Ռուսերեն 9

Задания

Задание 1. Найди и исправь ошибку

В каждом предложении есть ошибка. Исправь слово.

Утром свети́ло яркое солнце.

Я люблю чита́ть интересные книги.

На улице растёт красивая береза.

Мальчики играют в футбол на поляне.

Мы с друзьями пошли в кино.

Задание 2. Вставь пропущенные буквы

Подбери правильные окончания и вставь пропущенные буквы.

  1. На улице стало теплее.
  2. Мы пошли в парк.
  3. Ребята играют в мяч.
  4. Я прочитал интересную книгу.
  5. Солнце светит ярко.

Задание 3. Составь предложение

Из данных слов составь правильное предложение.
(Не забудь начать с заглавной буквы и поставить точку.)

Дети гуляют в парке.

Девочка читает новую книгу.

Мама идёт домой.


Задание 4. Найди лишнее слово

  1. дом, окно, стул, читать
  2. весёлый, красивый, грустный, быстро
  3. писать, бегать, книга, читать

Задание 5. Мини-сочинение

Напиши 3–4 предложения на тему:
«Как я провёл выходные»
(Постарайся использовать разные части речи.)

Выходные прошли очень быстро. За это время, я успела прочитать интересную книгу. Провела время со своей семьёй, и мы отлично пообщались. Кроме этого я гуляла на улице и просто наслаждалась спокойными днями.

Задание 6. https://slonum.ru/rus/diktanty/tema-bezudarnii-glasnii-v-korne

Задание 7.

Тексты для переводов. Вардан Айгекци (Աղվեսագիրք)

  1. Առյուծը, գայլը և աղվեսը

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց.

«Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

———

Лев, волк и лиса были братьями. Они пошли на охоту и нашли козла, овцу, козлёнка и ягнёнка. Во время обеда лев сказал волку: «Раздели добычу между нами».
Волк сказал: «О царь, Бог уже всё разделил: козёл тебе, коза мне, а ягнёнок лисе».

Лев разозлился и ударил волка по челюсти, глаза у волка вылетели, и он сел и заплакал.

Потом лев сказал лисе: «Раздели овец между нами».
Лиса сказала: «О царь, Бог уже разделил: козёл твой на обед, коза твоя на ужин, а ягнёнок твой на ужин».

Лев сказал: «Ох, хитрая лиса, кто тебя так научил делить?»
А лиса ответила: «Меня научили глаза волка, которые вылетели».

Աշխարհագրություն 9

ՀՀ կլիման

ՀՀ կլիման 

Հարցեր և առաջադրանքներ

1. Թվարկեք և քարտեզի վրա ցույց տվեք ՀՀ կլիմայի վերընթաց գոտիները:

Չոր մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձյունամերձ լեռնային։

2. Համեմատե՛ք չոր մերձարևադարձային և չոր խիստ ցամաքային կլիմաները:

Չոր մերձարևադարձայինը մեղմ ձմեռ ու տաք ամառ ունի, տեղումներ ավելի շատ, իսկ չոր խիստ ցամաքայինը ձմեռը ցուրտ է, ամառը շոգ ու չոր, տեղումները քիչ են։

3. Բնութագրեք ՀՀ տարածքի տարվա եղանակները, տարվա եղանակների ակների հերթափոխը՝ ըստ բարձրության:

Բարձր լեռներում ձմեռը երկար է, ամառը կարճ ու զով, ցածրադիր գոտում ամառը երկար է, ձմեռը կարճ։

4. Բնութագրեք ձեր բնակավայրի տարվա եղանակները և դրանց տևողությունը:

Երևանում՝ ձմեռ մեղմ, գարուն խոնավ, ամառ տաք, աշուն արևոտ։

5. Համեմատեք ձեր բնակավայրի կլիմայական եղանակներն օրացուցային եղանակների հետ: Նշեք դրանց տարբերությունները:

Բարձր վայրերում սեզոնները ավելի երկար կամ ավելի կարճ են, քան օրացուցայինը, ցածրավայրերում՝ ավելի նման են օրացուցայինին։

Քիմիա 9

30.10 | Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ  գիտելիքների ընդհանրացումը  և ծագումնաբանական կապը

Դասագրքից սովորել էջ 13 — 17 օքսիդներ

Թեմատիկ հարցեր՝

  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում

Անվտանգության կանոնները պահում ենք, որ չվնասվենք և վթար չլինի։

  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք

Ֆիզիկական հատկությունները — Ագրեգատային վիճակը (20o), գույնը, էլեկտրահաղորդականացումը, ջերմհաղորդականացումը, եռման աստիճան, սառեցման աստիճան, հալման աստիճան, ձևը, ամրություն, փխրունություն, թռչելություն, պլաստիկությունը, ռադիոկտիվություն, մագնիսական հատկությունները:

Քիմիական հատկությունները — երբ նյութերից առաջանում են նոր նյութեր, ֆիզիկական, ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով:

Ֆիզիկաքիմիական հատկությունները — լուծելիություն:

Ֆիզիոլոգիական հատկությունները — համ, հոտ:

  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք՝

Ֆիզիկական երևույթ — Երբ նոր նյութեր չեն առաջանում:

քիմիական երևույթ — Երբ առաջանում եմ 2 և ավել նյութեր:

քիմիական ռեակցիա — Նույն է ինչ քիմիական երևույթը, այսինքն առաջանում են նոր նյութեր:

  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  երևույթ, փոխարկում` ռեակցիա

Երբ նոր նյութ է առաջանում:

  • Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից

քիմիական երևույթ — Երբ առաջանում եմ 2 և ավել նյութեր: Այն տարբերվում է ֆիզիկական երևույթից նրանով, որ նոր նյութ է առաջացնում, իսկ ֆիզիկականը՝ ոչ:

  • Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու պայմանները և  արտաքին  հատկանիշները։

Պայմաններ՝ ջերմություն, լույս, ճնշում։ Արտաքին նշաններ՝ գույն, գազ, նստվածք, ջերմություն։

Կրկնել. ա)  անվտանգության  կանոնները  քիմիայի  կաբինետում   աշխատելիս

               բ) ֆիզիկական, քիմիական երևույթները

              գ)  քիմիական ռեակցիաների հատկանիշները

                դ) քիմիական ռեակցիաների տեսակները

                ե) անօրգանական  նյութերի հիմնական  դասերը՝ օքսիդներ, հիմքեր,

                     թթուներ, աղեր

                 զ) օքսիդներ, սահմանել, դասակարգել, օքսիդների ստացումը լաբորատորիայում,  

                   ֆիզիկաքիմիական հատկությունները։ 

Վերջնարդյունքները. Կարոլինա Եսայան.

  • գիտի  նյութերի  ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
  • տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները
  • գիտի քիմիական  ռեակցիաների  տեսակները  և  հատկանիշները
  • գրում  է կատարած  լաբորատոր փորձերի  ռեակցիաների  հավասարումները
  • պահպանում  է լաբորատորիայում  աշխատելիս  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետ
  • ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենին
  • կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը։
Քիմիա 9

Անհատական աշխատանք

Պարզ նյութեր , Բարդ նյութեր: Ինչպիսի միացությունների ձևով է տարածված բնության մեջ: Ինչպես են ստանում լաբարատորիայում և արդյունաբերության մեջ: Ֆիզիկական, Ֆիզիոլոգիական, քիմիական հատկություններ: Տարրի առաջացրած միացությունների քիմիական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական հատկությունները:

C

Գրականություն

Մի հին չինական զրույց

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։

Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։

«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։

-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։

— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։

-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։

Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։

Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։

Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։

Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։

Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։

Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։

Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…

Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։

Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։

-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։

-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։

-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։

-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

Այս ստեղծագործության առաջին տողերը տիպիկ արտահայտում են պատմվածքի իմաստը:

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Կայսրը կարող է հայտարարել, որ գլխարկները փոխելը պարտադիր չէ, այլ պարզապես խորհուրդ է տրվում՝ ըստ մարդու ցանկության ու հարմարության։

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Իմ կարծիքով կայսերի որոշումն շատ բարի ու մտահոգված էր․ նա տեսավ, որ ժողովուրդը տանջվում է արևի տակ ծանր, սև գլխարկներով և ուզեց օգնել։ Նրա մտադրությունն իրականում ճիշտ էր՝ թեթևացնել մարդկանց կյանքը։

Սխալը նրանում էր, որ նա հրաման տվեց, և նախարարը մտածեց, որ եթե մարդիկ չենթարկվի հրամանին՝ կպատժվեն։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Լավ գործը չպետք է լինի որպես հրաման, այլ ուղղակի խորհուրդ:

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։

Էսսեի կառուցվածքը՝

Նախաբան՝ 3-5 նախադասություն։

Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։

Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 

Իրավունք

Հոկտեմբերի 26-31

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Մարդու իրավունքները ազատություններն ու հնարավորություններն են, որոնք յուրաքանչյուր մարդ ունի։ Դրանք մեզ տրված են ծննդյան օրվանից և պաշտպանում են մեզ բռնությունից և անարդարությունից։ Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ առանց դրանց աշխարհը կլիներ դժբախտ և անհավասար, և մենք պետք է իմանանք, որ բոլոր մարդիկ հավասար են, ինչպես նրանց իրավունքները։


2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում

Հայաստանի Սահմանադրությունում

Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայում։

Քաղաքականության իրավունքները

Ռուսերեն 9

Задания:

  1. Повторение орфограммы ,,Проверяемая безударная гласная в корне слова»

1. Вспомним правило

Если в корне слова есть безударная гласная, и её можно проверить ударением в родственном слове — это проверяемая безударная гласная.
Например:

столы — стол

трава — травка

гора — горы


 2. Вставь пропущенные буквы и подбери проверочные слова

1.
столы, мосты, коты, слоны, моря, белый

2.
зерно, гнездо, перо, ведро, весло, река, сестра

3.
земля, пчела, весна, лесник, страна, зима

4.
скала, стена, гора, трава

5.
детей, ряды, цветок, кроты

6.
пыли, несёт, врача, холмы, сосновый, полями

7.
кормит, большой, стоят, холодный

8.
часы, слова, стена, волы, дома, зима

9.
скотина, стоит, ковёр, холмы, ледяная

10.
грибы, село, сады, весна, дворе, в лесу

11.
ледяная, страна, гнездо, весло, ведро, перо

12.
грачи, грибы, цветок, зима, травинка, ряды

13.
шаловливый, детей, нести, смешной, столы

14.
котёнок, водичка, смела, ходить, толпа

15.
доска, стада, грачи, гроза, поля, ножи

16.
древо, пчела, сестра, коса, пуга, хитрая лиса

17.
слоны, моря, белый, стоит, сова, кроты

18.
дворы, мосты, дома, коты, коза, овца, зиме

19.
града, хлеба, дожди, сова, коза, овца, роса

20.
столы, мосты, коты, слоны, моря, большой

№ 2. 

  1. дождливый, светит, стальной, плясать, звонок, плодовитый, скрипит, сидеть на стуле
  2. пчела, сестра, река, большая, поспевать, столы, течёт, лежат
  3. грибешок, тишина, грибы, стропа, городской, молодой, писатель, стоял
  4. коса, колосья, зерно, гнездо, весло, ведро, про деревья
  5. далёкий, ночная, тяжёлая, червивое, следы, степной, голоса, грибешок
  6. побежала, облетел, созревает, тропинка, привела, стоит, пищат

 3. Найди лишнее слово (в одном ряду ошибка)

  1. гора — горы — горный — гаревый
  2. лес — лесок — лесной — лесник
  3. трава — травы — травинка — травяной
  4. вода — водный — водичка — ведро
  5. стол — столик — столовый — стал

(Объясни, в каком слове допущена ошибка и почему.)


 4. Исправь ошибки (редактирование текста)

Наступило ясное висеннее утро. По небу плывут лёгкие облока, в воздухе чувствуется свежесть. На паляне распустились первые цвиты, зазиленела трова.
Из леса доносится звонкое пение птиц. У рики играют дети. Они собирают вербы и пускают по ваде кораблики из кары.
Всё вокруг наполняется жизнью. Природа словно просыпается после долгого сна, и каждому хочется улыбаться новому дню.

__

Наступило ясное весеннее утро. По небу плывут лёгкие облака, в воздухе чувствуется свежесть. На поляне распустились первые цветы, зазеленела трава.
Из леса доносится звонкое пение птиц. У реки играют дети. Они собирают вербы и пускают по воде кораблики из коры.
Всё вокруг наполняется жизнью. Природа словно просыпается после долгого сна, и каждому хочется улыбаться новому дню.


 5. Интерактивный диктант


 6. Мини-тест (самопроверка)

Отметь, где правильно написано слово:


1.угадать — угодать

2.голова — галава

3. виршина — вершина

4.сматреть —смотреть

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։ 

Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե,

հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր։ 

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։ 

Սերնդեսերունդ, քարեդարյան, այրուձի, փոստ-հեռագրատուն, տարեցտարի,  իսպառ, քափ-քրտինք, օրնիբուն, գողեգող, այլընտրանք։ 

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Երևութական — երևույթ (ույ > ու)

մնջախաղ — մունջ (ու > ը)

փափկասուն — փափուկ (ու — ն սղվել է)

ձվաձև — ձու (ու > վ)

գունավոր — գույն (ույ > ու)

ոսկերիզ — ոսկի (ի — ն սղվել է)

մտադրություն — միտ (ի > ը)

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։ 

Իհա՛րկե, հե՛տ գալ, գիսա՛ստղ, քանի՛երորդ, գի՛րքդ, հանդու՛գն, գրե՛թե, արկղի՛կ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։ 

Թյուր- սխալ

մատղաշ — դալար

անսայթաք — անգայթ

բաղձանք — իղձ

հմայել — հրապուրել

նման — հանգույն

խոհեմ — ողջամիտ

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը

բախտավոր աստղի տակ ծնվել — լինել հաջողակ

ձայն բարբառո հանապատի — լինել չլսելի

կանաչ-կարմիր կապել — ամուսնանալ

վերջին մոհիկան — վերջին մնացած 

մի սանրի կտավ — լինել նման 

ափերց դուրս գալ — բարկանալ

աչքը ճամփին մնալ — կարոտել, սպասել

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը

մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնել, հիշեցնել, առնել-տալ։ 

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։ 

Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։ 

Հեղուկը քիչ-իքչ լցվեց տարայի մեջ։ 

Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։ 

Ուշացել էր,  նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։ 

Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։ 

Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ ապագա։ 

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։ 

Հայրը սիրում էր որդուն։

Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։ 

Ես կարդացել եմ Դուրյան։ 

Քամին շարժում էր ծառերը։ 

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․

Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։

Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։

Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։ 

11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։

Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։

Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ա․ Վրաններից մեկը պատկանում էր Պապ թագավորին, մյուսը` սպարապետ Մուշեղին, իսկ երրորդը` Ներսես կաթողիկոսին։ 

Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ, որ գմբեթարդ շինություն էր, զարդարված մարմարյա սալերով։ 

Գ․ Թվում էր` քաղցից խելքս թռցնում եմ։ 

Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով` ընկա գետնին, և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։

Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։ 

Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։ 

Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։ 

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Համաձայն ավանդույթի՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։ 

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։ 

Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էր՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։ 

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Թշնամիից խուսափելու համար պարսիկ զինվորները գրգռված փորձում էին խոցել արնաթաթախ, կոխկրտվել փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն թեգը։