Գրականություն

,,Փարվանա,,

1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։

Արքայադուստրը շատ գեղեցիկ, նուրբ ու բարի աղջիկ էր: նա չէր ցանկանում ոսկի կամ հարստություն, այլ ուզում էր անշեջ հուր բերող քաջ հերոս: Նրա բնավորությունը երազկոտ ու հավատարիմ էր:

2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։

Անշեջ հուրը խորհրդանշում է հավերժական սերը, հավատարություն և մաքուր զգացմունքներ, այսինքն՝ այնպիսի սեր, որ երբեք չի մարի։

3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։

Արքայադուստրը իրականում ուզում էր ոչ թե իսկական հուր, այլ հավատարիմ սեր:

4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։

Փարվանա լիճը նկարագրվում է որպես տրտմաշուք, խոր լիճ՝ հստակ ու պարզ ջրերով, ինչպես արտասուք։ Ասվում է, որ նրա ջրերի տակ մինչև այսօր երևում են ծեր արքայի ճերմակ ամրոցն ու փառավոր շենքերը։

5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։

Ես այն քաջ տղամարդկանցից մեկն էի, ովքեր եկել էին տեսնելու Փարվանա թագավորի արքայադստերը։ Երբ նա ասաց, որ ոսկու փոխարեն անշեջ կրակ է ուզում, մենք բոլորս անմիջապես նստեցինք մեր ձիերի վրա և ճանապարհ ընկանք աշխարհով մեկ՝ այն գտնելու համար։ Անցավ երկար ժամանակ, ինչ փորձեցինք գտնել այդ կրակը: Իսկ երբ մենք բոլորս տեսանք կրակ կամ հուր, մենք՝ քաջարի պես, ցատկեցինք դրա ուղղությամբ և այրվեցինք։

6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Կիտված — իրար մոտ գտնվել

7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործության ասելիքը այն է, որ իրական սերը, հավատարիմ զգացմունքներն ու կամքի ուժը շատ ավելի արժեքավոր են, քան հարստությունը կամ տեսողական գեղեցկությունը։ Իրական հաջողությունն ու երջանկությունը գալիս են միայն անկեղծ սրտից, ու երբեմն դրա համար պետք է համբերություն և քաջություն ցուցաբերել, նույնիսկ եթե դժվարություններ են հանդիպում։

8. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք (հիմնվելով այս ստեղծագործության վրա)՝ ,,Արցունքներից ծնված լիճը,, վերնագրով։

Հանրահաշիվ 9

ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ԼՈՒԾՎՈՂ, ԵՐԿՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

ա) t2 + 5t — 3 = 0

բ) t2 -3t + 1 = 0

գ) 2t2 — t + 5 = 0

դ) 2t2 — 4t — 1 = 0

ե) t2 + 3t = 0

զ) 3t2 — 5t + 4 = 0

ա) a2 = t | t2 + 5t — 7 = 0

բ) x2 = t | 4t2 + 9t — 1 = 0

գ) x2 = t | 5t2 + 9t — 12 = 0

դ) b2 = t | -2t2 + 7b + 1 = 0

ե) b2 = t | 7t — 9t2 + 11 = 0

զ) x2 = t | t2 — 9 = 0

ա) x2 = t

t2 — 8t + 7 = 0

D = 6

x1 = 7 , x2 = 1

Պատ.՝ √7, 1:

___

բ) t2 — 5t + 6 = 0

D = 1

x1 = 3, x2 = 2

Պատ.՝ √3, √2:

__

գ) 2t2 — 12t + 10 = 0

D = 8

x1 = 5, x2 = 2

Պատ.՝ √5, √2:

դ) 3t2 — 18t — 21 = 0

t2 — 6t — 7 = 0

D = 8

x1 = 7, x2 = -1

Պատ.՝ √7:

Գրականություն

Հովհաննես Թումանյան «Հայոց լեռներում»


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

«Մենք» — ը հայ ժողովուրդն է՝ ամբողջ ազգը:

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Այն հայ ժողովրդի պատմական ճանապարհն է: Նրա երկար ու դժվար կյանքը և պայքարները:

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

«Պայծառ առավոտ» ասելով նկատի ունի լավ ապագան, խաղաղությունն ու ազատ կյանք:

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

խավար — մութ, տխուր, հուսահատություն

արնոտ — ցավ, կռիվ, զոհեր

սուգ — մեծ տխրություն, կորուստ

պայծառ — հույս, ուրախություն

կանաչ — կյանք, վերածնունդ, խաղաղություն

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

Հայոց լեռներում:

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Հայոց լեռները ներկայացված են որպես դժվար, բարձր, արնոտ, սուգի և կանաչ:

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը հայ ժողովրդի դաժան ապրելակերպի մասին է՝ նրա տառապանքների, պայքարի, կորուստների, բայց նաև ապագայի հանդեպ ունեցած հույսի մասին։

