Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ճռնչալ – մի տեսակ տհաճ ձայն հանել (հիմնականում հին դռների կամ մեխանիզմների մասին)։
Մրմնջալ – ցածր ձայնով, բառերը չարտասանելով խոսել։
Պղինձ – կարմրավուն մետաղ, որն օգտագործվում է սպասքի, զանգերի և զարդերի պատրաստման համար։
Ղողանջ – զանգերի հնչյուն, երկարատև և հստակ ձայն։
Գզիր – թագավորական կամ պետական ծառայող, որն ավետում էր պաշտոնական հրամաններ։
Բայղուշ – գիշերային գիշանգղ, նաև օգտագործվում է որպես մռայլության կամ դժբախտության խորհրդանիշ։
Ճրագ – լամպ, հին տեսակի լուսավորման միջոց։
Համետել – ձիու վրայի գործիքներ կապել (թամբ, սանձ և այլն)։
Չվան – երկար լար կամ պարան, որով կապում են կենդանիներին։
Սուսամբար – անուշաբույր խոտաբույս։
Դաղձ – անուշաբույր խոտաբույս, որն օգտագործվում է նաև բժշկության և խոհարարության մեջ։
Մսուր – տանը կամ գոմում տեղ, որտեղ կենդանիները սնվում են։
Դարիվեր – բարձրության վրա գտնվող ճանապարհ, ոլորան։
Ուրու – մռայլ թռչուն, հաճախ ասոցացվում է մահվան կամ դժբախտության հետ։
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :
«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – սա պատկերավոր արտահայտություն է, որը նշանակում է, որ Սիմոնի սրտին ծանր բեռ է, մեծ մտահոգություն է կուտակվել, կարծես այն քարե ծանրություն ունենա։
«Ծայրը ծայրին հասցնել» – նշանակում է շատ դժվարությամբ, բայց ամեն դեպքում, կարողանալ հասցնել ինչ-որ բան։ Այս դեպքում՝ ընտանիքի հոգսերը միմյանց կապելով, դժվարությամբ, բայց կարողանում էին ապրել։
Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։
Գյուղացիները զրուցում էին ձևերի լավ ու վատ կողմերից: Ասում էին, որ քահանայի ձին գզիրն է բերել և խոսում էին պատերազմից՝ նրա արհավիրքներից և հիշատակում էին, որ իրենց գյուղի զինվորները նամակներ էին ուղղարկել ու նկարագրել պատերազմի դժվարությունները:
3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։
Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։
Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։
Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։
5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
Իմ կարծիքով, Սիմոնի արարքը շատ անարդարացնելի արարք էր, բայց հասկանալի էր: Նա պայքարում էր իր ընտանիքի գոյության համար: Եթե Սիմոնը գիտակցեր, թե ինչ է անում, ապա երբեք այդպիսի բան չէր անի: Դա հուսահատ արարք էր իր կողմից:
Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Այստեղ ներկայացնում է գյուղացիների ցանկությունը, որ ձին կարողանա փախչել, և վերադառնա հայրենի եզերք: Ոչ մի գյուղացի չէր ցանկանում իր ձիուն՝ իր ընկերոջը, իր տան անդամին հանձնել օտարին, որը նրան տանում էր դեպի դժողք:
3.Մեկնաբանի՛ր․ Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Բոլորը դժգոհ էին անարդարությունից: Իրենք ավելի շատ ունեին ձիու կարիք, քան Կոստանդ աղանը:
4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…
Շարմաղ Բիբին հասկացավ և հիասթափվեց աշխարհի կարգից: Նա այլևս զանգերի ղողանջից սպասում չուներ, քանի որ նրանց ընտանիքի օրհնությունը ձին էր՝ իրենց կերակրողը: