Աշխարհագրություն 8

Կանադա

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածում։ Այն աշխարհում տարածքով երկրորդ ամենամեծ պետությունն է։ Հյուսիսից մոտ է Հյուսիսային բևեռին, հարավում՝ մոտավորապես Հռոմի և Երևանի լայնություններին։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին և ունի շատ երկար, խիստ կտրտված ափագիծ։

  1. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

Կանադայի կլիման հիմնականում սառը է։ Հյուսիսում ձմեռը երկար և խիստ է, հարավում՝ մեղմ։ Բնական ռեսուրսներից Կանադան ունի մեծ հանքային պաշարներ (երկաթ, պղինձ, նիկել, ոսկի, ուրան), անտառներ, շատ գետեր ու լճեր, ինչպես նաև նավթի ու բնական գազի պաշարներ։

  1. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի զարգացման նախադրյալներն են՝ բնական հարստությունները (հանքային, անտառային, ջրային ռեսուրսներ), բարենպաստ տեղադրությունը, զարգացած կրթական և տեխնոլոգիական համակարգերը, և ԱՄՆ-ի հետ ամուր տնտեսական կապերը։

  1. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադայում առաջատար են արդյունաբերությունը (հատկապես մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն), հանքարդյունաբերությունը, անտառային արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը (հատկապես ցորենի արտադրությունը):

Տեսանյութ՝https://youtu.be/1klufkshTX0?feature=shared

Երկրաչափություն 8

Կոորդինատներ և վեկտորներ:Կոորդինատային հարթություն:

Քանի որ ABC ուղղանկյուն եռանկյուն է | =>

dab = √((1 — (-1))2 + (7 — (-1)2) = √(2)2 + (8)2 = √4 + 64 = √68

dbc = √((-1 — (-4))2 + (-1 — 2)2) = √(3)2 + (-3)2 = √9 + 9 = √18

dac = √((1 — (-4))2 + (7 — 2)2 = √(5)2 + (5)2 = √25 + 25 = √50

——

AB2 = AC2 + BC2
AB=√AC2+BC2
AB=√18 + 50=√68

√68 = √4 x 17=2√17


Միջնագիծ=2√17/2=√17

1/2

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

1.       Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում:

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է:

Հաջորդ օրը՝  շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:

Դրսում` մայթերին, տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ:

Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:

Նա բոլորովին որբ եկել էր Բաթում՝ իր ազգականի մոտ:

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ խոհանոցում։

Առավոտյան՝ ժամը մեկին, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ տիկին Անահիտից:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Երևան :

Երեկ՝  առավոտյան, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Կենսաբանություն 8

Ապրիլի 21-27

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:
Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մարմնի մազածածկույթը պաշտպանում է օրգանիզմը տաքությունից և ցրտից, տրամադրում է զգայունակություն, և պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վնասվածքներից:


2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Մազերի թափման պատճառները ներառում են հորմոնալ փոփոխություններ, սթրես, հիվանդություններ, վատ սնունդ, դեղամիջոցներ և գենետիկ գործոններ:


3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Եղունգները խնամելու համար պետք է հաճախ լվանալ ձեռքերը, խոնավեցնել եղունգներն ու ձեռքերը, պարբերաբար կտրել եղունգները և դրանք չօգտագործել որպես գործիք:


4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Մաշկի ցրտահարված տեղամասում կարող են լինել կարմրություն, քոր, գունատություն, ցավ և դիմվածության կորուստ:

Մտածե՛ք
Ինչո՞ւ նեղ կոշիկներով ձմռանը ոտքերը մրսում են, իսկ ամռանը՝ տաքանում:

Ձմռանը նեղ կոշիկները խանգարում են արյան շրջանառությանը, ինչը նպաստում է մրսմանը:

Ամռանը նույն նեղ կոշիկները խանգարում են օդափոխությանը, ինչի հետևանքով ոտքերը տաքանում են:

Քիմիա 8

Ապրիլի 21-25

Տնային

Սովորել. Լուծույթներ

  1. 2-ական գ զանգվածով հետևյալ նյութերից` SO2, CO2, P2O5 որի նյութաքանակը կլինի առավել՝ ա) մեծ, բ) փոքր:

m = 2 գ

M (SO2) = 32 + 32 = 64 գ/մոլ

M (CO2) = 12 + 32 = 44 գ/մոլ

M (P2O5) = 62 + 80 = 142 գ/մոլ

n = m/M

n (SO2) = 2/64 = 0.03125 մոլ

n (CO2) = 2/44 = 0.045 մոլ

n (P2O5) = 2/142 = 0.014 մոլ

ա) մեծ` CO2

բ) փոքր`P2O5

  1. Որքան է 0,2 մոլ քանակով ածխածնի ատոմների թիվը:

n = 0.2 մոլ

NA = 6.02 x 1023

N = ?

__

N = n x NA = 0.2 x 6.02 x 1023 = 1.204 x 1023

  1. Որոշել նյութերում տարրերի օքսիդացման աստիճանները. NaCl, Cl2O7, Cr2O3,H2SO4

NaCl`

Na = +1

Cl = -1

Cl2O7`

Cl = 7

O = -2

Cr2O3`

Cr = +3

O = -6

H2SO4`

H = +2

S = +6

O = -8

4.Ինչքա՞ն աղ է պետք վերցնել, որ ստանաք  CuSO4 27% լուծուծույթ:

Mr (CuSO4) = 64 + 32 + 56 = 152

27/100 x 152 = 41.04 = 41 գ

27 գ + 73 գ (ջուր) = 100 գ (լուծույթ)

Դասարանական

Փորձ1

Փորձ 2

Երկրաչափություն 8

Կոորդինատներ և վեկտորներ:Կոորդինատային հարթություն:

B = (-3 ; 4)

B = (-2 ; -3)

D = (-7 ; 2)

ա) 3

բ) 2

գ) √22 + 32 = √4 + 9 = √13

ա)

dAB = √((1 — 1)2 + (-3 — 2)2) = √0 + 25 = √25 = 5

բ)

dAB = √((2 — 1)2 + (3 + 1)2) = √1 + 16 = √17

գ)dAB = √((o — 4)2 + (2 + 1)2) = √16 + 9 = √25 = 5

dAB = √((8 — 5)2 + (1 + 3)2) = √9 + 16 = √25 = 5

AB = 5

dBC = √((5 — 11)2 + (-3 + 3)2) = √36 + 0 = √36 = 6

BC = 6

dAC = √((8 — 11)2 + (1 + 3)2) = √9 + 16 = √25 = 5

AC = 5

P = 5 + 6 + 5 = 16

dAB =√((5 — x)2 + (3 — 0)2) = 5

25 — 10x + x2 + 9 = 25

x2 — 10x + 9 = 0

d = 100 — 36 = 64 = 82

x1 = (10 + 8)/2 = 9

x2 = (10 — 8)/2 = 1

B1 = (9 ; 0)

B2 = (1 ; 0)

Շարադրություններ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է

Այս արտահայտությունը նրա մասին է, որ մարդիկ կարող են շատ տարբերվել իրարից, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մարդիկ մտածում են, որ լեզու գտնելը ուրիշների հետ շատ դժվար է, բայց դա այպես չէ: Քանի որ միշտ էլ կարելի է հասկանալ դիմացինին: Քանի որ մենք փորձում ենք յուրաքանչյուրին անցկացնել մեր պրիզմայով, ինչպես լույսը տարալուծելով նրան և հասկանալով: Բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են թափանցել մարդկանց հոգիները, ստիպել նրանց արտահայտվել և ստանալ հոգեկան բավարարվածություն: Իմ կարծիքով ես այդ մարդկանցից եմ, քանի որ կարողանում եմ շփվել մարդկանց հետ, առանց որևէ դժվարության: Ինձ հետաքրքիր է շփվել ու ճանաչել մարդկանց, բայց դա չի նշանակում, որ միշտ հասանելի եմ: Լինում են պահեր, երբ փակվում եմ ու չփվում եմ իմ մտքերի հետ: Եվ դա նորմալ է, քանի որ ինձ ճանաչելը մի քիչ դժվար է:

Հայոց լեզու

Տ. Գործնական Քերականություն

1. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:

——

——
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:

——
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:

Տղան մոտեցավ արքայադստերը՝  չարաճճի գեղեցկուհու:

——


Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:

Զորքր պաշարում է Նինվեն՝ երկրի  մայրաքաղաքը  ու սպասում նոր հրամանի:

——
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: 

Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ  մարդուց

——

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում:

——


 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:

Իտալիայի՝ իր հայրենիքի թշվառ վիճակից այյունոտվում էր զորավարի սիրտը:

——
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Ծերունին հաճախ էր  հպարտանում Կարոյով՝ իր թոռնիկով:

2. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:

Երեկ մեր տանն էր՝ Միքայելը:


Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:

Հեռագիր էր ստացել նրանից՝ տանտիրուհուց:


Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի՝ քուռակի երևալուն:


Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:

Մարյրը արդեն երկար ժամանակ լուր չուներ՝ որդուց:


Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:

Քուռիկն Ջալալին արագ մոտեցավ տիրոջը՝ Դավթին:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում: 

Երևանով է անցնում Հրազդանը՝ գետը:

Ֆիզիկա 8

14․04-18-04: 21.04-25.04

Նախագիծ՝Զատկային ծես 

Իրականացնել «Ֆիզիկական երևույթները կյանքում»  նախագիծը

Պատրաստել նյութեր.Է. Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում(մեխանիկական ալիքներ):Թեմաների ընտրությունը կամային է։Կարող եք նաև անել թարգմանություն այս սայթից։

Տեղադրեք ձեր բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

Սովորել փորձերը,որոնք պետք է շարունակենք կատարել․

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

Կատարված փորձերից պատրաստել տեսանյութ,տեղադրեք ձեր բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

Թեման.Ներքինէներգիա:Ներքին էներգիայի փոփոխման եղանակները։Ջերմաքանակ։Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:Տեսակարար ջերմունակություն:

Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Վերցնենք մետաղական ձող, մի ծայրում դնենք մոմ կամ ջերմ աղբյուր, իսկ ձողի վրա՝ մոմի կաթիլներ։ Մեկ ժամանակ անց կաթիլները սկսում են հալվել հերթով՝ ջերմության շարժման ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, որ ջերմությունն անցնում է մարմնի միջով։

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Մոլեկուլները շարժվում են և բախվում միմյանց՝ փոխանցելով իրենց էներգիան հարևաններին։ Այս բախումների միջոցով էներգիան տարածվում է մարմնի ներսում՝ անգամ առանց նյութի տեղաշարժման։

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

լավ ջերմահաղորդիչներ – պղինձ, ալյումին, արծաթ, երկաթ

վատ ջերմահաղորդիչներ – փայտ, ապակի, օդ, պլաստիկ, ռետին

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ

Քանի որ օդի մոլեկուլները հեռու են իրարից և հազվադեպ են բախվում, էներգիայի փոխանցումն էլ շատ դանդաղ է լինում։

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Ջերմամեկուսիչ պատեր

Ջերմամեկուսիչ հագուստ (օրինակ՝ բաճկոններ)

Տերմոս

Սառնարանների դռների ներքնամաս

Հրշեջների հագուստ

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկցիան ջերմության փոխանցումն է հեղուկներում կամ գազերում՝ նյութի մասնիկների շարժման միջոցով (թեժ մասը բարձրանում է, սառը՝ իջնում)։

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Ջերմահաղորդականություն – էներգիայի փոխանցում առանց նյութի տեղաշարժման (օրինակ՝ մետաղում)

Կոնվեկցիա – էներգիայի փոխանցում նյութի շարժման միջոցով (օրինակ՝ ջրի մեջ)

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Երբ ջուրը գոլորշիանում է և բարձրանում վերև՝ այն սառչում է մթնոլորտում, փոխակերպվում մանր ջրակաթիլների կամ սառույցի մասնիկների, որոնք միասին ստեղծում են ամպեր։

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Քամին առաջանում է մթնոլորտում ճնշման տարբերության պատճառով. օդը հոսում է բարձր ճնշման գոտուց դեպի ցածր ճնշման գոտի։

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Որովհետև տաք մասնիկները դառնում են թեթև և բարձրանում են վեր, իսկ սառը մասնիկները իջնում են։ Այսպիսով՝ ստեղծվում է շրջանառություն՝ կոնվեկցիա։

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞

Ո՛չ, որովհետև պինդ մարմիններում մասնիկները ամուր կապված են իրար և չեն կարող ազատ տեղաշարժվել՝ ինչպես հեղուկներում կամ գազերում։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դաշտ է, որը առաջանում է լիցքավորված մասնիկների շարժման արդյունքում և գոյություն ունի թե հանգիստ, թե շարժման վիճակում։

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիքը փոխվող էլեկտրական ու մագնիսական դաշտերի տարածվող ալիք է։

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ճառագայթային ջերմափոխանակում է, երբ ջերմությունը փոխանցվում է ճառագայթման միջոցով (օր.՝ Արևից եկող ջերմություն)։

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Սև մարմինը ավելի լավ է կլանում ջերմությունը, քան սպիտակը (օր.՝ սև շապիկն ավելի շուտ է տաքանում)։

Լրացուցիչ առաջադրանք.Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:

Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9-ից մինչև էջ13