Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛տխուր, և՛անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛բեկում, և՛թախիծ —
Սև օրերես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ..
1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
«Չմոռացվողը»
Բանաստեղծությունը այսպես անվանեցի, քանի որ բանաստեղծության մեջ մի կարևոր մարդու մասին է խոսում, որին բանաստեղծը երբեք չի մոռանա։
2. Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:
Անուրջ – երազ
Անեղծ – Չեղծված, չվնասված
Անհաստատ – չ հաստատ, ոչ կայուն,
Բեկում – ճեղքվածք, կոտրվածք
Փարոս – լույս, որ նավերին ցույց է տալիս ճանապարհը, հույս
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
Բանաստեղծությունը շատ տխուր է, բայց նաև իր մեջ քաղցր հիշողություններով է լցված։
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Կըմեռնեն երազները բոլոր—
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ—
3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:
Սև օրերես = անցած օրերես
Սուտ կյանք = փոփոխվող կյանք
Դառը մահ = Խաղաղ մահ
Անցած օրերես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ փոփոխվող կյանքի և խաղաղ մահու դեմ..
4. Բացատրի՛ր՝
Իմ խաղաղ երեկոն է հիմա:
Այս տողը նշանակում է, որ բանաստեղծն այս պահին հանգիստ է, բայց քիչ տխուր։
Անունդ թող փարոս լինի ինձ:
Այս տողը նշանակում է, որ այդ մարդու անունը բանաստեղծի համար շատ կարևոր է ու կարող է առաջնորդել նրան։
———
Սարի ետևում շողերը մեռան.
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
2. Բացատրեք բառերը՝ պատել, վարսաթափ, տագնապ:
Պատել – ծածկել, շրջապատել
Վարսաթափ – մազերը թափված
Տագնապ – անհանգստություն, վախ, հուզմունք
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…