Կենսաբանություն 9

Դաս7 (27.10-30.10)

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։ Էջ 18-20:

Աշխատանք տան`

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով


 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից


5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

Ճամփորդություններ, Շարադրություններ

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք հոկտեմբերի 17-ից 19-ը ճամփորդել ենք դեպի Արատես՝ ընկեր Տաթևի հետ։ Դա իմ առաջին այցելությունն էր, և ես չգիտեի՝ ինչպես է անցնելու։

Մինչ մեկնելը Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգության, հետո տեղավորվեցինք ավտոբուս: Ես արդեն կարոտում էի իմ ծնողներին:

Ճանապարհը երկար էր, բայց ես դիտում էի գեղեցիկ բնությունը։ Մենք անցանք Երևանով, Արտաշատով, Երասխով, Արենիով, Գետափով, Եղեգիսով ու Հերմոնով։ Հասանք Զորաց եկեղեցու մոտ։

Ընկեր Տաթևը մեզ պատմեց, որ Զորաց եկեղեցին շատ հին է, ստեղծվել է 14-րդ դարում։ Այն իրոք յուրահատուկ էր եղել, քանի որ զինվորները այնտեղ գնում էին աղոթելու, երբ պատերազմ էին գնում։ Եկեղեցին բաց է, որպեսզի զինվորները կարողանային ձիերով մտնել ու բարեմաղթանք ստանալ։

Երբ վերջապես հասանք Արատես, ուսումնասիրեցինք տարածքը: Ծանոթացանք խոհանոցին, աղջիկների և տղաների հատուկ տնակներին, և նաև տեսանք, թե որտեղ է խարույկը։

ՕՐ 1

Երբ մենք տեղավորվեցինք և հանգստացանք, մեզ կանչեցին խարույկի մոտ՝ առաջին բուժօգնության պարապմունքը սովորելու համար։ Առաջին բուժօգնության պարապմունքի ժամանակ մեզ ցույց տվեցին, թե ինչպես օգնել, եթե ինչ-որ մեկը տուժի՝ օրինակ, կրակոցից կամ այլ վնասվածքից։ Սովորեցինք, թե ինչպես ճիշտ կապել որոշ վերքերը կամ կանգնեցնել արյունահոսությունը:

Բուժօգնության պարապմունքը վերջանալով, մենք գնացինք խաղալու՝ վոլեյբոլ, բադմինթոն, ֆուտբոլ և այլ մարզական խաղեր: Իսկ երեկոյան մեզ սպասում էր քաղցրավենիքով և համեղ ուտելիքներով լավ նախաճաշ։

Քնելու ժամանակ պետք էր քնել, չէ՞: Բայց մենք աղջիկներով ունեինք ուրիշ պլան՝ չքնել, որը մեր մոտ չհաջողվեց: Մենք ԱՅՆՔԱՆ հոգնեցինք, որ վերջիվերջո հերթով սկսեցինք քնել։

ՕՐ 2

Այս օրը շատ հետաքրքիր անցավ։ Առավոտյան արթնացանք, արագ հագնվեցինք, լվացվեցինք ու պատրաստվեցինք նախավարժանքի համար։ Դրսում բավական հով էր, բայց ոչ այնքան, որ սառչեինք՝ ճիշտ միջինը՝ «շատ էլ չէ, բայց հով է»։ Մարզանք անելուց հետո գնացինք նախաճաշելու:Հետո բոլորս արագ շտապեցինք մեր սենյակները՝ նորից պառկելու մեր պուպուշ, փափուկ անկողնիներում փոքր-ինչ հանգստանալու համար: Մի քիչ ժամանակ անցավ, և մեզ կանչեցին զենքով կրակելու համար: Մենք հավաքվեցինք և մեզ բացատրեցին, թե ոնց պետք է ճիշտ կրակել, որպեսզի հարվածի թիրախին: Բոլորս լավ կրակեցինք, բայց եկեք նշեմ, որ աղջիկները ավելի լավ կատարեցին իրենց գործը քան թե տղաները (գուցե աղջիկները գնան բանակ տղաների տեղը):

Դրանից հետո մենք բոլորս դուրս եկանք քայլարշավի՝ դեպի հյուսիսային ջրվեժ և Արատեսի անտառ։

Արատեսի անտառում մենք նույնպես վարժանք ունեցանք՝ վարժական զենքերով (բայց ոչ իրական): Մենք բաժանվեցինք թիմերի, և յուրաքանչյուր թիմ պետք է ուղիղ գծով քայլեր կատարեր անտառում, ուշադիր հետևելով կրակոցներին: Առջևում կանգնած ղեկավարը հրահանգում էր՝ երբ պառկել կրակից պաշտպանվելու համար և երբ շարունակել քայլելը: Երբ լսում էինք կրակոց, միանգամից պառկում էինք գետնին՝ զենքը ձեռքում պահած: Վարժանքն ավարտվելուն պես մեզ խնդրեցին հավաքել փայտ խարույկի համար, և մենք փայտ հավաքելով հետ գնացինք խարույկի մոտ:

Երեկոյան մենք կրկին հավաքվեցինք խոհանոցում ճաշելու, բայց որոշեցինք նաև փանքեյքեր թխել։ Ես շատ ուրախ էի, երբ ինձ ասացին, որ ես էլ կարող եմ մասնակցել փանքեյքեր թխելուն։ Թխեցինք, կերանք, լավ քաղցր քեֆ արեցինք: Բայց սա դեռ վերջը չէ: Բա՞ խարույկը:

Երբ արդեն մթնեց, բոլորս հավաքվեցինք վառված խարույկի մոտ և սկսեցինք դիտել շուրջը, լսել պատմություններ ու կիսվել տպավորություններով։

ՕՐ 3

Արդեն եկավ օրը, երբ պետք էր վերադառնալ և ստացվելով Արատեսին ասել «ցտեսություն»։ Առավոտյան հավաքեցինք մեր իրերը և պատրաստվեցինք ճանապարհ ընկնելուն։ Մինչ Երևան հասնելը, ճանապարհին կանգ առանք Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ:

Մեզ ընկեր Տաթևը պատմեց, որ Սուրբ Հակոբ եկեղեցին շատ հին է՝ կառուցվել է մոտ 12-րդ դարում։ Այն անվանվել է Սուրբ Հակոբ առաքյալի անունով։ Տեղացիները հավատում էին, որ այնտեղ արված աղոթքները միշտ լսվում են։ Եկեղեցին կանգուն է մինչև հիմա, և մարդիկ հաճախ են գալիս այնտեղ մոմ վառելու ու խաղաղություն խնդրելու։

Այս ճամփորդության ընթացքում շատ նոր բաներ սովորեցի զինվորական հնարքներից, և նաև շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ ընկերների հետ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Տաթևին, որ այդ 3 օրը ինձ համար դարձրեց անմոռանալի ու շատ հետաքրքիր։

Պատմություն 9

Իմ ազգանվան պատմությունը և իմ գերդաստանը

Իմ ազգանունը Եսայան է։ «Եսայան» ազգանունը հայերենում առաջացել է անձնանվան հիման վրա։ «Եսայա» անունը (հայերեն՝ Եսայիա, հունարեն՝ Ἠσαΐας) եկեղեցական և ծիսական իմաստով օգտագործվող բիբլիական անուն է, որը նշանակում է «Ե՛հովան փրկում է» կամ «Ե՛հովայի օգնությունը»։ Հայ ազգանուններում «-յան» վերջածանցը սովորաբար նշանակում է «ազգակցական, որդեգրած» կամ «ինքը…, երեխան (որը գալիս է այդ ընտանիքից)»։ Այսպիսով, «Եսայան» նշանակում է՝ «Եսայիայի զավակ», «Եսայիայի ազգակից» կամ «Եսայային պատկանող մարդ»։

Մեր գերդաստանը ծագումով Թիֆլիսից է։ Տատիկս ինձ պատմել է, որ նախնիներս այնտեղ են ապրել շատ տարիներ առաջ։ Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ, առևտրով և տարբեր արհեստներով։ Որոշ մարդիկ աշխատել են ուսուցչությամբ, կրթել երեխաներին և փոխանցել գիտելիքներ հաջորդ սերնդին։ Տատիկս պատմել է, որ մեր ընտանիքի որոշ անդամներ ծառայել են բանակում, իսկ ուրիշները աշխատել են արհեստանոցներում կամ գյուղատնտեսությամբ՝ ապահովելու ընտանիքի գոյատևումը։

Տատիկի պատմածի համաձայն, որոշ նախնիներ ստիպված են եղել տեղափոխվել՝ գաղթելով պատերազմների և դժվար պայմանների պատճառով։

Մեր ընտանիքը քրիստոնյա է և պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Հավանաբար, դեռ նախնիների ժամանակներից այս հավատքն է պահպանվել, քանի որ Հայաստանի առաջին քրիստոնյա պետությունը հիմնվել է 301 թվականին, և շատ ընտանիքներ պահպանել են եկեղեցական ավանդույթները։ Մեր ընտանիքում նշվում են բոլոր կարևոր տոները՝ Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ և Խաչվերաց։ Նախնիները հետևել են կրոնական սովորույթներին, աղոթել են և մասնակցել եկեղեցական կյանքին։

Ինչպես նախկինում էին անում մեր նախնիները, այնպես էլ հիմա մեր կյանքը շարունակվում է, բայց արդեն մեր ձևով։


Գրականություն

Հետաքրքրասեր Բեսսին

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1.Ի՞նչ է համոզմունքը։

Համոզմունքը այն է, երբ մարդը ինչ-որ բանում վստահ է ու հավատում է, թե ճիշտ է։


2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Մարդը սովորաբար հավատում է նրան, ինչ իրեն ասել են ուրիշները՝ ծնողները, ուսուցիչները կամ հասարակությունը։


3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Արդյունավետ մտածելը նշանակում է ինքդ մտածես, հարցեր տաս ու հասկանաս՝ ճիշտ է, թե չէ։


4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Որ ցույց տա՝ նույնիսկ փոքր երեխան կարող է խելացի մտածել ու հասկանալ բաները ավելի ճիշտ, քան մեծերը։


5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Եթե վատ բան է պատահում, ուրեմն Աստված չկա:

Եթե բոլորը հավատում ինչ-որ բանին, ուրեմն դա ճիշտ է։

Երկրաչափություն 9

Եռանկյան չորս նշանավոր կետերը

Քանի որ CC1 կիսորդ է ==> B1M = MA1

BB1 կիսորդ է ==> MA1 = CA1

B1B2 կիսորդ է ==> NC2 = NK

CC2 կիսորդ է ==> NC2 = NB2

Քանի որ MB1 = MC1, NC2 = NB2, ==> A, M, N կետերը գտնվում են AA1 կիսորդի վրա:

Քանի որ MN || AB ==> MN = M կետը AC բաժանել է նույն հարաբերության մասերի, ինչպես N կետը BC, ինչպես MN ուղուղը AB ==> AM + BN = MN

Քանի որ PO || AC և անցնում է O կետով ==> OP = AP

Քանի որ QO || BC և անցնում է O կետով ==> OQ = BQ

AB = AP + PQ + QB

PPQO = PO + QO + PQ ==> AB = PPQO

Քանի որ D միջնուղղահայաց կետ է ==> AD = BD ==> ABD հավասարասրուն է և BD ABC եռանկյան միջնագիծ է ==> <A = <ABD = 450, նույն կերպ, <C = <CBD = 450 ==> <B = 2 x 45 = 900

Քանի որ <C, CC1 կիսորդի O կետը հավասար հեռավորություն ունի <C կողմերից (OA = OB): Նույնը կարող ենք ասել A և B արտաքին անկյունների կիսորդների համար, որը նշանակում է, որ O կետը նույն է , և գտնվում է 3 կիսորդների հատման կետում:

Քանի որ MN տրամագծի դեր է կատարում, ապա <C ներգծյալ անկյուն է, որը հավասար է տրամագծի կեսին ==> 900

Քանի որ <BC1K = <CB1K = 900 (բարձրություն)

<BKC1 = <CKB1 (հակադիր) ==> BKC1 նման է CKB1

<AHC = <C1HA1 (հակադիր)

<C1 = <A1 = 900 (բարձրություն)

BA1HC1 քառանկյան մեջ

<C1HA1 = 360 — 180 — <B = 180 — <B = <AHC