Անգլերեն 9

My hobbies

I have a variety of hobbies that let me express my creativity in different ways. One of my favorites is graphic design. Since when i was a kid, i was wondering of how are posters made, or how are the logos for brands are made, and now i understand every detail of the digital art i see in life. Graphic design is not just making some digital art, it’s used for creating designs for any shop.

Drawing is also part of my life. I have a big imagination and fantasy in my mind, that i can use it on paper. It’s also bringing me calmness. I know for some people it’s hard because they want their art to be pretty, but i’m not really trying to make it perfect. I just love drawing in cartoon style.

Another hobby is singing. I’m from a family, where everyone has their kind of singing talent, which is really surprising. Singing is my talent. I can’t live without singing or listening to music, because it lets me express my emotions and relax. But I’m not a professional singer, so singing is just a hobby for me. But if i try hard, i might become a singer one day.

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

Գոյական

  1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  1. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։ 

  1. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։ 

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։ 

  1. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։ 

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։

  1. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։ 

Կրիա — կրիաներ

թիվ — թվեր

վկա — վկաներ

սպի — սպիներ

ջիղ — ջղեր

գաթա — գաթաներ

զորամաս — զորամասեր

սրունք — սրունքներ

ջահակիր — ջահակիրեր

կոճղ — կոճղեր

կայսր — կայսրեր

մարդ — մարդիկ

վիպագիր — վիպագիրներ։ 

  1. Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։ 

Մեր թիմը հաղթեց գավաթի մրցաշարում։ 

Քաղբանտարկյալների կանայք նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։ 

Վերջապես ուղեկցողը եկավ։ 

Քիչանց ամպրոպը որոտաց։ 

Կարենը՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը։ 

  1. Հոլովեք տրված բառերը՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք։

Ուղղական ՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք:

Սեռական ՝ այգու, հարկի, ժողովի, բժշկի, երկնքի:

Տրական ՝ այգուն, հարկին, ժողովին, բժշկին, երկնքին:

Հայցական ՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք:

Բացառական ՝ այգուց, հարկուց, ժողովից, բժշկից, երկնքից:

Գործիական ՝ այգով, հարկով, ժողովով, բժիշկով, երկնքով:

Ներգոյական ՝ այգում , հարկում, ժողովում, բժշկում, երկնքում:

8. Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։ 

Աշնան — ան արտաքին

այսօրվա — վա արտաքին

կեսգիշերվա — վա արտաքին

երեկոի — ի արտաքին

ուրբաթի — ի արտաքին

9. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։ 

Այգի բացվելը — այգեբաց

բարին կամեցող — բարեկամ

բլուրների շարք — բլրաշար

գարու հաց — գարեհաց

գլուխների քանակը — գլխաքանակ

դաձնուց հյուսված պսակ — դափնեպսակ

երգիչների խումբ — երգչախումբ

երթևեկության ուղի — երթուղի

զենք կրող — զինակիր

զույգերով պար — զուգապար

ընծայելու մասին գիր — ընծայակիր

ձեթի ճրագ — ձիթաճրագ

ժամանակ անցկացնելը — ժամանց

դեմքի նկար — դիմանկար

ետին խորշ — ետնախորշ

երգերի շարք — երգաշար

ողբ ասողը — ողբասաց

չմուշկներով վազելը — չմուշկավազ

պատվեր տվողը — պատվիրատու

ոսկուց ձուլված դրամ  — ոսկեդրամ

լեռն անցնելու տեղը — լեռնանցք

լուր բերողը — լրաբեր

ծաղիկներ վաճառողը — ծաղկավաճառ

ոտքի թաթը — ոտնաթաթ

պահակային զորք — պահակազորք

իրեր պահելու սենյակ — պահեստ

պատիժը կրելու խուց — պատժախուց

Գրականություն

Կոմիտասի բանաստեղծություններ

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Բանաստեղծությունը սիրո, երազանքի, փնտրտուքի մասին է, որը գունազարդվել է գեղեցիկ բնապատկերներով:

Իբր զարդ

Օրե օր
Նորեն նոր
Ճրագ առ,
Կրակ տար
Պահե վառ՝
Անսպառ՝
Մտքիդ յար
Սրտիդ լար
Լուսատու,
Հուսատու։

Ամեն օր կրկին ճրակը ձեռքիդ փնտրի այն միակին, որը կդառնա սրտիդ լարը և քեզ լույս ու հույս կտա ամբողջ կյանքում:

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Կյանքում սիրու հուրը մտնում է մարդկանց սրտերը, և յուրաքանչյուրը գտնում է իր սրտի վարդը ու զարդը: Միայն հեղինակն է մնում մենակ և փորձում քնի միջոցով գտնել մոռացում:

Գրականություն

Ծեծենք աղքատներին

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Հեղինակ՝ Շառլ Բոդլեր

Առաջադրանքներ՝

  1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Իմ տեսակետից այո և ոչ: Այո, որովհետև հեղինակը ուզում էր ինչ-որ կերպ ինքնասիրություն առաջացնել: Իսկ ոչ, քանի որ ծեծը լավ միջոց չէ, ինչ-որ միտք տեղ հասցնելու համար:

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես չէի ցանկանա հայտնվել նման իրավիճակում, բայց նույն կերպ կարձագանքեի:

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակը ցանկանում էր հասցնել մարդկանց, որ բարեկեցության միակ ճանապարհը աշխատանքն է, որը նաև սերունդներ է դաստիարակում:

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նրանք փորձել են ծաղրի և ծեծի միջոցով տեղ հասցնել կարևոր մտքեր:

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

«ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը նշանակում է, որ պետք է պայքարել , այլ ոչ թե համակերպվել:

Քիմիա 9

Տարբեր  հատկանիշներով  լաբորատոր  փորձերի  կատարում, քիմիական  և ֆիզիկական երևույթների  դիտում և ուսումնասիրում

Երևույթ — երբ բնության մեջ կատարվում են փոփոխություններ, կոչվում է երևույթ

Ֆիզիկական երևույթ — Երբ նոր նյութեր չեն առաջանում:

քիմիական երևույթ — Երբ առաջանում եմ 2 և ավել նյութեր:

քիմիական ռեակցիա — Նույն է ինչ քիմիական երևույթը, այսինքն առաջանում են նոր նյութեր:

Լաբորատոր  փորձեր՝ << Տարբեր  հատկանիշներով  լաբորատոր  փորձերի  կատարում, քիմիական  և ֆիզիկական երևույթների  դիտում և ուսումնասիրում>>

Ընթացքը.  Սովորողները  կատարելու  են  տարբեր  հատկանիշներով  քիմիական  ռեակցիաներ՝  ջերմության, գազի  անջատմամբ, գույնի  փոփոխությամբ, նստվածքի առաջացմամբ, գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի  ռեակցիաների հավասարումները   և   նշելու  են  տեսակը:

Վերջնարդյունքները. սովորողները

  • կիմանան  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  արտաքին հատկանիշները
  • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
  • կկատարելագործեն  փորձ  կատարելու  ունակությունները՝ պահպանելով անվտանգության  կանոնները
  • կզարգանա  սովորողների  ճանաչողական  և  մտավոր  հմտությունները:
Երկրաչափություն 9

Կենտրոնային և ներգծյալ անկյուններ

<ACB = 40

< CAD = 24

AB = 40 x 2 = 80

AD = 24 x 2 = 48

80 + 48 = 64

64 : 2 = 32

<A = (130 — 50)/2 = 40

(5x — 3x) : 2 = 26

2x = 52

x = 26

5 x 26 = 130

3 x 26 = 78

92

<BAC = 98 : 2 = 48

BK = CL (տրամագիծ)

<B = <C = 180 : 2 = 90

AL = AK = ABK = ACL => AB = AC

AB || CD , AD հատող => <BAD = <ADC (խաչադիր) => BD = AC

Նախագծեր

Անհատական նախագիծ

ՊարսկերենՀայերենՄաքուր հայերեն
deram (درم), pūlԴրամ, փողՍտակ
dād (داد)ԴատԱտյան
dahliz (دهلیز)ԴահլիճԺողովատեղի
band (بند)Բանտարգելան, կալանատուն
پیکور (Bekor)բեկորկտոր, մասնիկ

Ստակ

Չգիտեմ ինչքանով է կարելի վստահել արհեստական բանականությանը, բայց ահա google-ի Gemini-ի պատասխանը

««Ստակ» բառի ծագումնաբանությունը (էթիմոլոգիան) ամբողջությամբ պարզ չէ, և հայագետների շրջանում կան տարբեր տեսակետներ։ Այնուամենայնիվ, գերակշռող տեսակետները կապում են այն կամ պարսկերենի, կամ հայերենի ներքին զարգացման հետ։


Գերակշռող Տեսակետը (Արծաթի հետ կապը)

Ամենատարածված բացատրությունը «ստակ» բառը կապում է սպիտակ գույնի հետ, քանի որ սկզբնական շրջանում «ստակ» բառը նշանակել է արծաթե դրամ կամ պարզապես արծաթ։

  • Ստուգաբանություն. Ենթադրվում է, որ բառը ծագել է հայերենի «սպիտակ» արմատից, որտեղ տեղի է ունեցել ձայնաբանական փոփոխություն՝ սպիտակ > ս(պ)տակ > ստակ։
  • Նշանակություն. Այս դեպքում «ստակը» ի սկզբանե նշանակել է «սպիտակ մետաղ» (այսինքն՝ արծաթ), իսկ հետագայում ընդհանրացել է՝ նշանակելով ցանկացած դրամ կամ փող։

Այլ Տեսակետներ (Փոխառություն)

Որոշ լեզվաբաններ հակված են այն տեսակետին, որ «ստակ» բառը կարող է փոխառություն լինել հարակից լեզուներից, հատկապես միջին պարսկերենից կամ այլ իրանական լեզուներից, որտեղ դրամի կամ մետաղի հետ կապված բառեր կան։ Սակայն այս տեսակետը դեռևս չունի այնքան ամուր հիմքեր, որքան «սպիտակ» բառի հետ կապը։


Ամփոփում

Ամենահավանական և ընդունված արմատը, ըստ հայերենի բառարանների, «ստակ» բառը կապում է սպիտակ բառի հետ, որը պատմականորեն ցույց է տալիս, որ հայերենում նախ դրամի անվանումները հաճախ կապված են եղել այն մետաղի հետ, որից դրանք հատվել են (արծաթ), իսկ հետո ընդհանուր անուն են դարձել փողի համար։»

Սակայն կցանկանայի տեղեկություն տրամադրել նաև «սպիտակ» բառի մասին

google-ի Gemini-ի պատասխանը


««Սպիտակ» բառի ծագումնաբանությունը, ըստ հայագիտության մեջ ընդունված տեսակետի, կապվում է միջին պարսկերենի կամ ընդհանուր իրանական ծագման հետ։


Ծագումնաբանական Բացատրություն

«Սպիտակ» բառը (գրաբարում՝ սպիտակ) համարվում է փոխառություն իրանական լեզվախմբից:

1. Իրանական Աղբյուր

  • Միջին Պարսկերեն (Պահլավերեն). Ենթադրվում է, որ բառը փոխառվել է միջին պարսկերենի (պահլավերենի) speˉdag ձևից, որը նույնպես նշանակում է «սպիտակ»։
  • Պարթևերեն. Նման ձև գոյություն է ունեցել նաև պարթևերենում՝ ispeˉd։

Հայերենի բառապաշարը դարեր շարունակ մեծ ազդեցություն է կրել իրանական լեզուներից, և գույների, ինչպես նաև վերացական գաղափարների հետ կապված բազմաթիվ բառեր ունեն իրանական ծագում։

2. Հնդեվրոպական Արմատ

Միջին պարսկերենի speˉdag բառն ինքնին վերջին հաշվով ունի հնդեվրոպական ծագում։ Այն կապվում է հնդեվրոպական արմատների հետ, որոնք նշանակում են «պայծառ, փայլուն»։»

Ամեն դեպքում «Ստակ»-ը հայերենին ամենամոտն էր գտածս բառերից։

Ատյան

http://www.nayiri.com/search?dt=HY_HY&query=%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A1%D5%B6&l=hy_LB

Ժողովատեղի

արգելան,

կալանատուն

google-ի Gemini-ի պատասխանը

«1. «Կալանատուն» Բաղադրյալ Բառի Մասին

«Կալանատուն»-ը կազմված է «կալան» և «տուն» բառերից։ Այն նշանակում է «կալանելու համար նախատեսված տուն»։

ա. «Կալ» Արմատի Մասին (ՀԱԲ, Գլուխ «Կալ»)

Աճառյանը «կալ» արմատը, որից առաջացել է կալանել բայը և կալան գոյականը, համարում է բնիկ հայկական։

  • ՀԱԲ Բացատրություն: «Կալ»-ը նշանակում է «զսպել, բռնել, պահել, կանգնեցնել»։
  • Ծագում: Աճառյանը և մյուս լեզվաբանները այս արմատը կապում են հնդեվրոպական լեզուների հետ՝ համեմատելով, օրինակ, լատիներեն celare «թաքցնել, ծածկել» բառի հետ։

Այսպիսով, «կալան» մասը նշանակում է բնիկ հայերենով արտահայտված «զսպում» կամ «բռնագրավում»։

բ. «Տուն» Գոյականի Մասին (ՀԱԲ, Գլուխ «Տուն»)

Աճառյանը «տուն» բառը նույնպես համարում է բնիկ հայկական՝ հնդեվրոպական ընդհանուր ժառանգություն։

  • ՀԱԲ Բացատրություն: «Տուն»-ը նշանակում է «բնակարան, կացարան, տեղ»։
  • Ծագում: Կապվում է հնդեվրոպական ∗dom− արմատի հետ (ինչպես լատիներեն domus կամ հունարեն doˊmos բառերը), որը ցույց է տալիս, որ այն հին և հիմնարար բառ է։

Եզրակացություն՝ Ըստ Աճառյանի

Աճառյանի տվյալների համաձայն՝ «Կալանատուն» բառն ամբողջությամբ բնիկ հայկական ծագում ունեցող տարրերից կազմված բարդ բառ է, որը նկարագրում է «Զսպման և պահելու տունը»։

«Կալանատուն» բառն իր կազմությամբ հակադրվում է օտար ծագում ունեցող «բանտ» բառին, որը Աճառյանը համարում է փոխառություն պարսկերենից (band — «կապ, կապանք»)։»

Կենսաբանություն 9

Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ 

Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ ։Էջ 25-26
Լրացուցիչ աշխատանք`

1.Պատասխանել հարցերին`

  • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։

Գենը ԴՆԹ-ի հատված է, որը պահում է սպիտակուցի կառուցման տեղեկությունը, իսկ ԴՆԹ-ն բջջում պահպանում, փոխանցում է ժառանգական ինֆորմացիան և կառավարում սպիտակուցների սինթեզը։

  • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները

Նուկլեինաթթուները լինում են երկու տեսակ՝ ԴՆԹ (պահպանում է տեղեկությունը) և ՌՆԹ (մասնակցում է սպիտակուցների սինթեզին)։

  • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։

Նուկլեինաթթուների մոնոմերը նուկլեոտիդներն են, որոնք տարբերվում են շաքարով (ԴՆԹ-ում՝ դեզօքսիռիբոզ, ՌՆԹ-ում՝ ռիբոզ) և ազոտային հիմքերով (ԴՆԹ-ում՝ Թ, ՌՆԹ-ում՝ Ու)։