Գրականություն

Կարդում ենք Սահյան

Ընթերցե՛ք բանաստեղծությունները և պատասխանե՛ք հարցերին․

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Ասելիքն այն է , որ ինչ էլ անես պատասխանը քեզ չի գոհացնում, բայց դու գոհ ես մնում, իսկ վատ անողը դժգոհ է մնում:

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղանակը նեղվում է, երբ մարդիկ երես են առնում, երբ վերձրածը չեն վերադարձնում, երբ ուշանում են:

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ես նեղվում եմ, երբ ամեն ինչի մեղավորը ես եմ դուրս գալիս, այն դեպքում, երբ ես մեղք չունեմ: Բայց հիմնականում ես մարդկանցից քիչ եմ նեղանում, գուցե մի օր նեղվեմ, բայց մյուս օրը ուրախ լինեմ:

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Հեղինակը բանաստեղծության մեջ խոսում է իր հավատարմության ու ամեն կերպ վերադարձի մասին: Նա խոստանում է անպայման վերադառնալ, եթե անգամ հիշողությունները իր մասին մարած լինեն:

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

Անհասկանալի բառեր չկային:

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Փնտրում ես դու

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

հանցանք — վատ արարք

կարեկցանք — խղճալ

նախատել — հանդիմանել

անողոք — անխնա

խայթել — կծել, ցավ պատչառել

հողմ — ուժեղ քամի

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Այս բանաստեղծությունը դժգոհության սիրո և կարեկցանքի մասին է:

Ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակը այս բանաստեղծությունով ցույց է տալիս, որ մարդու մահից հետո աշխարհը չի փոխվում՝ այն շարունակում է իր ընթացքը: Եվ այդպես ոչ մեկի մահը ոչ մի բան չի փոխում: Գուցե մի որոշ ժամանակ տխրեն հարազատները, բայց միևնույն է, նորից նոր լույս կվառվի և ամեն ինչ կմոռացվի:

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 

Այս ասելիքը նշանակում է, որ մեր կյանքի ամեն վայրկյանը կարևոր է։ Ամեն օր կարող է մեզ նոր բան բերել՝ սովորելու, փոխվելու կամ ինչ–որ լավ բան անելու։ Նույնիսկ երբ բաները դժվար են, դա էլ կարող է օգնել մեզ ուժեղանալու։ Պետք է տեսնել լավը ամեն պահի մեջ ու օգտագործել այն։

Ինչ արած, մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

անպարտ — անհաղթելի

թիապարտ — ստրուկ

խոպան — անմշակ տարածք

անդուլ — առանց դադարի

անավարտ — դեռ ավարտված չէ

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Բանաստեղծության ասելիքն այն է, որ մարդ իր կյանքը պետք է ապրի գիտակցումով, որ այն շատ կարճ է: Եվ մեզ ինչքան էլ թվա, որ մարդիկ հանգիստ են և անխնդիր, ապա դա այպես չէ, քանի որ ներսից բոլորի հոգին էլ փոթորկահույզ է: Ինչքան էլ ապրենք, միևնույն է, մեր կյանքը հավերժության հանդեպ միակնթարթ է: Բայց նաև պետք է հիշել, որ այդ ակնթարթներն են ստեղծում հավերժությունը:

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Առավոտ է, արև

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Առավոտը բանաստեղծության մեջ պայծառ է: Բնությունը արթնացել է, ամեն ինչ շարժվում է ու շնչում՝ առուները, բարդիները, քամին ու նույնիսկ մրջյունները։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Տրամադրությունը հիմնականում ուրախ ու կենսախինդ է, բայց վերջում մի փոքր տխուր՝ մեղվի մահվան պատճառով։

    Ընթերցանության նյութեր՝ 

    Շարադրություններ

    Ժամանակի մասին

    Ժամանակը շատ կարևոր բան է։ Այն միշտ արագ է անցնում, և մենք չենք կարող հետ բերել այն։ Ամեն վայրկյանը կարևոր է, որովհետև դա մեր կյանքի մի մաս է։

    Մենք ընդհանրապես չենք հասկանում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը։ Օրինակ, երբ դաս ենք անում կամ ինչ–որ բան ենք սովորում, գալիս է այն միտքը, որ ժամանակը դանդաղ է անցնում։ Բայց երբ խաղ ենք խաղում, ժամանակը թռչում է։

    Ես հասկացել եմ, որ պետք է լավ օգտագործել ժամանակը։ Պետք է սովորել, օգնել ընտանիքին, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել և ոչ թե ամբողջ օրը անիմաստ անցկացնել։ Եթե ժամանակը լավ չանցկացնենք, հետո չենք կարող հետ բերել այն։

    Այնպես որ «միշտ օգտագործիր ժամանակը այնպես, ինչպես դու ես կարծում, որ ճիշտ է»:

    Հանրահաշիվ 8

    ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏՈՎ ԳԾԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻԼՈՒԾՈՒՄԸ (ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ)

    ա) 5x — 10 = y + 3

    4x — 3 = 3y + 3

    _

    5x — y = 13

    4x — 3y = 6

    _

    — 15x + 3y = -39

    4x — 3y = 6

    -15x + 3y + 4x — 3y = -39 + 6

    -11x = -33

    x = 3

    15 — y = 13

    y = 15 — 13 = 2

    (3 ; 2)

    բ) 5x — 5 = 10 — 6y

    11y — 5x + 5 = 75

    _

    5x + 6y = 15

    11y — 5x = 70

    _

    5x + 6y + 11y — 5x = 15 + 70

    17y = 85

    y = 5

    5x + 30 = 15

    5x = -15

    x = -3

    (-3 ; 5)

    գ) 4x + 6 = 4 — 5y + 5

    2x + 4 = 7 — 3y

    _

    4x + 5y = 3

    2x + 3y = 3

    _

    4x + 5y = 3

    -4x — 6y = -6

    4x + 5y — 4x — 6y = 3 — 6

    -y = -3

    y = 3

    2x + 9 = 3

    2x = -6

    x = -3

    (-3 ; 3)

    դ) 5x + 5y — 10 = 3x + 5y

    6x — 9y = 6 — y

    _

    2x = 10

    6x — 8y = 6

    _

    -6x = -30

    6x — 8y = 6

    -6x + 6x — 8y = -30 + 6

    -8y = -24

    y = 3

    x = 5

    (5 ; 3)

    ե) 3a + 3b + 5a — 5b = 4

    7a + 7b — 4a + 4b = 43

    _

    8a — 2b = 4

    3a + 11b = 43

    _

    24a — 6b = 12

    -24a — 88b = -344

    24a — 6b — 24a — 88b = 12 — 344

    -94b = -332

    b = 3.5

    3a + 38.5 = 43

    3a = 4.5

    a = 1.5

    (1.5 ; 3.5)

    զ) 6x — 3y + 4x + 2y = 54

    4x + 4y — 3x + 3y = 48

    _

    10x — y = 54

    x + 7y = 48

    _

    70x — 7y = 378

    x + 7y = 48

    70x — 7y + x + 7y = 378 + 48

    71x = 426

    x = 6

    60 — y = 54

    -y = 54 — 60

    -y = -6

    y = 6

    (6 ; 6)

    ա) 3x + 2y = 11

    — 8x — 2y = 4

    3x + 2y — 8x — 2y = 11 + 4

    -5x = 15

    x = -3

    -12 + y = -2

    y = -2 + 12

    y = 10

    (-3 ; 10)

    բ) 4x — 6y = 16

    -4x + 5y = -10

    4x — 6y — 4x + 5y = 16 — 10

    -y = 6

    y = -6

    2x + 18 = 8

    2x = -10

    x = -5

    (-5 ; -6)

    գ) 6x — 2y = -4

    5x + 2y = 15

    6x — 2y + 5x + 2y = -4 + 15

    11x = 11

    x = 1

    3 — y = -2

    y = 5

    (1 ; 5)

    դ) -6x — 14y = 2

    6x + 9y = 18

    -6x — 14y + 6x + 9y = 2 + 18

    -5y = 20

    y = -4

    2x — 12 = 6

    2x = 18

    x = 9

    (9 ; -4)

    ե) 4x — 10y = 18

    -4x + 10y = -18

    4x — 10y — 4x + 10y = 18 — 18

    0 = 0

    Ցանկացած թիվ լուծում է:

    զ) 28x + 20y = -48

    15x — 20y = 5

    28x + 20y + 15x — 20y = -48 + 5

    43x = -43

    x = -1

    -3 — 4y = 1

    -4y = 4

    y = -1

    (-1 ; -1)

    1 — x

    2 — y

    _

    (y = x + 6 : 2

    (2x + 2y = 38

    y = x + 3

    2x + 2 (x + 3) = 38

    2x + 2x + 6 = 38

    4x = 38 — 6 = 32

    x = 8

    y = 8 + 3 = 11