Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Այս բանաստեղծությունը անծանոթ աղջկա հետ հանդիպման մասին է աղբյուրի մոտ, որը ավարտվում է հրաժեշտով և նմանվում է ակնթարթային հանդիպման:
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, Խաղաղ դաշտերը մութն է համբուրում. — Ես կախարդված եմ միշտ նույն երազով, Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ Մոտեցած երկնից աստղերը պայծառ Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.— — Իմ լքված սրտի կարոտը անծայր Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Բանաստեղծը պատմում է իր կախարդական և տեսիլքի իր սիրտը այրող հայրենի վայրերի մասին, որին միշտ իր աչքերը և սիրտը որոնում են ամեն տեղ և ամենուր :
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Ինչպես մեծն Սևակն է ասել, «առաջին սերը միշտ կուտ է գնում»: Այդպես են գրել բոլոր գրողները և այդպես է իրականում: Մեծ ճակատագրական սերերը միշտ դժբախտ են լինում նրանով, որ սիրող սրտերը իրար հետ չեն լինում իրականում, այլ միայն իրենց մտքերում և անուրջներում: Տերյանը նույնպես իր կյանքում ճաշակել է այդ ճակատագրական սերը և միշտ երգել, տխրել, երազել ու կարոտել: Բայց այն չէ խնդիրը, որ առաջին սերը երջանկությամբ չի ավարտվում, այլ այն, որ մարդիկ այդ սերը տանում են իրենց հետ ամբողջ կյանքում և այն լուսավորում է իրենց ճանապարհը, ինչպես ուղղեցույց:
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:
Իմ կարծիքով, եթե բանաստեղծությանը երկու կողմից նայենք, ապա և՛ խոհն է գերիշխում, և՛ տրամադրությունը, քանի որ հեղինակը երկու մտքերն էլ հավասարապես է արտահայտում։ Խոհ ասելով հասկանում ենք մտածմունքներ, և հեղինակը դրանք ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է մտածում։ Տրամադրություն ասելով նկատի ունենք զգացմունքներ, և հեղինակը դրանք ներդաշնակորեն փոխանցում է բանաստեղծությանը՝ ստեղծելով համապատասխան զգացմունքային տրամադրություն։
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հանգավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:
Իմ կարծիքով բանաստեղծության ռիթմը ստեղծվում է հանգավորման և «տեսա» բառի կրկնության միջոցով: Դրանք միասին ապահովում են բանաստեղծության ռիթմը:
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով… Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ուրու — տեսիլք
արձակ — բաց
նիրհող — ննջող
անուրջ — երազ
ամայություն — անմարդաբնակություն
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Իմ կարծիքով այս բանաստեղծության ոգուն ամենից հարազատ բառը ուրուն է : Այն ունի այնպիսի երանգ, ինչը համահունչ է ամբողջ ստեղծագործությանը: Ուրուն արտահայտում է ոչ միայն տեսանելի կերպար, այլև մի պատկեր, որն ասես վեր է իրականությունից:
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Իմ կարծիքով, դա հեղինակի տեսիլքն էր, որտեղ նա տեսավ իր երազանքի աղջկան, որը իր սիտրը լցրեց սիրով և տեսիլքնի նման անհետացավ: Դրա պատճառով էլ , նա անվանեց բանաստեղծությունը որպես «Տխրություն»:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
«Երազանքն ու Սերը»
«Հանդիպում Ցանկալիին»
Fatum Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան.
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Ըստ բանաստեղծի, կախարդական մի շղթա կա երկնքում, որը իջնում է երկիր և պարուրում սրտերին: Կախարդական օղակով նա կապում է սրտերը մեկ մեկում: Նրանք հավերժաբար կապվում են միմյանց և լինում բաժան, միշտ մտքերով իրար հետ, բայց իրականում հեռու: Դա նրանց ճակատագիրն է:
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
«Fatum» նշանակում է ճակատագիր։
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :
Նոր հասարակության ձևավորման ասիական ուղին, Ճապոնիա,/պատմել էջ 76-82, հարցերին պատասխանել/
1. Մարդ որտեղ ներկայացնում է իր անձնական կարծիքը որևէ թեմայի վերաբերյալ։
2. 1867 — 1868 թ.թ:
3. Մուցոհիտոն:
3. 1889 թվականին:
4. Սահմանադրությունը քաղաքացիներին տվեց ժողովրդավարական ազատություններ։
5. Նվիրված էին վերաբերվում կայսրին:
6. Արդիականացման արդյունքում փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն։
7.
Որովհետև Ամերիկացիները և Եվրոպացիները պահանջեցին բացել նավահանգիստները՝ առևտուր անելու համար։
2. Կայսրը վերցրեց իշխանությունը սամուրայներից, ու երկիրը սկսեց զարգանալ։
3. Պայմանագիր, որտեղ ուժեղ երկրները անարդար պահանջներ էին դնում թույլ երկրների վրա։
4. Կայսրը ղեկավարում է, բայց սահմանափակ իրավունքներ ունի։
5. Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Նիդերլանդներ։
_______
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները: