Աշխարհագրություն 9

Դեկտեմբերի 9-12

Բնակչության կազմը։ Աշխատանքային ռեսուրսները։

Դաս՝ & 25,26, էջ՝ 87-92 (պատմե՛լ կամ սովորե՛լ հարցերի օգնությամբ)

Թարմացված ցուցանիշների համար օգտվել հետևյալ կայքերից՝

ՀՀ բնակություն / ՀՀ սեռատարիքային բուրգ

1. Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։

    Բնակչության կազմի տեսակներն են ազգային, սեռային, տարիքային, սոցիալական, կրոնական և ըստ բնակավայրերի կազմը։

    2. Ի՞նչ է ազգային կազմը, և միատար ազգային կազմ ասելով ի՞նչ եք հասկանում

      Ազգային կազմը երկրի բնակչության ազգերի հարաբերակցությունն է, իսկ միատարր ազգային կազմը մեկ ազգի գերակշռությունն է։

      3. Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են նրանք հիմնականում ապրում։

      Հայաստանում ազգային փոքրամասնություններ են եզդիները, ռուսները, ասորիները, հույները, ուկրաինացիները, որոնք բնակվում են որոշ մարզերում և քաղաքներում։

      4. Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի, և ինչպե՞ս է այն փոփոխվում։

      ՀՀ-ում սեռային կազմը ըստ տարիքի փոքր տարիքում ունի տղաների, իսկ մեծ տարիքում՝ կանանց գերակշռություն։

      5. ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։

      Տարիքային խմբերն են մինչաշխատունակ, աշխատունակ և հետաշխատունակ։

      6. Բնակչության կազմը ըստ բնակավայրերի քանի՞ տիպ ենք առանձնացնում։

      Բնակավայրերի ըստ կազմը բաժանվում է քաղաքային և գյուղական տիպերի։

      7. Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը։

        ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը համեմատաբար բարձր է, քանի որ բնակչության մեծ մասը քաղաքներում է ապրում։

        8. Ինչ է աշխատանքային ռեսուրսը։Այս ռեսուրսի քանակը ինչո՞վ է պայմանավորված։

        Աշխատանքային ռեսուրսը աշխատունակ և աշխատելու ունակ բնակչությունն է, որի քանակը կախված է բնակչության թվից ու տարիքային կազմից։

        9. Աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշ ասելով ի՞նչ եք հասկանում։

          Աշխատանքային ռեսուրսների քանակական ցուցանիշը աշխատունակների թիվն է, իսկ որակականը՝ նրանց կրթությունն ու մասնագիտական պատրաստվածությունը։

          Իրավունք

          Առաջին ուսումնական շրջանի ամփոփում «իրավունք»

          Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

          Հոկտեմբերի 6-11

          Հոկտեմբերի 26-31

          Նոյեմբերի 10-15

          Նոյեմբերի 17-21

          Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

          Դեկտեմբերի 4-8

          Դեկտեմբերի 8-12

          Իրավունք

          Դեկտեմբերի 8-12

          Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
          Թեման՝
          «Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր»․
          Անհրաժեշտ իրավական փաստաթղթեր՝

          Առաջադրանք
          Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

          Առաջադրանք
          Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

          Essays, Անգլերեն 9

          Save Our  Environment. We need your help to clean up our city. What have you ever done or are you going to do to keep it clean?

          Sometimes, people don’t understand what it means to live in a world where you can’t breathe fresh air and enjoy a wonderful life. Pollution slowly destroys nature, animals, and even our own health. If we do not take action now, the future will become much harder for the next generations.

          But we can help our environment by throwing trash into trash cans, keeping nature clean, and not ruining its beauty. I always get angry when I see someone throw a candy wrapper on the ground, even when a trash can is nearby. It annoys me so much that I feel like becoming a teacher and explaining to that person that they are harming nature. Yes, it may sound a little strict, but caring about the environment is important.

          Հայոց լեզու, Նախագծեր, Շարադրություններ, Գրականություն

          Անհատական նախագծերի հաշվետվություն

          Այս տարի ես և ընկերուհիս որոշեցինք մի փոքր փոխել մեր նախագիծը, քանի որ խաչբառերը մեզ համար արդեն որոշ չափով կորցրել էին իրենց հետաքրքրությունը։ Մենք ցանկացանք ստեղծել մի նախագիծ, որը կլինի ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգտակար առօրյա կյանքում։ Այդպես ստեղծեցինք «Եկեք խոսենք հայերեն» նախագիծը։

          Նախագծի ընթացքում մենք ուշադրություն դարձրեցինք հայերենում հաճախ օգտագործվող այն բառերին, որոնք ունեն թուրքական կամ պարսկական ծագում։ Մեր նպատակը միայն այդ բառերը առանձնացնելը չէր, այլ նաև փորձել գտնել դրանց հայերեն համարժեքները։ Այդ նպատակով ուսումնասիրում էինք գրաբարը, արևմտահայերենը, ինչպես նաև օգտագործում էինք հայկական արմատներ և ածանցներ՝ նոր բառեր ստեղծելու համար։

          Այս նախագիծը մեզ համար կարևոր էր, քանի որ այն նպաստում էր լեզվական մտածողության ձևավորմանը։ Այո’, շատ դժվարություններ կային, բայց մենք դրանք հաղթահարեցինք համբերությամբ:

          Բայց եղավ մի օր, երբ մենք հիշեցինք մեր հին խաչբառերը և զգացինք, որ կարոտել ենք դրանք։ Այն ժամանակ մեզ մի գաղափար եկավ․ որոշեցինք նորից պատրաստել խաչբառեր, բայց այս անգամ օգտագործել հիմնականում այն բառերը, որոնք մենք գտել և ուսումնասիրել էինք մեր նախագծի ընթացքում։ Այսպիսով, խաչբառերը դարձան նորից հետաքրքիր ու ուսանելի, իսկ մենք միաժամանակ շարունակեցինք հայերենով աշխատել և խորացնել մեր գիտելիքները։

          Ահա մեր կատարած նախագծերը՝

          Անհատական նախագիծ

          Անհատական նախագիծ

          Անհատական նախագիծ

          Անհատական նախագիծ

          Անհատական նախագիծ

          Անհատական Նախագիծ

          Հայոց լեզու, Շարադրություններ, Գրականություն

          Առաջին ուսումնական շրջան

          Այս կիսամյակի ընթացքում ես ավելացրեցի իմ գիտելիքները, ծանոթացա նոր գրողների և նրանց ստեղծագործությունների հետ, ինչպես նաև զարգացրեցի իմ լեզվագիտական հմտությունները։ Դժվարությունները քիչ էին, քանի որ հիմնականում կրկնում էինք անցածը, բայց իմ միակ դժվարությունը էսսեն հաղթահարելն է, բայց առաջընթաց ունեմ: Իմ հաջողված նախագիծն է ՝ Կարդում ենք Կոմիտաս: Համարում եմ այս նախագիծը հաջողված և ուսանելի, քանի որ ես մինչ այդ Կոմիտասին ճանաչում էի որպես կոմպոզիտոր, իսկ նախագծի շրջանակներում ծանոթացա նրա բանաստեղծությունների հետ: Իմ ամենագեղեցիկ շարարդրությունն է ՝ «Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ…», որովհետև թեման ինձ շատ հոգեհարազատ էր և հնարավորություն տվեց ազատորեն արտահայտել իմ սեփական մտքերն ու տեսակետը։ Իմ ամենահավանած գիրքն է՝ <<Կարիբյան Գաղտնիքը>>: Չնայած դետեկտիվ ժանրը իմ նախընտրածներից չէ, սակայն այս ստեղծագործությունը կարողացավ հետաքրքրել ինձ և թողնել դրական տպավորություն։ Այս կիսամյակի ընթացքում ես սովորեցի ճիշտ էսսե գրել, սկսեցի ավելի խորությամբ վերլուծել ստեղծագործությունները և ամենակարևորը՝ ազատ ու վստահ արտահայտել իմ սեփական կարծիքը։

