Պատմություն 8

Առաջադրանք, 8-րդ դաս., փետրվարի 15-21

«Համաշխարհային պատմություն»/

Առաջադրանք 10

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ (XVIII-XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ),/պատմել էջ 88-94, հարցերին պատասխանել/

Առաջադրանք 2

Ամփոփում/ Էջ 96-97- գրավոր

ԹԵՄԱ 1–Ի ԵՎ ԹԵՄԱ 2–Ի ԱՄՓՈՓՈՒՄ

Շարադրություններ

Գարնանը սպասելիս

Իմ կարծիքով, բոլորս էլ սպասում ենք Գարնան: Թե ինչու՞: Գարնանը սպասելիս մենք շատ սպասելիքներ ունենք, որովհետև դա նոր կյանքի սկիզբ է: Գարունը ասելով մենք հասկանում ենք, որ բնությունը սկսում է վերածնվել ու զարգանալ. ծառերն ու բույսերը սկսում են ծաղկել, և երբեմն օդը դառնում է ավելի թարմ ու տաք: Բնությունը տանում է մեզ նոր զգացողությունների և էներգիայի: Որպեսզի հասկանանք, թե ինչու է գարունը այդքան կարևոր, պետք է հիշենք, որ դա ոչ միայն բնության վերածնունդ է, այլ նաև մեզ համար նոր սկիզբ: Երբ ձմռանը ամեն ինչ կանգնում էր, գարունը գալիս է ու ցույց տալիս, որ ամեն նոր օրով ամեն ինչ նորից սկսվում է:

Գարունը մեզ հիշեցնում է, որ կարող ենք ավելի ուրախ ու ակտիվ լինել, որ կյանքը շարունակում է իր ընթացքը: Դրա հետ միասին մենք նաև ավելի մոտենում ենք բնականի ու արտաքին աշխարհի հետ. մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում, զբոսնում, խաղում և հանգստանում: