Հանրահաշիվ 8

Հանրահաշվական կոտորակների գումարումը և հանումը:

ա) 1/3 + 7/12 = (4 + 7)/12 = 11/12

բ) 2/45 + 4/5 = (2 + 36)/45 = 38/45

գ) 1/2 — 5/162 = (81 — 5)/162 = 76/162

դ) 17/80 — 1/5 = (17 — 16)/80 = 1/80

ե) 1/150 + 3/100 = (2 + 15)/500 = 17/500

ա) (x — 7 + x)/3 = (2x — 7)/3

բ) (4b + 2b — 4)/5 = (6b — 4)/5

գ) (a + c — 4c)/7 = (a — 3c)/7

դ) (5d — 4 + 2d)/6 = (7d — 4)/6

ե) (2 + y + 2y — 8)/3c = -6 + 3y/3c = -2 + y/c

զ) (4a — d + 5a — 2d)/6m = (9a — 3d)/6m

ա) (a2 + 2ab + b2)/8ab — (a2 — 2ab + b2)/8ab = (a2 + 2ab + b2 — a2 + 2ab — b2)/8ab = 4ab/8ab = 1/2

բ)(c2 + 2ck + k2)/12ck — (c2 — 2ck + k2)/12ck = (c2 + 2ck + k2 — c2 + 2ck — k2)/12ck = 4ck/12ck = 1/3

գ) (a2 — 2b2 + 6ab + 11b2)/(a + 3b) = (a2 + 6ab + 9b2)/(a + 3b) = (a + 3b)2/(a + 3b) = a + 3b

դ) (x2 — 4y2 + 8xy + 20y2)/(x + 4y) = (x2 + 8xy + 16y2)/(x + 4y) = (x + 4y)2/(x + 4y) = x + 4y

Կենսաբանություն 8

Մայիսի 5 — 11

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

երիկամների հանդիպող հիվանդությունները 12

Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168

Նյութափոխանակություն

Նկարագրել երկիկամների կառուցվածքը և գործառույթը:

Կառուցվածքը՝ կեղևային շերտ, հիմնական շերտ, միզատար խողովակներ։
Գործառույթը՝ արյան մաքրում, ջրի և աղերի հավասարակշռության պահպանում, արյան ճնշման կարգավորում։

Ինչպես է գոյանում մեզը:

Երկիկամները ֆիլտրում են արյունը, հեռացնում թունավոր նյութերն ու ավելորդ հեղուկը՝ ձևավորելով մեզ։

Ինչպես է կարգավորվում մարդու նյութափոխանակությունը:

Կարգավորվում է հորմոնների, ինչպես նաև նյարդային համակարգի միջոցով՝ ապահովելով էներգիայի և սննդանյութերի ճիշտ օգտագործումը։

Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մարդկության դեմ ուղղված ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է։ Այն մարդկանց հարկադիր աշխատանքին, սեռական շահագործմանը կամ այլ ձևերով շահագործելն է, որն իրականացվում է խաբեության, սպառնալիքների կամ ուժի կիրառման միջոցով։ Շատ մարդիկ դառնում են թրաֆիքինգի զոհ՝ հավատալով կեղծ աշխատանքային առաջարկներին կամ կրթական հնարավորություններին, բայց արդյունքում հայտնվում են ծանր պայմաններում՝ զրկված ազատությունից և իրավունքներից։

Թրաֆիքինգը կարող է իրականացվել տարբեր ձևերով։ Ամենատարածված ձևերից մեկը խաբեությունն է։ Շատ դեպքերում մարդկանց առաջարկում են բարձր վարձատրվող աշխատանքներ արտերկրում կամ խոստանում են լավ կրթական հնարավորություններ։ Մարդիկ վստահում են այդ խոստումներին, բայց երբ հասնում են նշանակված վայր, պարզվում է, որ իրենց փաստաթղթերը վերցնում են, զրկում են ազատությունից և ստիպում են աշխատել կամ ծառայություններ մատուցել իրենց կամքին հակառակ։

Մեկ այլ եղանակ է սպառնալիքները և բռնությունը։ Թրաֆիքերները կարող են վախեցնել մարդկանց, վնասել նրանց ընտանիքի անդամներին կամ օգտագործել ֆիզիկական ուժ՝ նրանց ստիպելով ենթարկվել։ Այս կերպ նրանք պահում են իրենց վերահսկողության տակ և թույլ չեն տալիս դիմել օգնության։

Թրաֆիքինգի հիմնական նպատակներն են շահագործումը։ Որոշ դեպքերում մարդկանց ստիպում են աշխատել ծանր պայմաններում՝ շատ քիչ կամ առանց վարձատրության։ Մյուս դեպքերում նրանց շահագործում են սեռական նպատակներով՝ օգտագործելով սպառնալիքներ և բռնություն։ Կան նաև դեպքեր, երբ թրաֆիքինգի զոհերին օգտագործում են թմրանյութերի տեղափոխման կամ օրգանների վաճառքի նպատակներով։

Թրաֆիքինգի դեմ պայքարելու համար կարևոր է իրազեկվածությունը։ Մարդիկ պետք է իմանան իրենց իրավունքները, զգուշանան կասկածելի աշխատանքային առաջարկներից և տեղյակ լինեն օգնություն ստանալու հնարավորություններին։ Միայն իրազեկված և միասնական պայքարով կարող ենք կանխել այս անարդար և վտանգավոր հանցագործությունը։

Հայոց լեզու

Տ. Գործնական Քերականություն

1. Կետադրի՛ր:

Հույները ծովերի աստված` Պոսեյդոնին, եզ էին գոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:

Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:

Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանին կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:

Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):
Լավան մոտենում էր (ինչի՞ն):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):
Լեռները դղրդում էին (ինչի՞ց):
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

———

Մի ականատես նկարագրում էր մարդկանց, պատահարը:

Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են երկիրը:

Լավան մոտենում էր տանը:

Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում վիրավորներին:

Լեռները դղրդում էին երկրաշարժից:

Ժայռի գագաթը միայն պարանով կարելի է բարձրանալ:

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Պարագաներ

Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։

Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։

Տեղի պարագա

Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։

Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյականհոլովներով և կապային կապակցությամբ։

1.     Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։

Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։

Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։

Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։

Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։

Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։

Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։

Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։

Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։

Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա

Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։

Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։

Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։

Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

Ժամանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։

Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։

1.     Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․

Խաղաղ գիշերով դու կգաս։

Փողոցն անցնելիս սայթաքեց։

Հավաքվեցին գիշերով։

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։

Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։

Գիշերվա հետ որսի են ելնում։

Մի երեկո խոստովանեց իր սերը։

Մասնավորող պարագայական բացահայտիչ

2.     Կետադրել, նշել տեսակը․

Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։

Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին արթնանում էր։

Երևանում՝ Աբովյան փողոցում նկարահանում է։

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ։ 

Քիմիա 8

Դասարանական աշխատանք Քիմիա

 Գազիմոլային ծավալ

Բազմաթիվ նյութեր սովորական պայմաններում գտնվում են գազային ագրեգատային վիճակում: Գազի ծավալը որոշվում է ոչ թե գազի մոլեկուլների սեփական չափսերով, այլ միջմոլեկուլային հեռավորություններով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է արտաքին պայմաններով՝ ճնշումով և ջերմաստիճանով:

Բազմաթիվ դիտարկումներից հետո իտալացի անվանի գիտնական Ամադեո Ավոգադրոն  1811թվին առաջարկեց մի վարկած, որն այնուհետև ապացուցվեց և ձևակերպվեց որպես Ավոգադրոյի օրենքa by:

Տարբերգազերիհավասարծավալներումարտաքինմիատեսակպայմաններում (ճնշումջերմաստիճանպարունակվումենհավասարթվովմոլեկուլներ:   Գազի մոլային ծավալը (Vm) մեկ մոլ գազի ծավալն է։ Նորմալ պայմաններում այս արժեքը կազմում է 22,4 լ/մոլ: 

Որոշակի n մոլ քանակով գազի ծավալը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևի միջոցով՝

 n=V/Vm

V=n⋅Vm

Խնդիրներ

  1. Ստորև բերված շարքերից որու՞մ են ներկայացված սովորական պայմաններում գազային ագրեգատային վիճակում գտնվող նյութերի անվանումները:Ընտրի՛ր ճիշտ պատասխանը. 


քլորաջրածին, քլոր, քրոմ

ջրածին, քլորաջրածին, քլոր

քլոր, հիպոքլորային թթու, քլորակիր

2. Թվարկված նյութերից ընտրի՛ր այն նյութը, որի ծավալն առավել կփոփոխվի ճնշման չափավոր փոփոխության դեպքում:

ավազ 

ոսկի 

նեոն 

անագ

3. Որքա՞ն է   61 մոլ քանակով ջրածին գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:

n = 61 մոլ

Vm = 22,4

V = n x Vm = 61 x 22.4 = 1,366.4

4.Որքա՞ն է   22 մոլ քանակով  թթվածին  գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:

n = 22 մոլ

Vm = 22.4

V = n x Vm = 22 x 22.4 = 492.8

5. Տրված շարքից ընտրի’ր այն նյութերը, որոնք միևնույն պայմաններում զբաղեցնում են հավասար ծավալներ:

3 մոլNO2

V = n x Vm = 3 x 22.4 = 67.2


3 մոլNa

3 մոլHe

V = n x Vm = 3 x 22.4 = 67.2

3 մոլFe

Որոշի՛ր ի՞նչ ծավալ (լ, ն.պ.)  կզբաղեցնի 6 մոլ նյութաքանակով ջրածինը  (H2) 

V = ?

n = 6 մոլ

Vm = 22.4

V = 6 x 22.4 = 134.4

———

Հաշվիր 63 գ զանգվածով ջրի նյութաքանակը

n = ?

M (H2O) = 18

m = 63 գ

n = m/M = 63/18 = 3.5

Որոշիր ամոնիակի 5.1 գ զանգվածով նմուշում պարունակվող մոլեկուլների թիվը:

M (NH3) = 17

m = 5.1 գ

n = ?

n = m/M = 5.1/17 = 0.3

N = n x Na = 0.3 x 6.02 x 1023 = 1.806 x 1023

Գրականություն

Ռիպոնչե. Գիտելիքն ընդամենը գործիք է

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ 

Գիտելիքը միայն գործիք է: Իսկ ինչի՞ն է ծառայում այդ գործիքը: Որպեսզի հասնեն իմաստնության: Եվ այդ ինտելեկտուալ ճամփորդությունը, որը մենք անվանում ենք գիտելիք, սկսում և ավարտվում է մեր մտքում: Իմաստությունը սկսվում և ավարտվում է մեր սրտում:

Այս հատվածը ցույց է տալիս, որ գիտելիքը ինքնին նպատակ չէ, այլ միջոց՝ հասնելու ավելի բարձր արժեքի՝ իմաստության։ Գիտելիքը միտքի մակարդակում է ձևավորվում, սակայն դրա իսկական արժեքը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ այն հասնում է սրտին։ Այսինքն՝ գիտելիքը պետք է կիրառվի բարի գործերի համար, որպեսզի վերածվի իմաստության։

Սերն ամենից առաջ հարաբերություն է ինքդ քո նկատմամբ: Սիրո ամբողջ իմաստը բաց լինելու կարողությունն է:

Սա շատ խորիմաստ միտք է, որը ցույց է տալիս, որ իրական սերը սկսվում է ինքնընդունումից։ Եթե մարդը չի կարողանում սիրել ու ընդունել ինքն իրեն, դժվար կլինի սիրել ուրիշներին։ Բաց լինելը սիրո հիմքն է. առանց բաց լինելու և անկեղծության հնարավոր չէ կառուցել ամուր և ջերմ հարաբերություններ։

Հայոց լեզու

Տ. Գործնական Քերականություն

1. Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

Որպես հսկա թրի սուր քթամաս՝ նավը ճեղքում էր ջուրը:


Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

Որպես ապահով թաքստոց՝ տակառը կատվին շատ էր փրկել:


Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Որպես մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր  այդ հսկա կենդանիների  բախումը, բայց ձայները լսվում էին:


Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով

Որպես սպիտակ բրդի եթրային ծվեններ՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով:


Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:

Որպես տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:


Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը՝ որպես տեղացի, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև խավար, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես գարնան ավետաբեր, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`որպես ուղղենիշ:
Պահակը`որպես հսկիչ, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`իբրև ղեկավար:
Հարցերին պատասխանող պարոնը`իբրև գիտակ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Ներգործող խնդիր

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։

Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1.       Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

2.       Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։

Հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից:

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Առախուղի թանձր քուլաները հալավում էին քամուց:

Զինվորները բերում էին Զոհրակին։ 

Զոհրակը բերվում էր զինվորների կողմից:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

2.       Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

ա) a4/b4

բ) c9/d9

գ) 64b3/125p3

դ) 32m5/243k5

ե) 64x8/81y14

ա) x3/y6. y5 = x3/y

բ) -a15/b5 . b4 = -a15/b

գ) -c9/d12 . d7 = -c9/d5

դ) m21/n12 . n8 = m21/n4

ե) -p9k12/z9 . z9/p5 = -p4k12

ա) b15/a9 : a6 . b10 = b25/a15

բ) m20/c10 : c7 . m6 =m26/c17

գ) p24/d21

դ) k13/e15

ե) p10/x

ա) a4b2

բ) c3d12

գ) e27k45

դ) -m-30n10

ե) 1/64k6p6

ա) 81y7x9

բ) p7/3a4

գ) 15b5y5

դ) 5c9m3/4