Հանրահաշիվ 9

Ռացիոնալ հավասարումներ:

ա) ∅

բ) ∅

գ) ∅

ա) D = 49 = 72

x1 = -1, x2 = -8

Պատ.՝ -8:

բ) ∅

գ) D = 25 = 52

x1 = -1, x2 = -6

———

D = 3

x1 ≠ 4, x2 ≠ 1

Պատ.` -1, -6:

դ) D = 2

x1 = -1, x2 = -5/3

___

D = 1

x1 ≠ — 1/2, x2 ≠ -1

Պատ.՝ -5/3:

ե) D = 0

x = — 1/2

___

D = 1

x1 ≠ -1, x2 ≠ -2

Պատ.՝ -1/2:

զ) x(x2 — 4x + 3)/x(x2 + 6x — 7) = 0

D = 2

x1 = 3, x2 = 1

_____

D = 8

x1 ≠ 1, x2 ≠ -7

Պատ.՝ 3:

ա) √5

բ) √3

գ) -√7

դ) ∅

Երկրաչափություն 9

Եռանկյան լուծումը

AB2 = CD2 = 62 + 82 — 2 x 6 x 8 x 1/2 = 52

AB = CD = √52 = 2√13

BC2 = AD2 = 100 + 48 = 148

BC = AD = √148 = 2√37

AC/sin B = 12√3/√3/2 = 24

AB/sin 30 = 24

AB = 24/2 = 12

AB = BC = 12

BM = 12/2 = 6

AM2 = 122 + 62 — 2 x 12 x 6 x (-1/2)

AM2 = 252

AM = 6√7

20/sin5 = x/sin175

x = 20 x sin175/sin 5

x = 20 x 0.087/0.087 = 20

x = 20

20/sin27 = x/sin63

x = 20 x 0.9/0.450 = 40

Պատմություն 9

Փետրվարի 20-25, առաջադրանք,9-րդ դաս.

էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

Համապատասխան էսսեին կից տեղադրել ձեր բլոգում կատարված առաջադրանքի հղումը, /այն էսսեների, որոնք արդեն գրված է/:

1․  Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ Մուրացան «Առաքյալը» Կրթության նվիրյալը

2․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Թմկաբերդի առումը» Այծեմնիկ

3․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Արշակ Երկրորդ և Գագիկ Երկրորդ Բագրատունի» 

4․  Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Առաքյալը» Մադրասի խմբակ

5․  Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Հայկ և Բել» — «Ազատություն»

6․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Սասունցի Դավիթ», Ատրպատականի ճակատամարտ

7․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Իտալացի աղջկա երգը», Փառանձեմ թագուհի

8․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Մամփրե արքա-հայ գրերի գյուտը»

9․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Նռնենիներ-սփյուռքահայություն»

10․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Պատանեկություն-գաղթականության վիճակը»

11․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Խենթը-անգրագիտության վերացում»

12․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

13․  Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Տիգրան և Աժդահակ»։ Երվանդական Հայաստան 

14․  Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Սպիտակ ձին», «Առաջին աշխարհամարտ»

15․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Թմկաբերդի առումը»-Նադիր շահ 

16․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  Պետրոս Գետադարձ, «Զաբուղոն»

17․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Քելե, լաո», Ազգային զարթոնքը

18․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, «Խենթը», Արամ Մանուկյան

Կենսաբանություն 9

Դաս15(16․02-20․02)

Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Գրեգոր Մենդել-ի 2-րդ օրենքը ասում է, որ երկրորդ սերնդում նորից երևում է այն հատկանիշը, որը առաջին սերնդում չէր երևում։ Ռեցեսիվ հատկանիշը չի անհետանում, այլ թաքնված մնում է։
Գամետների առաջացման ժամանակ երկու ալելները բաժանվում են։ Ամեն գամետ ստանում է միայն մեկ ալել՝ կամ A, կամ a։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապաքանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Aa օրգանիզմը առաջացնում է 2 տեսակ գամետ։
Դրանք են՝ A և a։
Քանի որ ալելները բաժանվում են, տարբեր գամետներ են ստացվում։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

Ստացվում են՝ AA, Aa, Aa, aa։
Այսինքն հարաբերությունը լինում է՝
1 AA : 2 Aa : 1 aa։
Մեկը ամբողջ դոմինանտ, երկուսը խառը, մեկը ամբողջ ռեցեսիվ։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

AA և Aa-ն ունենում են դոմինանտ հատկանիշ։
aa-ն ունի ռեցեսիվ հատկանիշ։
Այդ պատճառով ստացվում է՝
3 դոմինանտ : 1 ռեցեսիվ։

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է։
75 : 25 նույնն է, ինչ 3 : 1։
Սա հենց Մենդելի 2-րդ օրենքով ստացվող հարաբերությունն է։