          Հանրահաշիվ 9

          Անհավասարումների համակարգեր և համախմբեր

          ա) x2 + x — 6 > 0

          D = 1 + 24 = 25 = 5

          x1 = 2

          x2 = -3

          x ∈ [-6, -3)

          բ) 3 (x2 — 3x — 4) = 3x2 — 9x — 12

          { x2 + 2x — 15 ≤ 0

          { x2 — x — 20 < 0

          D = 4 + 60 = 64 = 8

          x1 = 3

          x2 = -5

          _

          D = 81 = 9

          x1 = 5

          x2 = -4

          x ∈ (-4, 3]

          գ) 5 — x > -x — 6

          5 > -6

          x ∈ (-∞, +∞)

          ___

          2x — 10 ≤ -x — 7

          3x ≤ 3

          x ≤ 1

          x ∈ (-∞, 1]

          ___

          x ∈ (-∞, 1]

          դ) x + 6 > 28 — 2x

          3x > 22

          x > 7 1/3

          x ∈ (7 1/3, +∞)

          5 — x ≥ 3x + 3

          -4x ≥ -2

          x ≤ 1/2

          x ∈ (- ∞, 1/2)

          x ∈ ∅

          ա) D = 64 = 8

          x1 = 2

          x2 = -6

          x + 4/x — 7 < 0

          x ∈ (-6, 7)

          բ) x2 + 3x — 10 ≤ 0

          D = 49 = 7

          x1 = 2

          x2 = -5

          x — 3 ≤ 4x — 36

          x ≥ 11

          x ∈ [-5, 2] U [11, +∞)

          գ) x — 17 < -x + 4

          x < 10.5

          __

          3x — 7 ≤ 4 + 2x

          x ≤ 11

          x ∈ (-∞, 11]

          դ)

          x ∈ (3, 3 5/6) U (6, 7 6/8)

          ա) 0

          բ) ∅

          գ) ∅

          դ) ∅

          Ֆիզիկա 9

          Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

          Թեմա․Հաստատուն հոսանքի ուժ:Ամպերաչափ։Էլեկտրական լարում:Վոլտաչափ:

          Կրկնել վերը նշված թեմաները

          Ծանոթանալ ․Էլեկտրական դիմադրություն:Օհմի օրենք

          Է.Ղազարյան դասագրքից էջ 40-ից մինչև էջ43

          կատարելԳ.Մխիթարյանի<<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ ՝մաս II>>գրքից,կատարել էջ79-ից մինչևէջ85

          Երկրաչափություն 9

          Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև:Սինուսների թեորեմ:

          <BAC = ?

          __
          BC/sinA = AC/sinB = 2R

          sinA = BC x sinB/AC = 1/2

          <A = 30

          R = ?

          AC/sinB = 2R

          2R = 12/√2/2

          R = 6√2

          BC = ?

          ___

          BC/sinA = 2R

          BC = sinA x 2R = 5√3

          <B = ?

          __

          AC/sinB = 2R

          sinB = AC/2R = R/2R = 1/2

          <B = 30

          <A + <C + <B = 180

          120 + <C + <C = 180

          2<C = 180 — 120

          2<C = 60

          <C = 30

          BA/sin30 = 2R (ըստ սինուսների թեորեմի)

          BA = 2R x sin30 = 2R x 1/2 = R

          R = ?

          __

          <A + <B + <C = 180

          60 + <B + 60 = 180

          <B = 60

          AC/sinB = 2R

          2R = 12√3/√3/2

          R = 12

          <A , <B , <C = ?

          ___

          AC/sinB = 2R

          sinB = AC/2R = √2R/2R = √2/2

          <B = 45

          AB/sinC = 2R

          sinC = AB/2R = R/2R = 1/2

          C = 30

          <A + <B + <C = 180

          <A + 45 + 30 = 180

          <A = 180 — 75 = 105

          <A = 105

          Հայոց լեզու, Էսսեներ

          Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

          Կինը շատ մեծ դեր ունի։ Չնայած երբեմն նրան ընկալում են որպես թույլ էակ, իրականում կինը կարևոր դեր է խաղում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման գործում։ Նա առաջին հերթին մայրն է, որը իր դստերը դաստիարակում է ազգային արժեքներով, իսկ իր զավակներին սովորեցնում է պահպանել ազգային ինքնությունը՝ այսինքն մնալ հայ։ Մայրը այդ արժեքները երեխաներին փոխանցում է ոչ միայն խոսքերով, այլ նաև իր կյանքի օրինակով։ Նա նաև երեխայի առաջին ուսուցչուհին է՝ սովորեցնելով սիրել հայրենիքը, պահպանել ընտանիքը և հարգել ազգային արժեքները։ Այդպիսով յուրաքանչյուր սերունդ կնոջ միջոցով շարունակել է պահպանել և փոխանցել մայրության դերն ու նշանակությունը։

          Կինը տարբեր ժամանակներում եղել է ոչ միայն ընտանիքի անդամ, այլ նաև ազգային ու պետական պայքարի ակտիվ մասնակից, ով իր գործողություններով նպաստել է ազատության և պետականության պահպանմանը։

          Դա կարող ենք տեսնել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության մեջ։ Այստեղ կինը հանդես է գալիս որպես ազգային գաղափարի կրող, ով իր պատրաստած դրոշը փոխանցում է եղբորը՝ որպես պայքարի և հայրենիքի ազատագրման խորհրդանիշ։ Նրա արարքը ցույց է տալիս, որ կինը կարող է լինել ոչ միայն ընտանիքի ներսում աջակցող անձ, այլ նաև ազգային գաղափարի ձևավորող և պայքարին ոգեշնչող ուժ։

          Նույն միտքը կարելի է տեսնել պատմական հատվածում՝ Փառանձեմ թագուհու կերպարում։ Նա հայ կին էր, ով ստացել էր հայեցի դաստիարակություն իր ծնողներից։ Ամուսնու գերևարումից հետո նա ստիպված էր իր վրա վերցնել երկրի պատասխանատվությունը և, լինելով խելացի ու հեռատես, չհավատաց թշնամու խաբուսիկ խոստումներին։ Փոխարենը նա կազմակերպեց երկրի պաշտպանությունը և հնարավորության սահմաններում դիմադրեց պարսկական զորքերին։ Հետագայում նրա որդին՝ Պապ թագավորը, վերադարձավ Հռոմից Վաղես կայսեր զորքերի օգնությամբ և դուրս շպրտեց պարսկական զորքը Հայաստանից՝ դառնալով Արշակունյաց նշանավոր արքաներից մեկը և իրականացնելով կարևոր բարեփոխումներ։ Նրա հաջողությունների հիմքում մեծապես կանգնած էր Փառանձեմ թագուհու դաստիարակությունն ու հայրենասիրական մոտեցումը։

          Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կինը կարևոր դեր է ունեցել ոչ միայն անցյալում, այլև այսօր։ Նրա շնորհիվ սերունդները պահպանել են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու հայրենասիրությունը։ Մայրերի դաստիարակությունն ու փոխանցած արժեքներն օգնում են, որ ժողովուրդը մնա ամուր և հավատարիմ իր արմատներին։ Այդ պատճառով կնոջ դերը մեծ նշանակություն ունի թե՛ ընտանիքի, թե՛ հայրենիքի ապագայի համար։