Մայրենի

«Բլիթն ու երազը»

Այս չորս հեքիաթներից ինձ դուր եկավ «Բլիթն ու երազը» հեքիաթը:

Երեք եղբայրները շատ քաղցած էին: Նրանք ունեին ընդամենը մի փոքրիկ բլիթ: Նրանք մտածեցին, որ եթե այդ բլիթը բաժանեն երեքին, ոչ մեկը չի կշտանա: Պայմանավորվեցին, որ գիշերը քնեն: Առավոտյան, ում երազն ավելի հետաքրքիր լինի, նա էլ, կուտի: Կեսգիշերին փոքր եղբայրը, խախտելով պայմանավորվածությունը , թաքուն կերավ բլիթը: Առավոտյան, երբ ավագ և միջնեկ եղբայրները պատմում էին իրենց երազները, փոքրը, արագ մի պատմություն հորինեց, որ արդարացնի իր վատ արարքը: Եղբայրները բարկացած էին բայց ոչինչ չէին կարող անել:

Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե նրան հավասար կիսեին բլիթը: Ստիպված չէին լինի, ստել ու խաբել միմյանց: