Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

1.       Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում:

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է:

Հաջորդ օրը՝  շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:

Դրսում` մայթերին, տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ:

Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:

Նա բոլորովին որբ եկել էր Բաթում՝ իր ազգականի մոտ:

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ խոհանոցում։

Առավոտյան՝ ժամը մեկին, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ տիկին Անահիտից:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Երևան :

Երեկ՝  առավոտյան, ձիով վերադառնում էի վերին գյուղերից: