Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
Առաջադրանք 1
ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, պատմել էջ 21-30-ը/
Պատասխանել հարցերին
1.Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ նորագույն զինատեսակների
կիրառումը պատերազմի ընթացքի վրա։
Նորագույն զինատեսակների՝ հրասայլերի, օդանավերի, սուզանավերի և քիմիական զենքի կիրառումը պատերազմը դարձրեց ավելի կործանարար ու մահաբեր, ավելացրեց զոհերի թիվը և երկարացրեց պատերազմը։
2.Ո՞ր իրադարձությունը առիթ հանդիսացավ Առաջին աշխարհամարտիսանձազերծման համար։
Առիթ հանդիսացավ 1914 թ. հունիսի 28-ին Սարաևոյում Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։
3.Ե՞րբ է սկսվել Առաջին աշխարհամարտը և մինչև ե՞րբ շարունակվել։
Առաջին աշխարհամարտը սկսվել է 1914 թ. օգոստոսի 1-ին և շարունակվել մինչև 1918 թ. նոյեմբերի 11-ը։
4.Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Քառյակ դաշինքը։
Քառյակ դաշինքը առաջացավ 1915 թ., երբ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն)։
5. Ե՞րբ է տեղի ունեցել Վերդենի ճակատամարտը։
Վերդենի ճակատամարտը տեղի է ունեցել 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր, Ֆրանսիայի տարածքում։
6.Որտե՞ղ և ե՞րբ կնքվեց սեպարատ հաշտության պայմանագիրը։
Սեպարատ հաշտության պայմանագիրը կնքվեց 1918 թ. մարտին, Բրեստ-Լիտովսկ քաղաքում, Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև։
7. Արևելյան ճակատի վերացումն ի՞նչ հնարավորություն ընձեռեց Գերմանիային։
Արևելյան ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց իր բոլոր ուժերը տեղափոխել Արևմտյան (ֆրանսիական) ճակատ՝ Ֆրանսիայի դեմ հարձակման համար։
8. Ի՞նչը ստիպեց Գերմանիային զինադադար կնքել։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
Գերմանիան ստիպված եղավ զինադադար կնքել, քանի որ նրա դաշնակիցները պարտվել էին, ժողովուրդը ապստամբել էր, և երկիրը այլևս չէր կարող շարունակել պատերազմը։ Դա տեղի ունեցավ 1918 թ. նոյեմբերի 11-ին։
ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1.Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառները։
Առաջին աշխարհամարտի պատճառներն էին տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական հակասություններ՝ նոր տարածքներ, շուկաներ, բանակների հզորացում և ազգայնամոլության տարածում։
2.Ներկայացրե՛ք հակադիր խմբավորումների անդամ պետությունների ռազմաքաղաքական նպատակները։
Անտանտի երկրները ուզում էին պահպանել գաղութները և վերադարձնել կորցրած տարածքները։ Քառյակ դաշինքը ձգտում էր գերիշխել Եվրոպայում ու նվաճել նոր տարածքներ։
3. Քո կարծիքով ինչո՞ւ Օսմանյան տերությունը դարձավ աշխարհամարտի մասնակից:
Միացավ Քառյակին՝ տարածքներ ու պանթյուրքական նպատակներ իրականացնելու համար։
4. Ժամանակագրական ժապավենի միջոցով ներկայացրե՛ք 1914–1916 թթ. ռազմական
հիմնական իրադարձությունները:
1914 – Ֆերդինանդի սպանություն, պատերազմ սկսվեց։
1914 – Մառնի ճակատամարտ։
1914–1915 – Սարիղամիշի ճակատամարտ։
1915 – Իտալիայի միացում Անտանտին, Քառյակ դաշինքի ձևավորում։
1916 – Վերդենի ճակատամարտ։
5. Քո կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ–ն միացավ Անտանտին։
ԱՄՆ-ն միացավ Անտանտին, որովհետև վերջինիս հաղթանակը վստահ էր և ցանկանում էր տարածել ազդեցությունը։
6. Ինչո՞ւ բոլշևիկները համաձայնեցին առանձին հաշտության պայմանագիր կնքելու Քառյակ դաշինքի հետ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը։
Ռուսաստանը ծանր վիճակում էր, ուստի Բրեստ-Լիտովսկում կնքեց անարդար պայմանագիր, կորցնելով տարածքներ և վճարելով տուգանք։
7.Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներից՝ պարզաբանե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները և սահիկաշարի միջոցով 3–4 րոպեի ընթացքում ներկայացրե՛ք դրանք
Առաջադրանք 2
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 1917 Թ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.* Ընդհանուր կողմերով ներկայացրո՛ւ Ռուսաստանի ռազմաքաղաքական
իրավիճակը 1917 թվականի սկզբներին։
2. Պարզաբանի՛ր երկիշխանություն եզրույթը։
3. Նախորդ տարվա
դասընթացից վերհիշի՛ր պրոլետարիատի
դիկտատուրա և քաղաքացիական պատերազմ եզրույթների
բացատրությունը:
4.* Ի՞նչ հասարակարգ էին նախատեսում կառուցել բոլշևիկները։ Փորձի՛ր
բնութագրել այն։
ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Ե՞րբ է տապալվել միապետությունը Ռուսաստանում։
2. Ո՞ւմ անցավ գործադիր իշխանությունը երկրում։
3.* Ի՞նչ էին խորհուրդները և ի՞նչ դեր էին խաղում Ռուսաստանում։
4. Ովքե՞ր էին բոլշևիկները և ե՞րբ գրավեցին իշխանությունը Ռուսաստանում։
5. Ինչպե՞ս էր կոչվում խորհրդային բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը, և
ո՞վ գլխավորեց այն։
6.* Փորձի՛ր վերհանել Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքները։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Քո կարծիքով բոլշևիկներն ինչո՞ւ էին իրենց գաղափարներն իրականացնելու համար
հիմնականում բռնի միջոցներ ընտրել։ Նրանց փոխարեն դու ի՞նչ քայլեր կձեռնարկեիր։
2. Փորձի՛ր ներկայացնել Լենինի պատմական կերպարը և գնահատել նրա գործունեությունը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Փորձի՛ր գնահատել Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները նշված
երկրների և դաշինքների շահերի տեսանկյունից՝
ա. Ռուսաստանի բ. Անտանտի գ. Քառյակ դաշինքի դ. Հայաստանի։
2. Փորձի՛ր արժևորել Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքակրթական տեսանկյունից։
ԷՍՍԵ
1. Գրե՛ք էսսե «Բոլշևիկյան հեղափոխությունը և Հայաստանը» թեմայով։ Ուշադրություն
դարձրե՛ք Հայաստանի 1917–1918 թթ. պատմական ընթացքի և արդյունքների վրա
(ծավալը՝ 3–4 էջ)։