Նոր դասը՝

Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:
Համեմատել լրիվ  և ոչ դոմինատությունը, բացատրել ստացված արդյունքը։

Քիմիա շտկողական

Ատոմ 13.02.2026

Ատոմի կառուցվածքը: Քիմիական տարրերի պարբերական օրենքը: Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը:

Ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է:

Քիմիական ռեակցիաների ժամանակ չի տրոհվում:

Ֆիզիկապես բաժանելի է , նշանակում է կամ T, կամ քայքայվում է միջուկային ռեակցիաներով:

Ատոմը կազմված է միջուկից, և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից:

Կատարել ամեն տարրի բաղադրությունը՝ նեյտրոնների և պրոտոնների քանակը միջուկում և միջուկի զուրջը պտտվող էլեկտրոնները:

P`

կարգաթիվ — 15

Միջուկի լիցք — +15

A = զանգվածային թիվ որը = Ar

N = A — Z = 31 — 15 = 16 e

Որոշենք ջրածնի իզոտոպները

+1H(1p, on)1e

Z = 1

N = A — Z

N = 1 — 1

N = 0

__

+12H(1p, 1n)1e

__

+13H(1p, 2n)1e

___

Mr(H2O) = 2 x 1 + 16 = 18

Mr (D2O) = 2 x 2 + 16 = 20

Mr (T2O) = 3 x 2 + 16 = 22

Պատմություն 9

Փետրվարի 10-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Խորհրդային Հայաստանը«սոցիալիստական կարգերի» հաստատման ճանապարհին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Նոր տնտեսական քաղաքականություն • Վ. Լենին• Ի. Ստալին• սոցիալիստական հասարակություն
• Արդյունաբերացում (Ինդուստրացում) • կուլակ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս իրականացվեցին նէպը,
արդյունաբերացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Ի՞նչ հիմական ուղղություններով արդյունաբերացվեց Հայաստանը:
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ գաղափարաքաղաքական հիմքերով էին պայմանավորված նէպի, ապա արդյունաբերացման ու կոլեկտիվացման քաղաքականությունը: Ի՞նչ պատճառահետևանքային կապեր
կառանձնացնես:
գ. Վերլուծի՛ր: Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ ունեցավ արդյունաբերացումը հայերի ու Հայաստանի համար: Արդյոք քիմիական արդյունաբերության զարգացմամբ աշխատատեղերի ավելացումը Հայաստանի ու հայերի կենսական շահերի
տեսանկյունից արդարացվա՞ծ էր: Արդյոք Հայաստանի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը բխո՞ւմ էր մեր երկրի ապագայի շահերից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կոլեկտիվացումը գյուղատնտեսության վրա:
2. Ընդհանրացո՛ւ: Արդյոք արդյունաբերական ձեռնարկությունների քանակի ավելացումը բավարար
պայմա՞ն է զարգացած տնտեսություն ունենալու
հարցում: Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիաները մրցունակ արտադրանք շուկա հանելու գործում:
3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հարևան Թուրքիան և Պարսկաստանը
մինչև առաջին աշխարհամարտը ունեին ավելի թույլ
զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք զարգացման ավելի բարձր աստիճանի
վրա են գտնվում: Ինչու՞ ենք մենք անհանգստանում
թուրքական գյուղատնտեսական ապրանքների,
տեքստիլ և այլ արտադրանքի՝ Հայաստանում լայնորեն տարածվելուց:

Առաջադրանք 2

Կուսակցական մենիշխանության հաստատումն ու բռնությունների քաղաքականությունը Հայաստանում 1920-1930-ական թթ.

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ի. Ստալին • Լև Տրոցկի • տրոցկիստ • Ե. Չարենց • Ա. Բակունց • Զ. Եսայան • Անաստվածական
(աթեիստական) • Դաշնակցություն • Հնչակ­յան կուսակցություն • եկեղեցի • Խորեն Մուրադբեկ­յան

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ փուլերով ու հաջորդականությամբ և ինչպե՞ս են իրականացվում քաղաքական
հալածանքներն ու բռնությունները:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞, ի՞նչ նպատակով են իրականացվում բռնությունները հասարակության տարբեր
շերտերի ու կառույցների նկատմամբ:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ են բոլշևիկները թիրախավորում
եկեղեցին և ինչո՞ւ հայ բոլշևիկները Գ. Հարությունյանի գլխավորությամբ նման որոշում ընդունեցին:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան քաղաքական հալածանքները հայերի գենոֆոնդի և հանրային տրամադրությունների վրա:
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ կապ ունեին հայերի դարավոր
իղձերն ու նպատակները համաշխարհային հեղափոխության, ռուս ազգի և բոլշևիկների մղումերի
հետ:
3. Գնահատի՛ր։ Արդյոք իրատեսակա՞ն էր համաշխարհային հեղափոխությունը, և արդյոք արդարացում ունեի՞ն քաղաքական բռնությունները