Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
Առաջադրանք 1
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (XIX ԴԱՐ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ) էջ 7-11-ը պատմել, եզրույթները սովորել , դասի ընթացքում հանդիպող բոլոր հարցերին գրավոր պատասխանել

Հումք ու շուկա պետք էր գործարաններին, դրա համար պետությունները կռվում էին։

Վիեննայում պետությունները բաժանեցին տարածքներ ու փորձեցին հավասարակշռություն պահել։

Հաագայում որոշեցին, որ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ ու սահմանեցին պատերազմի կանոններ։

Հավասարակշռությունը խախտվեց, որովհետև Գերմանիան ուժեղացավ և պետությունները սկսեցին նոր տարածքներ նվաճել։

1.Եռյակն ու Անտանտը ստեղծվեցին պետությունների անվտանգության և ազդեցության համար։
2.Իմ կարծիքով, հավասարակշռությունը խախտվեց, որովհետև Գերմանիան արագ ուժեղացավ և նոր տարածքներ ուզեց։
3.Իմպերիալիզմը ստիպեց պետություններին ձգտել նոր տարածքներ գրավել և մյուսների վրա իշխել։
Առաջադրանք 2
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, էջ 14-19-ը,պատմել, եզրույթները սովորել , դասի ընթացքում հանդիպող բոլոր հարցերին գրավոր պատասխանել
1. Համացանցից օգտվելով՝ պարզի՛ր նրանցից առնվազն երեքի անունը։
Գնահատի՛ր նրանց դերը հեղափոխության մեջ (աշխատանքը ներկայացրո՛ւ
2–3 րոպեանոց ելույթի միջոցով)
2.Ժամանակակից քարտեզի վրա ցո՛ւյց տվեք այն տարածքը, որն զբաղեցնում էր
Ավստրո–Հունգարական կայսրությունը։ Ներկայիս ո՞ր պետություններն էին
մտնում կայսրության կազմի մեջ։
3*. Վերհիշելով պետության և կառավարման համակարգի մասին «Հասարակագիտությունից» սովորածը՝ փորձի՛ր կանխատեսել այն ներքին հիմնախնդիրները, որոնց կարող էր բախվել երկկենտրոն կայսրությունը։
4*. Օգտվելով քարտեզից՝ կազմի՛ր այն տարածքների ցանկը, որոնք գրավել էր
Ռուսաստանը 1796–1914 թթ. ընթացքում։ Հայկական ո՞ր տարածքներն են միացվել կայսրությանը (վերհիշի՛ր նաև Հայոց պատմության 8–րդ դասարանում քո
սովորածը, որ կօգնի ամբողջական պատասխան տալու)։
ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Թվարկի՛ր քեզ հայտնի ազգային պետություններ:
2.* Քո կարծիքով ինչո՞ւ են ազգերը ձգտում ունենալու անկախ պետություն։
3. Թվարկի՛ր Ավստրիական կայսրության կազմում մտնող երկրներն ու ժողովուրդներին։
4.* Ի՞նչ արդյունք ունեցավ 1848–1849 թթ. հեղափոխությունը Ավստրիական կայսրությունում։
5. Ե՞րբ և իրավական ո՞ր հիմքով ստեղծվեց երկկենտրոն տերությունը։
6.* Ո՞րն էր Ավստրո–Հունգարիայի ներքին կյանքի գլխավոր հիմնախնդիրը։
7. Թվարկի՛ր Ռուսաստանյան կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների։
8. Փորձի՛ր ընդհանուր կողմերով բնութագրել բազմազգ տերությունը։
9.* Ներկայացրո՛ւ ռուսական գերիշխանության բացասական և դրական կողմերը Ռուսաստանում ապրող ազգերի և ժողովուրդների համար։
1**. Ուսումնասիրե՛ք այսօր գոյություն ունեցող պետությունների պետական կառավարման
համակարգերը, այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվում են
ժամանակակից բազմազգ պետությունները, և ներկայացրե՛ք պետությունների
փորձը դրանց հաղթահարման հարցում։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Ներկայացրո՛ւ Ավստո–Հունգարիայի պետական կառավարման համակարգը գծապատկերի տեսքով։
2.* Արտահայտի՛ր քո վերաբերմունքը այդ համակարգի արդյունավետության և հեռանկարի մասին։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
1. Ռուսաստանը, ինչպես նաև Ավստրո–Հունգարիան պատկերավոր անվանում էին «ժողովուրդների բանտ»։ Ինչո՞ւ է կայսրություններին տրվել նման բնորոշում։ Ուսումնասիրի՛ր և դուրս բեր այն հիմնական կետերը, որոնք հիմք են հանդիսացել հիշյալ բնորոշման համար։ Պատրաստի՛ր 3–4 րոպեանոց ելույթ և ներկայացրո՛ւ դասարանում։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Գնահատի՛ր այն ճանապարհը, որով ճնշված ազգերը անցնում են անկախության
հասնելու համար։
2. Գնահատի՛ր ուժեղ կայսրի/ղեկավարի դերը բազմազգ տերությունների պահպանման գործում։