Լևոնը ապրում էր առափնյա գյուղում: Նրա հայրը իրենց գյուղի լավագույն ձկնորսներից էր: Լևոնը նրա հետ հաճախակի դուրս էր գալիս ծով՝ ձկնորսության: Նա շատ սիրում իր հայրիկին և ցանկանում էր նրա պես լավ ձկնորս լինել: Մի օր, երբ իր հայրը հիվանդ էր, տանը ուտելու բան չկար: Լևոնը որոշեց օգտակար լինել ընտանիքին: Առավոտյան Լևոնը գնաց ծովափ և արձակելով հոր նավակը՝ դուրս եկավ ծով: Նա հմուտ թիավար չէր, և կարճ ժամանակում քամին նրան հեռացրեց ափից: Նա սկզբում չնկատեց դա, քանի որ զբաղված էր փոքր ձկնիկներ բռնելով: Երբ արև գնաց դեպի մայրամուտ, Լևոնը նկատեց, որ ափը չի երևում: Նա վախեցավ և նայեց իր չորս կողմը՝ փորձելով գտնել ափը: Այդպես այդ գիշեր նա անցկացրեց բաց ծովում: Հաջորդ օրը նա նույնպես անցկացրեց ծովում և մտածում էր, որ այդ գիշերը նույնպես կանցկացնի նավակում: Բայց այդ գիշերը հաջողակ էր և լուսավոր: Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
Месяц: Февраль 2025
ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸԳԾԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԻՉՆԵՐԻ

ա) a = 1
b = -6
c = 5
D = 36 — 20 = 16 = 42
x1 = (6 + 4)/2 = 10/2 = 5
x2 = (6 — 4)/2 = 2/2 = 1
x2 — 6x + 5 = (x — 5) (x — 1)
բ) a = 1
b = -9
c = -10
D = 81 + 40 = 121 = 112
x1 = (9 + 11)/2 = 20/2 = 10
x2 = (9 — 11)/2 = -2/2 = -1
x2 — 9x — 10 = (x — 10) (x + 1)
գ) a = 1
b = 7
c = — 30
D = 49 + 120 = 169 = 132
x1 = (-7 + 13)/2 = 6/2 = 3
x2 = (-7 — 13)/2 = -20/2 = -10
x2 + 7x — 30 = (x — 3) (x + 10)
դ) a = 1
b = 2
c = -8
D = 4 + 32 = 36 = 62
x1 = (-2 + 6)/2 = 4/2 = 2
x2 = (-2 — 6)/2 = -8/2 = -4
x2 + 2x — 8 = (x — 2) (x + 4)
ե) a = 3
b = -10
c = -8
D = 100 + 96 = 196 = 142
x1 = (10 + 14)/6 = 24/6 = 4
x2 = (10 — 14)/6 = -4/6 = -2/3
3x2 — 10x — 8 = 3 (x — 4) (x + 2/3)
զ) a = 2
b = 5
c = -3
D = 25 + 24 = 49 = 72
x1 = (-5 + 7)/4 = 2/4 = 1/2 = 0.5
x2 = (-5 — 7)/4 = -12/4 = -3
2x2 + 5x — 3 = 2 (x — 0.5) (x + 3)
է) a = 4
b = -4
c = -3
D = 16 + 48 = 64 = 82
x1 = (4 + 8)/8 = 12/8 = 1.5
x2 = (4 — 8)/8 = -4/8 = -1/2 = — 0.5
4x2 — 4x — 3 = 4 (x — 1.5) (x + 0.5)

ա)
x2 — 4x — 45 = (x — 9) (x + 5)
a = 1
b = -4
c = -45
D = 16 + 180 = 196 = 142
x1 = (4 + 14)/2 = 18/2 = 9
x2 = (4 — 14)/2 = -10/2 = -5
x2 + x — 20 = (x — 4) (x + 5)
a = 1
b = 1
c = -20
D = 1 + 80 = 81 = 92
x1 = (-1 + 9)/2 = 8/2 = 4
x2 = (-1 — 9)/2 = -10/2 = -5
Պատ.՝ Այո:
բ)
x2 — 12x + 35 = (x — 7) (x — 5)
a = 1
b = -12
c = 35
D = 144 — 140 = 4 = 22
x1 = (12 + 2)/2 = 14/2 = 7
x2 = (12 — 2)/2 = 10/2 = 5
x2 + x — 30 = (x — 5) (x + 6)
a = 1
b = 1
c = -30
D = 1 + 120 = 121 = 112
x1 = (-1 + 11)/2 = 10/2 = 5
x2 = (-1 — 11)/2 = -12/2 = -6
Պատ.՝ Այո:
գ)
2x2 + 6x — 20 = 2 (x — 2) (x + 5)
a = 2
b = 6
c = -20
D = 36 + 160 = 196 = 142
x1 = (-6 + 14)/4 = 8/4 = 2
x2 = (-6 — 14)/4 = -20/4 = -5
7x2 — 21x + 14 = 7 (x — 2) (x — 1)
a = 7
b = -21
c = 14
D = 441 — 392 = 49 = 72
x1 = (21 + 7)/14 = 28/14 = 2
x2 = (21 -7)/14 = 14/14 = 1
Պատ.՝ ոչ:
դ)
3x2 + 9x — 12 = 3 (x — 1) (x + 4)
a = 3
b = 9
c = -12
D = 81 + 144 = 225 = 152
x1 = (-9 + 15)/6 = 6/6 = 1
x2 = (-9 — 15)/6 = -24/6 = -4
2x2 — 6x + 4 = 2 (x — 2) (x — 1)
a = 2
b = -6
c = 4
D = 36 — 32 = 4 = 22
x1 = (6 + 2)/4 = 8/4 = 2
x2 = (6 — 2)/4 = 4/4 = 1
Պատ.՝ այո:
ե)


ա) 4x2 — 9 = (2x — 3) (2x + 3)
բ) 16x2 — 25 = (4x — 5) (4x + 5)
գ) x2 — 5 = (x — √5) (x + √5)
դ) x2 — 2 = (x — √2) (x + √2)
ե) (x — 2)2 — 9x2 = (x — 2 + 3x) (x — 2 — 3x) = (4x — 2) (-2x — 2)
զ) (2x + 3)2 — 49 = (2x + 3 — 7) (2x + 3 + 7) = (2x — 4) (2x + 10)

ա) x2 — 4x — 5 = (x — 5) (x + 1)
D = 16 + 20 = 36 = 62
x1 = (4 + 6)/2 = 10/2 = 5
x2 = (4 — 6)/2 = -2/2 = -1
բ) 3b2 — 14b — 5 = 3 (x — 5) (x + 1/3)
D = 196 + 60 = 256 = 162
x1 = (14 + 16)/6 = 30/6 = 5
x2 = (14 — 16)/6 = -2/6 = -1/3
գ) (x — 8)2 — 25 = (x — 8 — 5) (x — 8 + 5) = (x — 13) (x — 3)
դ) 121 — (x + 3)2 = (11 — x — 3) (11 + x + 3) = (8 — x) (14 + x)
ե) 4x2 — 9 (x + 1)2 = (2x — 3x — 3) (2x + 3x + 3) = (-x — 3) (5x + 3)
զ) (5x — 2)2 — 49x2 = (5x — 2 — 7x) (5x — 2 + 7x) = (-2x — 2) (12x — 2)
Գործնական քերականություն(Դասարանական
1. Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։
Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:
Ձին — գոյական , հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, ուղղական, ու արտաքին, որոշյալ
Լայն — ածական, որակական ածական, դրական աստիճան
մարմնով — գոյական, հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, գործիական, անորոշ
Ճեղքում — բայ, դիմավոր, սահմանական, անկատար անցյալ , երրորդ դեմք, եզակի, ներգործական
Լեռնային — ածական, հարաբերական
Օդի — գոյական, թանձրացական, հասարակ, իրանիշ, եզակի, սեռական, ի արտաքին, անորոշ
Սառն — ածական, որակական, դրական
Ալիքները — գոյական, հասարակ, իրանիշ, հոգնակի, հայցական, ի արտաքին, թանձրացական, որոշյալ:
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ- խմել, կռվել, երգել, փախչել:
Ածանցավոր -Թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել
Փետրվարի 3-7
Կրկնություն
Փորձեք հիշել, նորից սովորել :
- Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: (օրինակ՝ — H2O)
- Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:(օրինակ՝ H2CO3)
- Հիմքերի շարքին են դասվում այն նյութերը, որոնց մոլեկուլում մետաղի ատոմը կապված է մեկ կամ մի քանի հիդրօքսո՝ (OH), խմբի հետ։ (օրինակ՝ NaOH)
- Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։ (օրինակ՝ NaNO3)
Դասարանական.

February 3-7
Lesson 1
Read the dialogue on page 36 and translate the unknown words
Hometask:ex.11/a,b,page 37


Lesson 2
Check your progress

Տերյանի բանաստեղծությունները՝ Մթնշաղի Անուրջներից:
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Այս բանաստեղծությունը անծանոթ աղջկա հետ հանդիպման մասին է աղբյուրի մոտ, որը ավարտվում է հրաժեշտով և նմանվում է ակնթարթային հանդիպման:
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Բանաստեղծը պատմում է իր կախարդական և տեսիլքի իր սիրտը այրող հայրենի վայրերի մասին, որին միշտ իր աչքերը և սիրտը որոնում են ամեն տեղ և ամենուր :
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու

Ինչպես մեծն Սևակն է ասել, «առաջին սերը միշտ կուտ է գնում»: Այդպես են գրել բոլոր գրողները և այդպես է իրականում: Մեծ ճակատագրական սերերը միշտ դժբախտ են լինում նրանով, որ սիրող սրտերը իրար հետ չեն լինում իրականում, այլ միայն իրենց մտքերում և անուրջներում: Տերյանը նույնպես իր կյանքում ճաշակել է այդ ճակատագրական սերը և միշտ երգել, տխրել, երազել ու կարոտել: Բայց այն չէ խնդիրը, որ առաջին սերը երջանկությամբ չի ավարտվում, այլ այն, որ մարդիկ այդ սերը տանում են իրենց հետ ամբողջ կյանքում և այն լուսավորում է իրենց ճանապարհը, ինչպես ուղղեցույց:
Շեղանկյան և սեղանի մակերեսները:


S = a x h = 11 x 13 = 143 (սմ2)


S = a x h
h = S/a = 60/15 = 4 սմ
h = 4 սմ


հ = 18/2 = 9
S = a x h = 9 x 18 = 162 (սմ2)


S = d1 x d2/2 = 15×8/2 = 60 (սմ2)


S = d1 x d2/2
d2 = 2S : d1 = 2 x 48 : 12 = 8 (սմ)


Քանի որ , ABCD — շեղան. => S = 1/2 d2


S = (a + b)/2 x h
h = 2S/(a + b) = 2 x 60/(15 + 5) = 120/20 = 6
h = 6


S = MN x h = 13 x 8 = 96 սմ2
Կարդում ենք Տերյան
Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:
Ոսկի, փերուզ , նիզակ , գոհար, հուր, պայծառ, արյուն, արև:
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:
Իմ կարծիքով, եթե բանաստեղծությանը երկու կողմից նայենք, ապա և՛ խոհն է գերիշխում, և՛ տրամադրությունը, քանի որ հեղինակը երկու մտքերն էլ հավասարապես է արտահայտում։ Խոհ ասելով հասկանում ենք մտածմունքներ, և հեղինակը դրանք ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է մտածում։ Տրամադրություն ասելով նկատի ունենք զգացմունքներ, և հեղինակը դրանք ներդաշնակորեն փոխանցում է բանաստեղծությանը՝ ստեղծելով համապատասխան զգացմունքային տրամադրություն։
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հանգավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:
Իմ կարծիքով բանաստեղծության ռիթմը ստեղծվում է հանգավորման և «տեսա» բառի կրկնության միջոցով: Դրանք միասին ապահովում են բանաստեղծության ռիթմը:
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ուրու — տեսիլք
արձակ — բաց
նիրհող — ննջող
անուրջ — երազ
ամայություն — անմարդաբնակություն
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Իմ կարծիքով այս բանաստեղծության ոգուն ամենից հարազատ բառը ուրուն է : Այն ունի այնպիսի երանգ, ինչը համահունչ է ամբողջ ստեղծագործությանը: Ուրուն արտահայտում է ոչ միայն տեսանելի կերպար, այլև մի պատկեր, որն ասես վեր է իրականությունից:
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Իմ կարծիքով, դա հեղինակի տեսիլքն էր, որտեղ նա տեսավ իր երազանքի աղջկան, որը իր սիտրը լցրեց սիրով և տեսիլքնի նման անհետացավ: Դրա պատճառով էլ , նա անվանեց բանաստեղծությունը որպես «Տխրություն»:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
«Երազանքն ու Սերը»
«Հանդիպում Ցանկալիին»
Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
աներևույթ — անհայտ, անծանոթ:
առկայծել — հազիվ վառվել, մարմրել:
կարոտագին — կարոտով լի, մեծ կարոտով:
կարոտավառ — կարոտից վառվող
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան.
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Ըստ բանաստեղծի, կախարդական մի շղթա կա երկնքում, որը իջնում է երկիր և պարուրում սրտերին: Կախարդական օղակով նա կապում է սրտերը մեկ մեկում: Նրանք հավերժաբար կապվում են միմյանց և լինում բաժան, միշտ մտքերով իրար հետ, բայց իրականում հեռու: Դա նրանց ճակատագիրն է:
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
«Fatum» նշանակում է ճակատագիր։
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :
Առաջադրանք, 8-րդ դաս.,փետրվարի 3-9
Նոր հասարակության ձևավորման ասիական ուղին, Ճապոնիա,/պատմել էջ 76-82, հարցերին պատասխանել/

