Խաղում ենք տրամաբանական խաղ-վիկտորինա Kahoot.it հարթակով։
Խնդիր1

Ոչ զրոյական իրարից տարբեր 6 թվանշաններ գրված են վանդակներում այնպես, որ 4 վանդականոց շարքի թվերի գումարը հավասար է 12, իսկ 3 վանդականոց սյան թվերի գումարը՝ 23։ Գտե՛ք բոլոր վանդակների թվերի գումարը։
Խնդիր 2

Նկարում առաջին պատկերը կազմված է 1 վանդակից, երկրորդը՝ 5, երրորդը՝ 13, չորրոդը՝ 25 և այդպես շարունակ։ Գտե՛ք 101-րդ պատկերում վանդակների քանակը։
20201
Խնդիր 3
1, 2, 3, 4 թվերը տեղադրված են a, b, c, d թվերի փոխարեն այնպես, որ տեղի ունի 𝑎/𝑏 − 𝑐/𝑑 = 1
հավասարությունը։ Գտե՛ք 𝑎 + 𝑐-ի արժեքը։
3/1 — 4/2 = 1
3 + 4 = 7
Խնդիր 4
Հնարավո՞ր է արդյոք 9 × 9 տախտակի յուրաքանչյուր վանդակում գրել 1 կամ 2, այնպես որ ցանկցած սյունում գրված թվերի գումարը բաժանվի 5-ի, իսկ ցանկցած տողում գրված թվերի գումարը՝ 7-ի։
Փետրվարի 17-21-ը
1․ Տորթի կրեմ ստանալու համար պետք է կարագը խառնել խտացրած կաթի հետ 3 : 7 հարաբերությամբ։ Ամենաշատը քանի՞ գրամ կրեմ է հնարավոր պատրաստել ունենալով 240գ կարագ և 490գ խտացրած կաթ։
2․ Քանի՞ եռանկյուն կա նկարում։

3․ Շաբաթվա ի՞նչ օր կլինի սեպտեմբերի 8-ը, եթե հուլիսի 1-ը եղել է երեքշաբթի։
4․ Քանի՞ քառանիշ թիվ է հնարավոր կազմել օգտագործվելով 1, 2, 3, 4, 5 թվանշանները՝ յուրաքանչյուրը առավելագույնը մեկ անգամ, որ ստացված թիվը բաժանվի 12-ի։
5․ Նկարում պատկերված ուղղանկյունը բաժանված է 4 ուղղանկյունների, որոնցից 3-ի մեջ գրված են իրենց պարագծերը։ Գտե՛ք չորրորդ ուղղանկյան պարագիծը։

6․ Հակոբն ունի 7 գիրք, որոնցից 3-ը կանաչ են, 2-ը՝ կապույտ են, իսկ մյուս 2-ը՝ կարմիր են։ Նա ուզում է գրքերն իրար կողք դասավորել այնպես, որ նույն գույնի գրքերը լինեն իրար կողք (միագույն գրքերի միջև այլ գույնի գիրք չլինի)։ Քանի՞ եղանակով է կարող Հակոբը դասավորել գրքերը։
7․ Խանութը բացվելու 2-րդ տարում ունեցավ 100%-ով ավելի վաճառք, քան առաջին տարում, իսկ երրորդ տարում՝ 50%-ով ավելի, քան երկրորդ տարում։ Քանի՞ տոկոսով պետք է չորրորդ տարում վաճառքը գերազանցի երրորդ տարվա վաճառքին, որպեսզի չորրորդ տարվա վաճառքը կազմի երկրորդ տարվա վաճառքի եռապատիկը։
8․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որ բաժանվում է 3-ի կամ 7-ի։
9․ 12 ժամ աշխատանքի դիմաց Արամը պետք է ստանար 12000 դրամ և մի զույգ կոշիկ։ Սակայն
նա աշխատեց 7 ժամ և ստացավ 5000 դրամ ու կոշիկները։ Ի՞նչ արժեն այդ զույգ կոշիկը։
10․ Եռանիշ թվի վերջին թվանշանը 5 է, իսկ առաջին երկու թվանշանները նույնն են։ Հայտնի է
նաև, որ ինչ-որ միանիշ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 8։ Գտնել այդ թվի թվանշանների արտադրյալը։
Փետրվարի 10-14-ը
Քննարկում և լուծում ենք օլիմպիադայի խնդիրները։
Խնդիրներն՝ այստե՛ղ։
Փետրվարի 3-7-ը
Թեման՝ Համաչափությունը, համաչափությունը մաթեմատիկայում։
Տե՛ս՝ այստե՛ղ։