Քիմիա 9

30.10 | Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ  գիտելիքների ընդհանրացումը  և ծագումնաբանական կապը

Դասագրքից սովորել էջ 13 — 17 օքսիդներ

Թեմատիկ հարցեր՝

  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում

Անվտանգության կանոնները պահում ենք, որ չվնասվենք և վթար չլինի։

  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք

Ֆիզիկական հատկությունները — Ագրեգատային վիճակը (20o), գույնը, էլեկտրահաղորդականացումը, ջերմհաղորդականացումը, եռման աստիճան, սառեցման աստիճան, հալման աստիճան, ձևը, ամրություն, փխրունություն, թռչելություն, պլաստիկությունը, ռադիոկտիվություն, մագնիսական հատկությունները:

Քիմիական հատկությունները — երբ նյութերից առաջանում են նոր նյութեր, ֆիզիկական, ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով:

Ֆիզիկաքիմիական հատկությունները — լուծելիություն:

Ֆիզիոլոգիական հատկությունները — համ, հոտ:

  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք՝

Ֆիզիկական երևույթ — Երբ նոր նյութեր չեն առաջանում:

քիմիական երևույթ — Երբ առաջանում եմ 2 և ավել նյութեր:

քիմիական ռեակցիա — Նույն է ինչ քիմիական երևույթը, այսինքն առաջանում են նոր նյութեր:

  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  երևույթ, փոխարկում` ռեակցիա

Երբ նոր նյութ է առաջանում:

  • Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից

քիմիական երևույթ — Երբ առաջանում եմ 2 և ավել նյութեր: Այն տարբերվում է ֆիզիկական երևույթից նրանով, որ նոր նյութ է առաջացնում, իսկ ֆիզիկականը՝ ոչ:

  • Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու պայմանները և  արտաքին  հատկանիշները։

Պայմաններ՝ ջերմություն, լույս, ճնշում։ Արտաքին նշաններ՝ գույն, գազ, նստվածք, ջերմություն։

Կրկնել. ա)  անվտանգության  կանոնները  քիմիայի  կաբինետում   աշխատելիս

               բ) ֆիզիկական, քիմիական երևույթները

              գ)  քիմիական ռեակցիաների հատկանիշները

                դ) քիմիական ռեակցիաների տեսակները

                ե) անօրգանական  նյութերի հիմնական  դասերը՝ օքսիդներ, հիմքեր,

                     թթուներ, աղեր

                 զ) օքսիդներ, սահմանել, դասակարգել, օքսիդների ստացումը լաբորատորիայում,  

                   ֆիզիկաքիմիական հատկությունները։ 

Վերջնարդյունքները. Կարոլինա Եսայան.

  • գիտի  նյութերի  ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
  • տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները
  • գիտի քիմիական  ռեակցիաների  տեսակները  և  հատկանիշները
  • գրում  է կատարած  լաբորատոր փորձերի  ռեակցիաների  հավասարումները
  • պահպանում  է լաբորատորիայում  աշխատելիս  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետ
  • ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենին
  • կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը։
Քիմիա 9

Անհատական աշխատանք

Պարզ նյութեր , Բարդ նյութեր: Ինչպիսի միացությունների ձևով է տարածված բնության մեջ: Ինչպես են ստանում լաբարատորիայում և արդյունաբերության մեջ: Ֆիզիկական, Ֆիզիոլոգիական, քիմիական հատկություններ: Տարրի առաջացրած միացությունների քիմիական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական հատկությունները:

C

Գրականություն

Մի հին չինական զրույց

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։

Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։

«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։

-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։

— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։

-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։

Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։

Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։

Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։

Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։

Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։

Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։

Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…

Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։

Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։

-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։

-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։

-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։

-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

Այս ստեղծագործության առաջին տողերը տիպիկ արտահայտում են պատմվածքի իմաստը:

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Կայսրը կարող է հայտարարել, որ գլխարկները փոխելը պարտադիր չէ, այլ պարզապես խորհուրդ է տրվում՝ ըստ մարդու ցանկության ու հարմարության։

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Իմ կարծիքով կայսերի որոշումն շատ բարի ու մտահոգված էր․ նա տեսավ, որ ժողովուրդը տանջվում է արևի տակ ծանր, սև գլխարկներով և ուզեց օգնել։ Նրա մտադրությունն իրականում ճիշտ էր՝ թեթևացնել մարդկանց կյանքը։

Սխալը նրանում էր, որ նա հրաման տվեց, և նախարարը մտածեց, որ եթե մարդիկ չենթարկվի հրամանին՝ կպատժվեն։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Լավ գործը չպետք է լինի որպես հրաման, այլ ուղղակի խորհուրդ:

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։

Էսսեի կառուցվածքը՝

Նախաբան՝ 3-5 նախադասություն։

Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։

Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։