1. Մարդ որտեղ ներկայացնում է իր անձնական կարծիքը որևէ թեմայի վերաբերյալ։
2. 1867 — 1868 թ.թ:
3. Մուցոհիտոն:

3. 1889 թվականին:
4. Սահմանադրությունը քաղաքացիներին տվեց ժողովրդավարական ազատություններ։
5. Նվիրված էին վերաբերվում կայսրին:

6. Արդիականացման արդյունքում փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն։
7.

- Որովհետև Ամերիկացիները և Եվրոպացիները պահանջեցին բացել նավահանգիստները՝ առևտուր անելու համար։
2. Կայսրը վերցրեց իշխանությունը սամուրայներից, ու երկիրը սկսեց զարգանալ։
3. Պայմանագիր, որտեղ ուժեղ երկրները անարդար պահանջներ էին դնում թույլ երկրների վրա։
4. Կայսրը ղեկավարում է, բայց սահմանափակ իրավունքներ ունի։
5. Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Նիդերլանդներ։
_______
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները:
Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում ֆեոդալիզմից իմպերիալիզմ:
Առաջադրանք 2
Ավանդական հասարակությունների ճգնաժամը/ պատմել էջ 82-88, հարցերին պատասխանել/

1. Ավանդական հասարակություն Արևելքի հիմնականում՝ Ասիա աշխարհամասի երկրներում դարերով պահպանվող կարգի, կենցաղի, ավանդույթների, տնտեսաձևի և արժեքների վրա հիմն ված հասարակությունը։
2. Օսմանյան տերություն, Իրան, Հնդկաստ, Չինաստան, Ճապոնիա և այլ երկրներ։

1. Պարզաբանի՛ր ակվատորիալ հասարակության բոլոր կողմերը:
Ակվատորիալ հասարակությունը բնութագրվում է գյուղատնտեսությամբ, պարզ կյանքով և բնության ռեսուրսներից կախվածությամբ:
2. Թվարկի՛ր ակվատորիալ մի քանի երկրներ: Քո կարծիքով Հայաստանը դասվա՞ծ էր այդ երկրների շարքին:
Օրինակներ՝ Բրազիլիա, Կոնգո, Ինդոնեզիա: Հայաստանը չի դասվում այդ երկրներին, քանի որ այն գտնվում է բարեխառն գոտում:
3. Բացատրիր «Ակնհայտ հարց» եզրույթը:
Դա այն հարցն է, որի պատասխանը պարզ և ակնհայտ է բոլորի համար:
4. Փաստերով հիմնավորի՛ր, որ Օսմանյան կայսրությունն նոր դարաշրջում ստեղծող պետություն էր:
Օսմանյան կայսրությունը նոր դարաշրջան էր իր միլլեթների համակարգով, վարչական բարեփոխումներով և կրոնական հանդուրժողականությամբ:
5. Ո՞ր երկրներն էին պայքարում Իսրայելի անկախության համար:
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և ԽՍՀՄ:
6. Անգլո-իրանական առևտրային պատերազմը ի՞նչ հետևանքներ ունեցավ:
Պատերազմն արդյունք էր նավթի վերահսկման համար և հանգեցրեց Իրանի տնտեսության թուլացման:
7. Քո կարծիքով ինչո՞ւ Հոլանդիան իր հետ մտավ իր գերագույն-քաղաքական ծրագրերի երկրները:
Հոլանդիան ձգտում էր ընդլայնել առևտուրը և ամրապնդել գաղութային համակարգը:
8. Քո կարծիքով շինարարական «վայրը» ինչ հետևանքներ ունեցավ:
Շինարարությունը բերեց տնտեսական զարգացման, սակայն կարող էր առաջացնել բնապահպանական խնդիրներ: