Հասարակագիտություն

Առաջնորդություն

Առաջնորդությունը մի կարևոր հատկություն է, որը առանձնացնում է մարդկանց ամբոխից։ Առաջնորդը նա է, ով կարողանում է ոգեշնչել ուրիշներին, առաջնորդել ճիշտ ճանապարհով և պատասխանատվություն վերցնել ոչ միայն իր, այլև ամբողջ խմբի համար։ Իրական առաջնորդ լինելը պահանջում է խիզախություն, խելամտություն, վստահություն և մարդկայնություն։

Ոմանց թվում է, թե առաջնորդ լինել նշանակում է հրամաններ տալ, սակայն իրականում դա շատ ավելին է։ Առաջնորդը նա է, ով առաջին հերթին լսում է, հետո նոր խոսում։ Նա օրինակ է ծառայում, ոչ թե ստիպում։ Իրական առաջնորդը երբեք իրեն վերևից չի նայում ուրիշներին, այլ հավասարության սկզբունքով է առաջնորդվում։

Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք առաջնորդ են իրենց գործերով՝ ոչ պաշտոնով, այլ իրենց պահվածքով։ Օրինակ, մի ընկերս կա, ով միշտ խրախուսում է մեզ մասնակցել տարբեր նախագծերի, օգնում է, երբ ինչ-որ բան չենք հասկանում, և իր վարքով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է լինել համբերատար, ազնիվ ու նպատակասլաց։ Նա երբեք չի փորձում ուշադրություն հրավիրել իր վրա, բայց բոլորս զգում ենք նրա ազդեցությունը։

Առաջնորդը կարող է լինել նույնիսկ սովորական մարդը՝ հասակը ցածր, բայց հոգով մեծ։ Կարևորը այն է, որ նա ունենա ներքին ուժ՝ մարդկանց աջակցելու և դժվար պահերին ուղղություն ցույց տալու համար։ Ընդ որում, նա չի վախենում սխալվելուց, որովհետև հասկանում է, որ ամեն սխալ մի նոր բան սովորելու հնարավորություն է։

Այսօրվա աշխարհում մեզ անհրաժեշտ են ավելի շատ առաջնորդներ՝ ոչ թե ղեկավարներ, այլ նրանք, ովքեր իրենց գործողություններով կբերեն դրական փոփոխություններ։ Իսկ առաջնորդ լինելը կախված չէ տարիքից կամ կոչումից։ Ճիշտ արժեքներով առաջնորդվող ցանկացած մարդ կարող է առաջնորդ լինել։

Եզրակացնելով՝ կարելի է ասել, որ առաջնորդությունը չի սահմանափակվում պաշտոնով կամ ուժով։ Դա հոգու որակ է՝ օգնելու, աջակցելու, ճիշտ օրինակ ցույց տալու։ Իսկ ամենաուշագրավը՝ յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի այդ սերմը։ Պարզապես պետք է գտնել ճիշտ պահն ու հողը, որպեսզի այն բուսնի։

Քիմիա 8

Դասարանական Աշխատանք

1.Ո՞րն է նյութի քանակի չափման հիմնական միավորը: 

n (մոլ)

2. Որքան է 6 մոլ ջրում պարունակվող մոլեկուլների թիվը: 

M (H2O) = 2 + 16 = 18 գ/մոլ

6 x 18 = 108 գ

3. Հաշվի՛ր 5 մոլ ածխաթթու գազի (CO2)զանգվածը (գ): 

M (CO2) = 12 + 32 = 44 գ/մոլ

n = 5 մոլ

m = 5 x 44 = 220 գ

4. Որոշիր հելիումի 4 գրամ նմուշում ատոմների թիվը:

m = 4գ

M (He) = 4 գ/մոլ

__

4 x 4 = 16

5.Հաշվի՛ր ազոտական թթվի (HNO3), ազոտային թթվի (HNO2) մոլային զանգվածը՝M:

M (HNO3) = 1 + 14 + 48 = 63

M (HNO2) = 1 + 14 + 32 = 47

Հայոց լեզու

Դ. Գործնական Քերականություն

1.Կետադրի՛ր:

Ընկերս` զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը` ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր` ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը` շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

2. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` դասընկերուհուս գրած, բերել էին գիշերը:
Ծաղիկը` զարմանալի տեսքով, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` անտառից հավաքած:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` խորաշունչ ու անհանգիստ:
Մի ժպիտ`թախծոտ և մեղմ, թառել էր դեմքին: