«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/
1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Մոնղոլները, Գինգիս խանի գլխավորությամբ, գրավեցին Ասիայի և Եվրոպայի մեծ տարածքներ՝ մեծ ազդեցություն թողնելով աշխարհի պատմության վրա։
——
Օսմանյան կայսրությունը գրավեց Կոստանդնուպոլիսը, և Բյուզանդական կայսրությունը վերջնականապես փլուզվեց։
——
Քրիստոֆոր Կոլումբոսը հասավ Ամերիկա՝ սկսելով եվրոպական գաղութատիրության դարաշրջանը։
——
Եվրոպայում վերածնվեց հին մշակույթը, զարգացան գիտությունը, արվեստը և մարդակենտրոն մտածողությունը։
——
Մարտին Լյութերը բողոքեց կաթոլիկ եկեղեցու դեմ, ինչը բաժանեց քրիստոնեությունը նոր ուղղության։
——
Անգլիայում սահմանվեց սահմանադրական միապետություն, և թագավորի իշխանությունը սահմանափակվեց։
——
Փիլիսոփաները շեշտեցին մարդու իրավունքները, ազատությունը և գիտելիքի կարևորությունը։
——
ԱՄՆ-ը հռչակեց անկախություն Անգլիայից՝ հիմնելով առաջին ժամանակակից ժողովրդավարական պետությունը։
——
Ֆրանսիայում ժողովուրդը պայքարեց թագավորական իշխանության դեմ և ստեղծեց հանրապետություն։
——
2.
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Նապոլեոնը, քանի որ նա ստեղծել էր իր գիրքը, որը կոչվում էր «Նապոլեոնյան օրենսգիրք»:
Լևոն 2 — րդ, քանի որ նա պաշտպանել է և զարգացրել է Կիլիկիան:
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
Ֆրանսիայում ժողովուրդը բարձրացավ թագավորի դեմ և վերջ դրեց միապետությանը։
Հչակվեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։
Նյուտոնը հայտնագործեց ձգողականության օրենքը։
Մարտին Լյութերը հրապարակեց 95 թեզեր:
4. Ներկայացնել 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Աստղադիտակ, տպագրական մեքենա, կողմնացույց, նավարկությունը:
Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից մայիս ամիսների/:
Առաջադրանք 8-րդ դաս., սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը
Պատմություն հոկտեմբեր հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա հաշվետվություն, 8-րդ դասարան
Առաջին Ուսումնական Շրջան [ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ]
Փետրվար ամսվա հաշվետվություն, 8-րդ դաս.
Ամփոփում
Ապրիլ ամսվա հաշվետվություն, 8-րդ դասարան
Տեղադրել համապատասխան հղումները.
Ուսումնասիրությունները
Արիստոտել
Զաքարյանների իշխանապետությունը
Միքելանջելո Բուոնարոտի.
Սիրադեղյանական օրեր
Անդրեաս Վեզելուս
Անանիա Շիրակացի
Տիգրան Հայրապետյան
Հասարակագիտական ստուգատես
«Ժոզեֆ Ֆուշե»
Նախագծերը
Արիստոտել
Անհատական նախագիծ
Անդրեաս Վեզելուս
Անանիա Շիրակացի
Օժտված
ԱՐՄԱՏՆԵՐ
Թարգմանությունները
Лебон Г. Психология масс
Лебон Г. Психология масс2
Հանդիպումները
Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ
Հանդիպում փ.գ.դ. Աշոտ Ոսկանյանի հետ:
Մեկ էջի սահմանում մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Տարվա սկզբում մենք խոսեցինք աշխարհագրական մեծ հայտնագործությունների մասին։ Այդ ժամանակ տարբեր եվրոպական երկրներ՝ Իսպանիա, Պորտուգալիա, Անգլիա և Ֆրանսիա, սկսեցին նոր ճանապարհներ փնտրել դեպի Ասիա, հատկապես դեպի Չինաստան և Հնդկաստան, որպեսզի ավելի արագ առևտուր անեն։ Այդ ընթացքում Քրիստոֆոր Կոլումբոսը 1492 թվականին հայտնաբերեց Ամերիկայի մայրցամաքը։ Թեպետ նա կարծում էր, թե հասել է Հնդկաստան, իրականում դա նոր աշխարհամաս էր։ Հետագայում եվրոպական երկրները սկսեցին այնտեղ գաղութներ հիմնել։
Այնուհետև անդրադարձանք Վերածննդի դարաշրջանին (14-16-րդ դարեր), որը նոր մտածողության սկիզբ էր։ Մարդիկ սկսեցին նորից ուսումնասիրել հին հունական և հռոմեական մշակույթը, զարգացան գիտությունը, արվեստը, գրականությունն ու փիլիսոփայությունը։ Այս դարաշրջանում հայտնի նկարիչներ և գիտնականներ էին Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Գալիլեյը և ուրիշներ։
Այդ ժամանակ Եվրոպայում մեծ ուժ ուներ կաթոլիկ եկեղեցին։ Բայց շատ մարդիկ սկսեցին դժգոհել եկեղեցու կաշառակերությունից ու մեծ իշխանությունից։ Մարտին Լյութերը սկսեց բողոքել՝ դրա համար այդ շարժումը կոչվեց բողոքականություն (պրոտեստանտություն)։ Սա քրիստոնեության նոր ճյուղ էր, որն ավելի մատչելի ու ազատ մտածողություն էր առաջարկում։
Հետո ուսումնասիրեցինք Առաջին գիտական հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 16-17-րդ դարերում։ Այդ ժամանակ հայտնագործվեց աստղադիտակը, և Կոպեռնիկոսն ու Գալիլեյը ապացուցեցին, որ Արեգակը կենտրոնում է, և Երկիրն է պտտվում նրա շուրջ—ոչ հակառակը, ինչպես հավատում էին երկար ժամանակ։
Դրանից հետո ուսումնասիրեցինք Անգլիական հեղափոխությունը։ Ժողովուրդը պայքարում էր թագավորի անսահմանափակ իշխանության դեմ։ Հետագայում Անգլիայում ձևավորվեց սահմանադրական միապետություն, որտեղ թագավորն այլևս ամեն ինչ միայնակ չէր որոշում, այլ համագործակցում էր խորհրդարանի հետ։
Լուսավորականության ժամանակաշրջանը (17-18-րդ դարեր) բերեց նոր գաղափարներ մարդու իրավունքների, ազատության և հավասարության մասին։ Մտածողները, ինչպես Ժան Ժակ Ռուսոն, Վոլտերը և Ջոն Լոկը, ասում էին, որ կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե հակառակը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախկինում եղել է Անգլիայի գաղութ։ Բայց 1776 թվականին այն հռչակեց անկախություն, և սկսվեց պատերազմ Անգլիայի դեմ։ ԱՄՆ-ը հաղթեց և անկախություն ձեռք բերեց 1783 թվականին։
Ֆրանսիայում նույնպես սկսվեց հեղափոխություն 1789-ին։ Ժողովուրդը պայքարում էր թագավորից ազատվելու և հանրապետություն ստեղծելու համար։ Հեղափոխությունից հետո իշխանության եկավ Նապոլեոն Բոնապարտը։ Նա շատ տարածքներ նվաճեց, բայց վերջում պարտվեց մեծ կոալիցիային և աքսորվեց։ 1815 թվականին Վիեննայի վեհաժողովում որոշվեց, որ Ֆրանսիան պետք է վերադառնա իր հին, նախահեղափոխական սահմաններին։
Ճապոնիան երկար ժամանակ փակ երկիր էր։ Նրանք չէին առևտուր անում այլ երկրների հետ, չէին թողնում օտարերկրացիներին մուտք գործել։ Բայց 19-րդ դարում ուժեղ երկրները՝ ԱՄՆ-ը, Անգլիան, Ռուսաստանը, ստիպեցին Ճապոնիային բացվել և առևտուր սկսել։
Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունը դեռ ուժեղ էր, բայց շատ ազգեր ցանկանում էին անկախանալ։ Այս երևույթը կոչվում է «Արևելյան հարց»։ Այդ հարցը վերաբերում էր այն ազգերին, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ հույներ, բուլղարներ, սերբեր, հայեր և այլն։
Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:
Ես ինձ կգնահատեի 9, քանի որ լավ եմ մասնակցել դասերին, ուշադրությամբ լսել եմ, կատարել եմ առաջադրանքները և փորձել եմ ամեն ինչ հասկանալ։ Մի փոքր կարող էի ավելի լավ պատրաստվել որոշ թեմաներից, բայց ընդհանուր առմամբ աշխատել եմ լավ։
Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:
Իմ ծնողն ասաց, որ ես արժանի եմ 20-ի։ Չգիտեմ՝ ինչու, բայց երևի նրա համար, որ ես միշտ փորձում եմ պատմությունը լավ սովորել։