2025 թվականն է։ Ամառը շատ լավ անցավ, բայց այնպես արագ անցավ, կարծես ակնթարթ լիներ։ Հիմա ուզում եմ գրել ամառվա ամենահրաշալի պահերը, որպեսզի երբեք չմոռանամ այն ամենը, ինչ արեցի այս ամառ։
Սկզբում Ռուսաստանից եկավ իմ մորաքրոջ աղջիկը, և մենք շատ ժամանակ էինք անցկացնում միասին՝ դուրս գնում, խաղում ուրիշների ետ։ Բայց քանի որ եղանակը անտանելի էր, ավելի շատ նախընտրում էի տանը մնալ, քան դուրս գալ։ Ռուսաստանից Ռուսաստանում էր իմ մորաքրոջ տղեն, որը դեռ չէր եկել քննությունների պատճառով, այնպես որ իմ ժամանակի մեծ մասը անցկացնում էի արդեն եկած զարմիկիս հետ։
Հունիսը մի փոքր ձանձրալի էր, որովհետև հիմնականում հանգստանում էի:
Հուլիսին մենք գնացինք ջրաշխարհ, և ես մտածում էի, որ դա ձանձրալի է լինելու, քանի որ այնտեղ միակ երեխաները ես ու իմ փոքր զարմուհին էինք։ Բայց հենց մուտքի մոտ ես հանկարծ քարացա։ Դա նա էր՝ մորաքրոջ տղեն Ռուսաստանից։ Չէի կարողանում հավատալ աչքերիս։ Մտածում էի, որ նա չի կարողանա գալ Հայաստան, բայց պարզվեց, որ ամբողջ ժամանակ խաբում էր, որպեսզի անակնկալ լիներ: Մենք միասին մտանք ներս, փորձեցինք բոլոր էքստրիմալ սղարանները:

Կար նաև խորը լողավազան, և մեծ զարմիկը ինձ առաջարկեց մրցել, բայց փոքր զարմուհիս չկարողացավ մասնակցել, որովհետև ջուրը ամեն քայլից խորանում էր։ Այսպիսով, միայն ես ու նա մրցեցինք։ Գուշակեք ով հաղթեց։ Իհարկե՝ նա։ Ինչպիսի՜ տխրություն, որ ես չհաղթեցի։

Շատ ուրախ օր էր։ Դրանից հետո մենք հաճախ էինք ժամանակ անցկացնում միասին, և հուլիսը գրեթե ավարտվեց։
Մայրիկս ասաց, որ հուլիսի վերջում Կիպրոսից իմ հորաքրոջ աղջիկն է գալու։ Ես այնքան ուրախ էի ու անհամբեր սպասում էի այդ օրվան։ Եվ վերջապես, նա եկավ։ Անսահման երջանիկ էի նրան կրկին տեսնելու համար։
Նրա գալուց հետո մենք միասին գնացինք Սևան։ Լիճը արևի տակ փայլում էր: Քայլում էինք ափին, և սպասում, թե երբ կարող ենք լողալ լճի մեջ: Երբ եկավ այն պահը, որ պետք է լողանանք, ես մտա մեջ: Ջուրը ՇԱՏ սառն էր, որ արագ էի մրսում: Դրա պատճառով միայն ես ու իմ հայրիկն էինք լողանում: Հետո գնացինք մոտակա տներից մեկը և դրսում խաղացինք խաղեր՝ բատմինտոն, ֆուտբոլ, վալեյբոլ և այլն: Իսկ գիշերը ես և իմ մեծ զարմուհիս գնացինք դեպի լիճը և նայեցինք գեղեցիկ աստղերին: Շատ լավ անցավ:


Մի քանի օր անց այցելեցինք Հաղթանակի պուրակ, որը լի էր էքստրիմալ ատրակցիոններով։ Մենք նստեցինք համարյա բոլոր ատրակցիոնները: Հուզմունքը աննկարագրելի էր, բայց մի քիչ հետո զարմուհիս սկսեց իրեն մի փոքր վատ զգալ՝ պտույտների և շարժումների պատճառով։ Մենք դադար տվեցինք՝ դիտելով, թե ոնց են ուրիշ մարդիկ ճչում և վախից գոռում այդ ատրակցիոններում:
Գուցե այս ամառը շատ արագ անցավ և չհասցրեցի շատ բան անել, բայց կարևորը, որ ես կարողացա անցկացնել այն իմ ընտանիքի հետ: