Երկրաչափություն 8

Երկրաչափություն

BS = (MA + KC) : 2 = (18 + 48) : 2 = 33 մ

Քանի որ AB միջին գիծ է = > TP և SR սրունքները բաժանում է երկու հավասար մասի = > Առաջին հիմքը երկրորդ հիմքին միացնող ցանկացած ուղիղ գիծ ըստ թալեսի թեորեմի բաժանվում է երկու հավասար մասի:

Ֆիզիկա 8

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ 2. ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ9-ից մինչև էջ13

Տարբերակ 1

1.(1) Ջերմահաղորդման ո՞ր ձևի վրա է հիմնված բնակարանների ջրային ջեռուցման համակարգի աշխատանքը .

Պատ.՝ կոնվեկցիա:

II. (1) Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև փեղկերի միջև գտնվող օդը օժտված է … ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ վատ:

Ո՞ր նյութերն ունեն

III.(2) ամենամեծ ջերմահաղորդականությունը: — Թուջ, արծաթ

IV.(2) ամենափոքր ջերմահաղորդականությունը: — Ծղոտ, թուղթ

V.(1) Ի՞նչ գույնով են ներկում ինքնաթիռների, ի, Երկրի արհեստական արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի խուսափեն նրանց գերտաքացումից.

Պատ.՝ բաց արծաթագույն:

VI.(1) Փայտի կտորին մեխված են երկու միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ: Նրանցից մեկի ներքին մակերևույթը պատված է մրով, իսկ մյուսինը թողած է փայլուն։ Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ։ Թիթեղների միջև տեղավորում են մետաղյա շիկացած գունդ: Լուցկիները միաժամանա՞ կ կպոկվեն թիթեղներից.

Պատ.՝ մրոտված մակերևույթով թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի:

VII. (1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում .

Պատ.՝ մարմինը կտաքանա:

VIII.(2) Ի՞նչ ուղղութամբ կտեղափոխվի օդը ամառային տաք օրվա ընթացքում (նկ. 6).

Պատ.՝ ԱԴԳԲ:

Տարբերակ 2

I.(1) Ջերմահաղորդման ո՞ր ձևով է տաքանում գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը.

Պատ.՝ կոնվեցիայով:

II. (1) Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները ծածկում են թեփով։ Թեփը օժտված է … ջերահաղորդականությամբ:

Պատ.՝ վատ:

Ո՞ր նյութերն են օժտված .

III.(2) լավ ջերմահաղորդականությամբ: — Կապար, ալյումին

IV.(2) վատ ջերմահաղորդականությ թյամբ: — Օդ, բուրդ

V .(1) Թվարկվածներից որո՞ւմ մեջ է ջերմահաղորդումը կատարվում հիմնականում ջերմահաղորդականությամբ.

Պատ.՝ աղյուս:

VI. (2) Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը սպիտակեցված է կրով: Նրանց մեջ լցված է միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր։ Փորձանոթներից որի՞ ջուրը ավելի արագ կսառչի.

Պատ.՝ մրոտված փորձանոթում:

VII. (1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ի՞նչ ուղղությամբ կփչի քամին ծովափում, երբ սկսվեն աշնանային ցուրտ եղանակները.

Պատ.՝ ցերեկը` ցամաքից դեպի ծով, իսկ գիշերը` ծովից դեպի ցամաք:

VIII. (2) Սենյակում օդը տաքանում է ջրային ջեռուցման մարտկոցի միջոցով: Սենյակում ի՞նչ ուղղությամբ է տեղափոխվում օդը.

Պատ.՝ ԱԴԳԲ:

Տարբերակ 3

1.(1) Ջերմահաղորդման ո՞ր տեսակի շնորհիվ ենք տաքանում խարույկի մոտ.

Պատ.՝ ճառագայթման:

II.(1) Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները։ Դա բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են … ջերմահաղորդականությամբ։

Պատ.՝ լավ:

Ո՞ր նյութերն են օժտված.

III. (1) լավ ջերմահաղորդականությամբ: — Երկաթ, արույր

IV. (2) վատ ջերահաղորդականությամբ: — Ջուր

V.(1) 1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ծովափում ամռան շոգ օրվա ընթացքում ի՞նչ ուղղությամբ կփչի քամին.

Պատ.՝ ցերեկը՝ ծովից դեպի ափ, իսկ գիշերը` ափից դեպի ծով:

VI. (1) Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև ջերմահաղորդման ո՞ր տեսակն է հնարավոր.

Պատ.՝ ճառագայթում:

VII. (1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում.

Պատ.՝ մարմինը սառչում է:

VIII.(1) Անոթում եղած ջուրը տաքանում է սպիրտայրոցի օգնությամբ: Ո՞ր ուղղությամբ նա կտեղափոխվի.

Պատ.՝ ԱԲԳԴ:

Տարբերակ 4

1.(1) Ջերմահաղորդման ո՞ր տեսակի շնորհիվ են տաքանում մթնոլորտի ներքևի շերտերը.

Պատ.՝ կոնվեկցիայի:

II. (1) Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է պլաստմասսայից։ Պլաստմասսան օժտված է …. ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ վատ:

Ո՞ր նյութերն են օժտված.

III. (2) լավ ջերմահաղորդականությամբ — Պողպատ, պղինձ

IV.(2) վատ ջերմահաղորդականությամբ — Օդ, խցան

V.(2) Թվարկվածներից որո՞ւմ կոնվեկցիայի միջոցով կարող է իրականանալ ջերմահաղորդումը.

Պատ.՝ օդում և ջրում:

VI.(2) Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ մահուդի երեք կտորներ։ Որոշ ժամանակ անց նրանց տակի ձյունը հալվում է: Նկարի վրա ո՞ր համարով է նշված սպիտակ, սև և կանաչ մահուդը.

Պատ.՝ սպիտակը – 1, սևը – 2, կանաչը – 3:

VII. (1) Ո՞ր թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի՝ մաքուր սպիտակում, թե մրոտվածում.

Պատ.՝ մաքուր սպիտակում:

VIII.(2) Ամառային շոգ օրվա ընթացքում մթնոլորտում օդը ո՞ր ուղղությամբ կտեղափոխվի.

Պատ.՝ ԱԴԳԲ: