Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մարդկության դեմ ուղղված ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է։ Այն մարդկանց հարկադիր աշխատանքին, սեռական շահագործմանը կամ այլ ձևերով շահագործելն է, որն իրականացվում է խաբեության, սպառնալիքների կամ ուժի կիրառման միջոցով։ Շատ մարդիկ դառնում են թրաֆիքինգի զոհ՝ հավատալով կեղծ աշխատանքային առաջարկներին կամ կրթական հնարավորություններին, բայց արդյունքում հայտնվում են ծանր պայմաններում՝ զրկված ազատությունից և իրավունքներից։

Թրաֆիքինգը կարող է իրականացվել տարբեր ձևերով։ Ամենատարածված ձևերից մեկը խաբեությունն է։ Շատ դեպքերում մարդկանց առաջարկում են բարձր վարձատրվող աշխատանքներ արտերկրում կամ խոստանում են լավ կրթական հնարավորություններ։ Մարդիկ վստահում են այդ խոստումներին, բայց երբ հասնում են նշանակված վայր, պարզվում է, որ իրենց փաստաթղթերը վերցնում են, զրկում են ազատությունից և ստիպում են աշխատել կամ ծառայություններ մատուցել իրենց կամքին հակառակ։

Մեկ այլ եղանակ է սպառնալիքները և բռնությունը։ Թրաֆիքերները կարող են վախեցնել մարդկանց, վնասել նրանց ընտանիքի անդամներին կամ օգտագործել ֆիզիկական ուժ՝ նրանց ստիպելով ենթարկվել։ Այս կերպ նրանք պահում են իրենց վերահսկողության տակ և թույլ չեն տալիս դիմել օգնության։

Թրաֆիքինգի հիմնական նպատակներն են շահագործումը։ Որոշ դեպքերում մարդկանց ստիպում են աշխատել ծանր պայմաններում՝ շատ քիչ կամ առանց վարձատրության։ Մյուս դեպքերում նրանց շահագործում են սեռական նպատակներով՝ օգտագործելով սպառնալիքներ և բռնություն։ Կան նաև դեպքեր, երբ թրաֆիքինգի զոհերին օգտագործում են թմրանյութերի տեղափոխման կամ օրգանների վաճառքի նպատակներով։

Թրաֆիքինգի դեմ պայքարելու համար կարևոր է իրազեկվածությունը։ Մարդիկ պետք է իմանան իրենց իրավունքները, զգուշանան կասկածելի աշխատանքային առաջարկներից և տեղյակ լինեն օգնություն ստանալու հնարավորություններին։ Միայն իրազեկված և միասնական պայքարով կարող ենք կանխել այս անարդար և վտանգավոր հանցագործությունը։

Հայոց լեզու

Տ. Գործնական Քերականություն

1. Կետադրի՛ր:

Հույները ծովերի աստված` Պոսեյդոնին, եզ էին գոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:

Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:

Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

Իբրև սուրացող շնաձկանին կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:

Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):
Լավան մոտենում էր (ինչի՞ն):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):
Լեռները դղրդում էին (ինչի՞ց):
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

———

Մի ականատես նկարագրում էր մարդկանց, պատահարը:

Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են երկիրը:

Լավան մոտենում էր տանը:

Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում վիրավորներին:

Լեռները դղրդում էին երկրաշարժից:

Ժայռի գագաթը միայն պարանով կարելի է բարձրանալ:

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Պարագաներ

Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։

Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։

Տեղի պարագա

Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։

Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյականհոլովներով և կապային կապակցությամբ։

1.     Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։

Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։

Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։

Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։

Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։

Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։

Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։

Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։

Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։

Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա

Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։

Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։

Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։

Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

Ժամանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։

Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։

1.     Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․

Խաղաղ գիշերով դու կգաս։

Փողոցն անցնելիս սայթաքեց։

Հավաքվեցին գիշերով։

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։

Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։

Գիշերվա հետ որսի են ելնում։

Մի երեկո խոստովանեց իր սերը։

Մասնավորող պարագայական բացահայտիչ

2.     Կետադրել, նշել տեսակը․

Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։

Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին արթնանում էր։

Երևանում՝ Աբովյան փողոցում նկարահանում է։

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ։ 

Քիմիա 8

Դասարանական աշխատանք Քիմիա

 Գազիմոլային ծավալ

Բազմաթիվ նյութեր սովորական պայմաններում գտնվում են գազային ագրեգատային վիճակում: Գազի ծավալը որոշվում է ոչ թե գազի մոլեկուլների սեփական չափսերով, այլ միջմոլեկուլային հեռավորություններով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է արտաքին պայմաններով՝ ճնշումով և ջերմաստիճանով:

Բազմաթիվ դիտարկումներից հետո իտալացի անվանի գիտնական Ամադեո Ավոգադրոն  1811թվին առաջարկեց մի վարկած, որն այնուհետև ապացուցվեց և ձևակերպվեց որպես Ավոգադրոյի օրենքa by:

Տարբերգազերիհավասարծավալներումարտաքինմիատեսակպայմաններում (ճնշումջերմաստիճանպարունակվումենհավասարթվովմոլեկուլներ:   Գազի մոլային ծավալը (Vm) մեկ մոլ գազի ծավալն է։ Նորմալ պայմաններում այս արժեքը կազմում է 22,4 լ/մոլ: 

Որոշակի n մոլ քանակով գազի ծավալը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևի միջոցով՝

 n=V/Vm

V=n⋅Vm

Խնդիրներ

  1. Ստորև բերված շարքերից որու՞մ են ներկայացված սովորական պայմաններում գազային ագրեգատային վիճակում գտնվող նյութերի անվանումները:Ընտրի՛ր ճիշտ պատասխանը. 


քլորաջրածին, քլոր, քրոմ

ջրածին, քլորաջրածին, քլոր

քլոր, հիպոքլորային թթու, քլորակիր

2. Թվարկված նյութերից ընտրի՛ր այն նյութը, որի ծավալն առավել կփոփոխվի ճնշման չափավոր փոփոխության դեպքում:

ավազ 

ոսկի 

նեոն 

անագ

3. Որքա՞ն է   61 մոլ քանակով ջրածին գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:

n = 61 մոլ

Vm = 22,4

V = n x Vm = 61 x 22.4 = 1,366.4

4.Որքա՞ն է   22 մոլ քանակով  թթվածին  գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:

n = 22 մոլ

Vm = 22.4

V = n x Vm = 22 x 22.4 = 492.8

5. Տրված շարքից ընտրի’ր այն նյութերը, որոնք միևնույն պայմաններում զբաղեցնում են հավասար ծավալներ:

3 մոլNO2

V = n x Vm = 3 x 22.4 = 67.2


3 մոլNa

3 մոլHe

V = n x Vm = 3 x 22.4 = 67.2

3 մոլFe

Որոշի՛ր ի՞նչ ծավալ (լ, ն.պ.)  կզբաղեցնի 6 մոլ նյութաքանակով ջրածինը  (H2) 

V = ?

n = 6 մոլ

Vm = 22.4

V = 6 x 22.4 = 134.4

———

Հաշվիր 63 գ զանգվածով ջրի նյութաքանակը

n = ?

M (H2O) = 18

m = 63 գ

n = m/M = 63/18 = 3.5

Որոշիր ամոնիակի 5.1 գ զանգվածով նմուշում պարունակվող մոլեկուլների թիվը:

M (NH3) = 17

m = 5.1 գ

n = ?

n = m/M = 5.1/17 = 0.3

N = n x Na = 0.3 x 6.02 x 1023 = 1.806 x 1023