
Ես կարդացել եմ Ագաթա Քրիստիի «Կարիբյան գաղտնիքը» գիրքը։ Քանի որ սա իմ առաջին Ագաթա Քրիստիի գիրքն էր, սկզբում միանգամից սկսվեց Միս Մարփլի՝ գլխավոր հերոսի, և ինչ-որ մի ծերուկի խոսակցությունը:
Միսս Մարփլը գնացել էր հանգստանալու Կարիբյան կղզում։ Նա ապրում էր հյուրանոցում, որտեղ շատ տարբեր մարդիկ կային՝ զբոսաշրջիկներ, բժիշկ, երիտասարդ զույգ, և ուրիշներ։ Սկզբում ամեն ինչ խաղաղ էր։ Բայց մի օր Մարփլը խոսում էր մի մարդու՝ մայոր Փելգրեյվի հետ, որը պատմում էր մի մարդասպանի մասին, որին երբեք չեն կարողացել բռնել։ Բայց հենց հաջորդ օրը նա մահացավ։ Բոլորը մտածում էին, որ դա սովորական մահ էր, բայց միսս Մարփլը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա սկսեց փոքրիկ բաներից կասկածել, խոսում էր հյուրանոցի մարդկանց հետ և փորձում էր հասկանալ՝ ո՞վ կարող էր սպանել մայորին։
Գրքի վերջում Միսս Մարփլը վերջապես բացահայտեց, թե ով է իրական սպանողը։ Պարզվեց, որ դա Թիմն էր։ Սկզբում նա թվում էր սովորական մարդ, բարեկամական ու հանգիստ, բայց իր հետքը թաքցնում էր խոր գաղտնիք։
Թիմը ուզում էր ազատվել իր կնոջից՝ Մոլիից, որովհետև նա շատ գումար ուներ, և Թիմը ցանկանում էր ստանալ այն։ Բայց երբ Մայոր Փելգրեյվը կասկած հայտնեց, Թիմը վախեցավ, որ իր գաղտնիքը կբացահայտվի, և որոշեց սպանել նրան։
Գիրքը շատ հետաքրքիր էր, անսպասելի դեպքերով ու գաղտնիքներով։ Այն ցույց էր տալիս, թե որքան ուշադիր ու խելացի էր միսս Մարփլը, և որ երբեմն հենց ամենահանգիստ մարդիկ բացահայտվում են որպես վտանգավոր ու մանիպուլյատիվ:





















