Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Ա — Որոշիչ
Բ — Բացահայտիչ
Բացահայտիչ
Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:
Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:
1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:
Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:
Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:
Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:
Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական,
մասնավորող պարագայական:
Բուն բացահայտիչ
Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և
պահանջում է նույն հարցը:
1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:
Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:
——
2. 2. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա. Խալդ աստծո զորությամբ ես` Տուշպա մայրաքաղաքի և համայն
Բիայնայի տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ:
Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ` սեր,
ատելություն, խաբեություն, քծնանք :
Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր` պահապանի
ավագ որդին:
———
Բացահայտիչի կետադրությունը:
Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .
Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր
Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:
Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր
մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:
Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ. բայը կամ հագույցը. Օրինակ՝ Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:
Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ
մասնակցեց այդ միջոցառմանը:
3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ
օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:
Բոլորը՝ մեծից փոքր, մասնակցեցին ծննդին։
Գյումրի՝ հին ավանդույթներով քաղաքը, հայտնի է իր հումորով։
Իմ հարևանուհի՝ տիկին Աննան , շատ լավ թխվածքներ է պատրաստում: