Հայոց լեզու, Գրականություն

Ամառային ընթերցանություն

Այս ամառ ես ընթերցել եմ երկու գիրք։ Կարող էր ավելի շատ լինել, բայց այս անգամ որոշեցի հանգիստ անցկացնել ամառս։

Կպատմեմ իմ հավանած գրքի մասին, որը Ռոալդ Դալի «Ջեյմսն ու հսկայական դեղձը» գիրքն է:

Գիրքը մի տղայի մասին է՝ Ջեյմս անունով, ում ծնողները մահացել են, և նա սկսեց ապրել իր չար մորաքույրների հետ։ Մի օր ամեն ինչ փոխվեց, երբ դեղձը կախարդանքով հսկայական դարձավ, ու Ջեյմսը դրա մեջ ընկավ: Այդ պահից սկսվեց հետաքրքիր արկածը:

Իմ ամենասիրած պահն այն է, երբ Ջեյմսն ու մնացած միջատները շարժեցին դեղձը, և այն ուղիղ գլորվեց մորաքույրերի վրա։ Նրանք արժանի էին դրան, քանի որ շատ վատ էին վարվում Ջեյմսի հետ և ստացան իրենց պատիժը։

Գրքի իմաստը շատ պարզ է՝ ցույց է տալիս, որ եթե բարի ու համբերատար ես, նույնիսկ դժվարությունների ժամանակ կարող ես լավ բաներ գտնել։ Ջեյմսի կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե նրա ծնողներն այլևս կողքին չէին, նա կարողացավ գտնել իրական ընկերներ և մարդկանց, ովքեր սիրում ու աջակցում էին նրան։