Մաթեմ Ա․բ

Փետրվարի 24-28-ը

Խաղում ենք տրամաբանական խաղ-վիկտորինա Kahoot.it հարթակով։

Խնդիր1

Ոչ զրոյական իրարից տարբեր 6 թվանշաններ գրված են վանդակներում այնպես, որ 4 վանդականոց շարքի թվերի գումարը հավասար է 12, իսկ 3 վանդականոց սյան թվերի գումարը՝ 23։ Գտե՛ք բոլոր վանդակների թվերի գումարը։

Խնդիր 2

Նկարում առաջին պատկերը կազմված է 1 վանդակից, երկրորդը՝ 5, երրորդը՝ 13, չորրոդը՝ 25 և այդպես շարունակ։ Գտե՛ք 101-րդ պատկերում վանդակների քանակը։

20201

Խնդիր 3

1, 2, 3, 4 թվերը տեղադրված են a, b, c, d թվերի փոխարեն այնպես, որ տեղի ունի 𝑎/𝑏 − 𝑐/𝑑 = 1
հավասարությունը։ Գտե՛ք 𝑎 + 𝑐-ի արժեքը։

3/1 — 4/2 = 1

3 + 4 = 7

Խնդիր 4

Հնարավո՞ր է արդյոք 9 × 9 տախտակի յուրաքանչյուր վանդակում գրել 1 կամ 2, այնպես որ ցանկցած սյունում գրված թվերի գումարը բաժանվի 5-ի, իսկ ցանկցած տողում գրված թվերի գումարը՝ 7-ի։

Փետրվարի 17-21-ը

1․ Տորթի կրեմ ստանալու համար պետք է կարագը խառնել խտացրած կաթի հետ 3 : 7 հարաբերությամբ։ Ամենաշատը քանի՞ գրամ կրեմ է հնարավոր պատրաստել ունենալով 240գ կարագ և 490գ խտացրած կաթ։

2․ Քանի՞ եռանկյուն կա նկարում։

3․ Շաբաթվա ի՞նչ օր կլինի սեպտեմբերի 8-ը, եթե հուլիսի 1-ը եղել է երեքշաբթի։

4․ Քանի՞ քառանիշ թիվ է հնարավոր կազմել օգտագործվելով 1, 2, 3, 4, 5 թվանշանները՝ յուրաքանչյուրը առավելագույնը մեկ անգամ, որ ստացված թիվը բաժանվի 12-ի։

5․ Նկարում պատկերված ուղղանկյունը բաժանված է 4 ուղղանկյունների, որոնցից 3-ի մեջ գրված են իրենց պարագծերը։ Գտե՛ք չորրորդ ուղղանկյան պարագիծը։

6․ Հակոբն ունի 7 գիրք, որոնցից 3-ը կանաչ են, 2-ը՝ կապույտ են, իսկ մյուս 2-ը՝ կարմիր են։ Նա ուզում է գրքերն իրար կողք դասավորել այնպես, որ նույն գույնի գրքերը լինեն իրար կողք (միագույն գրքերի միջև այլ գույնի գիրք չլինի)։ Քանի՞ եղանակով է կարող Հակոբը դասավորել գրքերը։

7․ Խանութը բացվելու 2-րդ տարում ունեցավ 100%-ով ավելի վաճառք, քան առաջին տարում, իսկ երրորդ տարում՝ 50%-ով ավելի, քան երկրորդ տարում։ Քանի՞ տոկոսով պետք է չորրորդ տարում վաճառքը գերազանցի երրորդ տարվա վաճառքին, որպեսզի չորրորդ տարվա վաճառքը կազմի երկրորդ տարվա վաճառքի եռապատիկը։

8․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որ բաժանվում է 3-ի կամ 7-ի։

9․ 12 ժամ աշխատանքի դիմաց Արամը պետք է ստանար 12000 դրամ և մի զույգ կոշիկ։ Սակայն
նա աշխատեց 7 ժամ և ստացավ 5000 դրամ ու կոշիկները։ Ի՞նչ արժեն այդ զույգ կոշիկը։

10․ Եռանիշ թվի վերջին թվանշանը 5 է, իսկ առաջին երկու թվանշանները նույնն են։ Հայտնի է
նաև, որ ինչ-որ միանիշ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 8։ Գտնել այդ թվի թվանշանների արտադրյալը։

Փետրվարի 10-14-ը

Քննարկում և լուծում ենք օլիմպիադայի խնդիրները։

Խնդիրներն՝ այստե՛ղ։

Փետրվարի 3-7-ը

Թեման՝ Համաչափությունը, համաչափությունը մաթեմատիկայում։

Տե՛ս՝ այստե՛ղ։

Պատմություն 8

Փետրվար ամսվա հաշվետվություն, 8-րդ դաս.

Առաջադրանք, 8-րդ դաս.,փետրվարի 3-9

Առաջադրանք, 8-րդ դաս.,փետրվարի 3-9

Առաջադրանք, 8-րդ դաս., փետրվարի 15-21

Առաջադրանք, 8-րդ դաս., փետրվարի 15-21

Մեկ էջի սահմանում ամփոփիր՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

Փետրվար ամսվա ընթացքում պատմության դասերում մենք ուսումնասիրեցինք մի շարք կարևոր թեմաներ, որոնք վերաբերում էին տարբեր հասարակությունների ձևավորմանը, նրանց մշակույթին և փոփոխություններին:

Սկզբում քննարկեցինք նոր հասարակության ձևավորման ասիական ուղին, որի ընթացքում դիտարկեցինք, թե ինչպես են Ասիայի երկրները ձևավորել իրենց յուրահատուկ պետական ու սոցիալական կառուցվածքները: Մենք նկատեցինք, որ Արևմտյան երկրների օրինակին չհետևելով՝ Ասիայի որոշ երկրներ ընտրել են իրենց զարգացման սեփական ուղին, որը ներառում էր ավանդական կառավարման համակարգերի որոշակի վերափոխում:

Այնուհետև ուսումնասիրեցինք Ճապոնիայի զարգացումը: Իմանալով Ճապոնիայի անցած ճանապարհի մասին՝ տեսանք, թե ինչպես է այդ երկիրը կարողացել համադրել իր ավանդույթները նորարարությունների հետ՝ դառնալով աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հատկապես կարևոր էր Մեյջիի բարեփոխումների ուսումնասիրությունը, որոնք նպաստեցին Ճապոնիայի տնտեսական ու ռազմական հզորացմանը:

Հաջորդ կարևոր թեման ավանդական հասարակությունների ճգնաժամն էր: Մենք տեսանք, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին շատ երկրներում ավանդական կառավարման ձևերը կանգնեցին լուրջ մարտահրավերների առջև՝ պայմանավորված նոր գաղափարների, տեխնոլոգիական առաջընթացի ու սոցիալական փոփոխությունների հետ: Այս ճգնաժամերը երբեմն հանգեցրին հեղափոխությունների, պատերազմի կամ հիմնավոր բարեփոխումների:

Վերջին թեման վերաբերում էր մշակութային և առօրյա կյանքին: Մենք անդրադարձանք տարբեր ժամանակաշրջանների մշակութային առանձնահատկություններին, ուսումնասիրեցինք, թե ինչպես են փոխվել մարդկանց ապրելակերպն ու մտածելակերպը, ինչպիսի դեր են ունեցել կրոնը, գրականությունը, արվեստն ու սովորույթները: Այս ամենը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են պատմական փոփոխությունները ազդել հասարակությունների առօրյա կյանքի վրա:

Այսպիսով, փետրվար ամսվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները մեզ հնարավորություն տվեցին ավելի լավ հասկանալու համաշխարհային պատմության զարգացումները և դրանց ազդեցությունը ժամանակակից հասարակությունների վրա:

Հիմնավորելով ՝գնահատիր ինքդ քեզ:

Ես ինձ 9 կգնահատեի, քանի որ լավ եմ հասկացել թեմաները, կարողանում եմ ճիշտ վերլուծել և պատմել, հասկանալով ինչի մասին է խոսքը գնում: Բայց չխափեմ, թերություններ էլ ունեի, բայց դա խնդիր չէ, քանի որ միշտ կարող եմ իմ սխալները ուղղել:

Հանրահաշիվ 8

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄԻ ԳՐԱՖԻԿԸ, ՊԱՐԱԲՈԼ

ա) D = 16 + 48 = 64 = 82

x1 = (4 + 8)/2 = 12/2 = 6

x2 = (4 — 8)/2 = -4/2 = -2

X — (6 ; 0) , (-2 ; 0)

Y — (0 ; -12)

բ) D = 25 + 24 = 49 = 72

x1 = (5 + 7)/2 = 12/2 = 6

x2 = (5 — 7)/2 = -2/2 = -1

X — (6 ; 0) , (-1, 0)

Y — (0; -6)

գ) D = 900 — 900 = 0

x1,2 = 30/18 = 5/3 = 1 2/3

X — (1 2/3 ; 0)

Y — (0; 25)

դ) D = 324 — 324 = 0

x1,2 = (-b/2a) = 18/162 = 1/9

X — (1/9 ; 0)

Y — (0 ; 1)

ա) a > 0 , D > 0

բ) a > 0, D = 0

գ)a < 0, D < 0

դ) a < 0, D > 0

ե) a > 0, D > 0

զ) a <0, D = 0

ա) a > 0, b < 0, c > 0

բ) a < 0, b > 0, c > 0

գ) a > 0 , b > 0, c > 0

դ) a < 0, b > 0, c < 0

1 — զ

2 — ե

3 — ա

4 — դ

5 — բ

x (x + 8) = 609

x2 + 8x — 609 = 0

D = 64 + 2436 = 2500 = 502

x1 = (-8 + 50)/2 = 42/2 = 21

x2 = (-8 — 50)2 = -58/2 = -29 (չի բավարարում)

x = 21

x + 8 = 29

Պատ.՝ 29:

Գրականություն

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Անհասկանալի բառեր չկային:

2. Բացատրի՛ր վերնագիրը:

Վերնագիրը իրենից ցույց է տալիս հայ ժողովրդի վճիռը, միշտ կայուն ու կանգուն լինել, անտեսելով չար ճակատագիրը:

3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտած միտքը: 

Բանաստեղծությունում ներկայացվում է հայ ժողովրդի անկոտրուն կամքը, միշտ գնալ դեպի լույսը, դեպ վեր առանց կոտրվելու ճակատագրի մրրիկներից ու խոչնդոտներից:

4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր: 

Ուղտ — կենդանի

Ուխտ — երդում:

~ Գրաֆիկ Դիզայն ~

Հայկական տառատեսակների ուսումնասիրություն

Հայկական տառատեսակները ձևավորվել են հայ գրերի պատմության զարգացման հետ մեկտեղ՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված այբուբենից մինչև ժամանակակից թվային դիզայնի լուծումները։ Տառատեսակների ընտրությունը ոչ միայն գեղագիտական, այլև մշակութային նշանակություն ունի, քանի որ այն արտացոլում է հայ գրավոր ժառանգությունն ու ժամանակի ոճային միտումները։

Պատմական հայ տառատեսակները

Հայկական ձեռագրերում կիրառվել են տարբեր ոճերի տառատեսակներ, որոնք իրենց վրա կրում էին դարաշրջանի ու գրիչի ձեռագրային արվեստի ազդեցությունը։

  1. Երկաթագիր (5-12-րդ դարեր) – Առաջին հայերեն տառաձևն էր, որն առանձնանում էր ուղիղ ու խիստ ձևերով։ Այս տառատեսակը հանդիպում է Մաշտոցի ու նրա աշակերտների ձեռագրերում։
  2. Գրչագիր (10-15-րդ դարեր) – Ավելի կլոր ու դյուրին գրվածք, որն ավելի հեշտ էր ձեռքով գրելու համար։
  3. Նոտրգիր (11-18-րդ դարեր) – Արագ գրելու համար հարմարեցված տառաձև, որն օգտագործվում էր պաշտոնական ու գործնական գրությունների մեջ։
  4. Շղագիր (16-19-րդ դարեր) – Ավելի գրավիչ, գեղարվեստական ոճ, որը հաճախ կիրառվում էր մատյանների ու եկեղեցական տեքստերի զարդարանքներում։
  5. Մանրագիր – Փոքր ու մանրատառ գրվածք, որը թույլ էր տալիս խնայել թանաքն ու թուղթը, և լայնորեն կիրառվում էր միջնադարյան գրչության մեջ։

🖋 Ժամանակակից հայկական տառատեսակները

Ժամանակակից տպագրության և դիզայնի զարգացման հետ մեկտեղ հայկական տառատեսակները նույնպես վերափոխվեցին՝ հարմարեցվելով թվային միջավայրին։ Այսօր մենք ունենք տարբեր տառատեսակներ, որոնք նախատեսված են ինչպես տպագիր, այնպես էլ թվային մեդիայի համար։

  1. Անտիկվա ոճի տառատեսակներ – Մտնում են դասական խմբի մեջ և մոտ են պատմական երկաթագրին (օր․՝ Sylfaen, Noto Serif Armenian
  2. Առանց սերֆի (Sans-serif) տառատեսակներ – Ժամանակակից ու պարզ ոճ ունեցող տառատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են UI/UX դիզայնի և թվային բովանդակության համար (օր․՝ GHEA Grapalat, Noto Sans Armenian
  3. Գրչագրային և դեկորատիվ տառատեսակներ – Հաճախ հանդիպում են գովազդային նյութերում, վերնագրերում և մշակութային միջոցառումների ձևավորման մեջ (օր․՝ Bardigiana, Arek):
  4. Մոնոսպեյս (Monospace) հայկական տառատեսակներ – Տեխնիկական ու ծրագրավորման միջավայրերում կիրառվող տառատեսակներ (օր․՝ Fira Code Armenian

Հայկական տառատեսակների կիրառություն

  • 📖 Տպագրություն – Գրքեր, թերթեր, ամսագրեր հիմնականում օգտագործում են սերֆային տառատեսակներ՝ ընթերցանության դյուրինության համար։
  • 💻 Թվային միջավայր – Կայքերի, հավելվածների ու գովազդների համար նախընտրելի են առանց սերֆի (sans-serif) կամ մինիմալիստական դիզայնով տառատեսակներ։
  • 🏛 Մշակութային նախագծեր – Ազգային ոճի, ձեռագրային կամ պատմական հայկական տառատեսակները հաճախ օգտագործվում են գեղարվեստական նախագծերում, թանգարանային ցուցադրություններում կամ հայկական ժառանգությունը ներկայացնող ծրագրերում։

Որտեղից գտնել հայկական տառատեսակներ

Հայկական թվային տառատեսակներ կարելի է գտնել հետևյալ հարթակներում՝

  • GHEA Fonts (Գրական Տառատեսակների Շտեմարան) – gheafonts.com
  • Google Fontsfonts.google.com (որոնել Armenian բաժնում)
  • Noto Fonts – Նյութի դիզայնի համար նախատեսված տառատեսակներ, որոնք ներառում են հայերեն գրեր։

Ապագայի հեռանկարները

Հայկական տառատեսակների ոլորտում այսօր իրականացվում են նորարարական նախագծեր, որոնք ուղղված են ինչպես ավանդական տառաձևերի վերականգնմանը, այնպես էլ ժամանակակից ու թվային տառատեսակների ստեղծմանը։ Արհեստական բանականության, 3D դիզայնի և ինտերակտիվ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ առաջիկայում կարող ենք ակնկալել ավելի հարմարեցված, դինամիկ ու բազմաֆունկցիոնալ տառատեսակներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։

~ Գրաֆիկ Դիզայն ~

Տառատեսակների Ուսումնասիրություն

Տառատեսակները մեր առօրյայի անտեսանելի, բայց կարևորագույն մասն են։ Դրանք ոչ միայն գեղեցկացնում են գրավոր խոսքը, այլև ազդում են ընթերցողի ընկալման վրա։ Տառատեսակների ճիշտ ընտրությունը կարող է հաղորդագրությունը դարձնել ավելի հասկանալի, ընթեռնելի և ազդեցիկ, մինչդեռ անփույթ ընտրությունը կարող է խաթարել հաղորդակցման էությունը։

Տառատեսակները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի՝ սերիֆային, առանց սերիֆի, գրչագրային, մոնոսպեյս և դեկորատիվ։ Սերիֆային տառատեսակներն ունեն փոքրիկ գծիկներ՝ տառերի ծայրերում, որոնք կարդալիս աչքին բնական հոսք են հաղորդում։ Դրանց օրինակներից են Times New Roman-ը և Garamond-ը։

Առանց սերիֆի տառատեսակները չունեն այդ հավելումները և ավելի մաքուր ու մինիմալիստական տեսք ունեն՝ օրինակ Arial-ը կամ Helvetica-ն։

Գրչագրային տառատեսակները նմանվում են ձեռագրին՝ հաղորդելով ավելի արտահայտիչ ու ստեղծագործական ոճ, մինչդեռ մոնոսպեյս տառատեսակները բոլոր տառերը նույն լայնությամբ են ներկայացնում և հիմնականում կիրառվում են ծրագրավորման ու տեխնիկական փաստաթղթերի համար։ Դեկորատիվ տառատեսակները նախատեսված են վերնագրերի կամ գովազդային նյութերի համար, քանի որ աչք են շոյում յուրահատուկ ձևավորմամբ։

Տառատեսակների պատմությունը դարերի խորքից է գալիս։ Միջնադարում օգտագործվել են սևագիր տառատեսակները, որոնք կարելի է տեսնել հին գրքերում։ 15-րդ դարում տպագրության գյուտով սկսեցին ձևավորվել նոր ոճեր, իսկ 20-րդ դարում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ նոր հնարավորություններ առաջացան տառատեսակների ստեղծման և տարածման համար։

Տառատեսակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ՝ ընթերցելիություն, միջավայր, հաղորդագրության ոճ և նպատակ։ Օրինակ՝ պաշտոնական փաստաթղթերի համար նախընտրելի են դասական և հեշտ ընթեռնելի տառատեսակներ, մինչդեռ գովազդային պաստառների համար կարելի է ընտրել վառ ու արտահայտիչ տարբերակներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այսօր յուրաքանչյուր ոք կարող է ընտրել ու կիրառել հազարավոր տառատեսակներ՝ գտնելով այն մեկը, որն ամենից լավ կարտահայտի իր միտքն ու ոճը։

Այսպիսով, տառատեսակները ոչ միայն գեղագիտական գործիք են, այլև հաղորդակցության հզոր միջոց, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է մեծ ազդեցություն ունենալ ընթերցողի վրա։

Կենսաբանություն 8

Փետրվարի 24-ից մարտի 2

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտը առաջանում է, երբ սրտի արյունատար անոթները փակվում են, ինչի հետևանքով սիրտը չի ստանում բավարար թթվածին և կարող է վնասվել։

  1. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Գլխուղեղի կաթվածը տեղի է ունենում, երբ գլխուղեղին արյուն չի հասնում, որի արդյունքում որոշ հատվածներ սկսում են չաշխատել կամ վնասվում։

Ներկայացնում եմ նոր թեմա․

  1. Շնչառական համակարգ:
  2. Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը

Պատմություն 8

Հասարակագիտական ստուգատես

Հասարակագիտական ստուգատես

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ է ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:
  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:
  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Տիգրան Հայրապետյան

————

Գյուստավ Լը Բոն«Ամբոխի հոգեբանությունը»/Թարգմանություն, վերլուծություն

Ռոբերտ  Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»/Թարգմանություն, վերլուծություն

«Գինին հայոց միջնադարյան իրավունքում»-այս թեմայով ուսումնասիրություն:

 Սոցիալական գովազդների ազդեցությունը դեռահասների շրջանում:

Հոդվածները վերլուծում ենք հետևյալ կետերին անդրառանալով՝:

ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

ОГЛАВЛЕНИЕ

2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

Հոդվածի հեղինակն է Գուստավ Լե Բոն՝ ֆրանսիացի սոցիոլոգ, հոգեբան և պատմաբան, ով հայտնի է իր զանգվածների հոգեբանության և սոցիալական դինամիկայի վերաբերյալ աշխատանքներով։ Լե Բոն է նաեւ «Պսիխոլոգիա масс» (1895) գրքի հեղինակը, որտեղ նա խորապես վերլուծում է, թե ինչպես են զանգվածները փոխում հասարակական և քաղաքական իրականությունը, ինչպես նրանց հոգեբանությունը կարող է բերել անընդհատ փոփոխությունների: Հեղինակը կարևորել է զանգվածների անհատականության կորուստը՝ որպես ուժ, որն ազդում է քաղաքական իրադարձությունների ընթացքի վրա: Նրա աշխատանքներն ունեն մեծ նշանակություն սոցիոլոգիայի և հոգեբանության բնագավառներում:

3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

Հոդվածի վերնագիրը՝ «Պսիխոլոգիա масс», շատ ճշգրիտ արտացոլում է հեղինակի բարձրացրած հիմնական թեման՝ զանգվածների հոգեբանությունը և նրանց ուժի զարգացումը: Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են հասարակության զանգվածները սկսում ազդել քաղաքական և սոցիալական փոփոխությունների վրա, և ինչպես այդ ուժը, որը նախկինում անտեսվում էր, այսօր ստանում է մեծ նշանակություն:

Թեման ինքնին շատ կարևոր է, քանի որ հեղինակը համաշխարհային պատմության մեծ փոփոխությունների հիմքում տեսնում է զանգվածների հոգեբանության փոփոխությունը, ինչը նորությունների և քաղաքական փոփոխությունների համար կարևոր հենք է ստեղծում:

Հեղինակը վերլուծում է խնդիրը նորույթի տեսանկյունից՝ նշելով, որ այս փոփոխությունները սկսվում են գաղափարների, հավատալիքների և արժեքների մեջ փոփոխություններից, որոնք ազդում են զանգվածների գործողությունների վրա: Նրա մոտեցումը ցույց է տալիս, որ զանգվածները ոչ միայն քաղաքական ուժ են, այլև մտածողության խորքային փոփոխություններ են պատճառում, ինչը ստեղծում է նոր հասարակական համակարգեր:

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

Հեղինակը քննարկում է զանգվածների ուժի աճը, որն այսօր նույնպես ունի մեծ նշանակություն։ Ժողովրդի ազդեցությունը քաղաքական, սոցիալական և տնտեսական փոփոխությունների վրա այսօր ավելի ակնառու է, հատկապես սոցիալական մեդիայի և համաշխարհային շարժումների շնորհիվ։ Այս խնդիրը հսկայական արդիականություն ունի, քանի որ հասարակության մեջ գաղափարական փոփոխություններն ու նոր մոտեցումները շարունակում են ձևավորել մեր ժամանակի քաղաքական լանդշաֆտը։

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

Հեղինակը հիմնավորում է իր դիրքորոշումները ժամանակի քաղաքական և սոցիալական իրականության վրա, ապավինելով միայն այն փաստերին, որոնք տեղ էին գտնում իր ապրած դարաշրջանում: Նման մոտեցումը ցույց է տալիս, որ նա չի օգտագործում երկարաժամկետ, անկախ աղբյուրներ կամ հետազոտություններ, որոնք կարող էին հաստատել իր արած եզրակացությունները: Այնպես որ, ներկայացված փաստերի վերաբերյալ հնարավոր է առկա լինի որոշակի սուբյեկտիվություն, և դժվար է ճշգրտորեն խոսել դրանց իսկության մասին, քանի որ դրանք սահմանափակվում են միայն հեղինակի ժամանակաշրջանի փորձով ու դիտարկումներով:

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

Հոդվածում քննարկվում են երեք հիմնական թեմաներ: Նախ, հեղինակը ուսումնասիրում է պատմական փոփոխությունների և գաղափարական վերափոխումների կապը, ինչպես նաև դրանց ազդեցությունը քաղաքակրթության վրա: Երկրորդ, նա շեշտում է մարքսիստական գաղափարների տարածումը և հասարակական շարժումների ուժի աճը: Երրորդ, հեղինակը խոսում է masses-ի դերի մասին, որպես մի նոր ուժ, որը ազդում է հասարակական և քաղաքական գործընթացների վրա: Նպատակը ցույց տալն է, որ այս գաղափարներն ու ուժերը պարբերաբար փոխում են հասարակական դինամիկան:

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

Հեղինակը կարող է հատուկ չբացահայտել բոլոր հարցերը մինչև վերջ, որպեսզի ընթերցողին տրամադրի հնարավորություն ինքնուրույն մտածել և եզրակացություններ անել։ Սա հաճախ կիրառվում է, որպեսզի նյութը հետաքրքրաշարժ և խթանող մնա, իսկ ընթերցողը կարողանա ակտիվորեն ներգրավվել նրա վերլուծության մեջ։ Այն պահում է հոդվածը բաց և հրավեր է ընթերցողին ավելի խորությամբ ուսումնասիրելու թեման։

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

Հոդվածից ինձ համար կարևոր հատվածներից մեկը այն է, որտեղ հեղինակը նշում է, որ իրական պատմական փոփոխությունները հաճախ ծագում են գաղափարների և համոզմունքների փոփոխությունից, այլ ոչ թե արտաքին քաղաքական պատճառներից, ինչպիսիք են ներխուժումները կամ դինաստիաների անկումը։ Սա ընդգծում է գաղափարների, մշակույթի և մարդկանց մտածելակերպի դերակատարությունը քաղաքակրթության մեջ։ Մարդկանց մտածելակերպը և համոզմունքները հաճախ վերափոխվում են շատ ավելի խորքային փոփոխություններ, որոնք ավելի խոր ազդեցություն ունեն, քան քաղաքական փոփոխությունները:

Ամբողջ գաղափարը ինձ համար կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, թե ինչպես գաղափարները կարող են լինել քաղաքակրթության իրական հիմքը, և որքան հեշտ է բաց թողնել կամ չնկատել այդ փոփոխությունները, քանի որ դրանք չեն երևում անմիջապես։

Սովորողների աշխատանքները

Իմ կատարած թարգմանությունը ՝ Թարգմանություն:

Պատմություն 8

Лебон Г. Психология масс

ОГЛАВЛЕНИЕ

Հեղափոխությունները, որոնք որոշում են քաղաքակրթությունների ելքն, հաճախ սկսվում են որպես քաղաքական կամ տնտեսական փոփոխություններ, սակայն դրանք իրականում ազդում են գաղափարների և համոզմունքների փոփոխությունների վրա: Մարդկանց մտքերն ու տեսլականները, ոչ միայն կառավարություններն ու պատերազմները, կարող են մղել մեծագույն փոփոխությունների:

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հին գաղափարները մարում են, և նոր մտքեր են ծնվում՝ հիմնականում գիտության և արդյունաբերության մեջ: Անցյալը դեռևս ազդում է, բայց նոր գաղափարները ձևավորում են մեր ներկայիս հասարակությունը, ինչը անկեղծորեն անորոշ դարձնում է ապագան։ Միևնույն ժամանակ, զանգվածների ազդեցությունը մեծանում է, քանի որ իշխանությունները այլևս միայնակ չեն ձևավորում իրադարձությունները: Ժողովուրդը հիմա անմիջապես ազդում է կառավարությունների և քաղաքականության վրա:

Այսօր զանգվածների ուժը հիմնական դերակատարություն ունի մեր ժամանակի պատմության մեջ, քանի որ գաղափարները տարածվում են կազմակերպված խմբերի միջոցով, որոնք պահանջում են փոփոխություններ: Աշխատողները սկսում են որոշել իրենց աշխատավարձերն ու պայմանները, իսկ մարդիկ ընտրում են իրենց ներկայացուցիչներին: Նրանց պահանջները՝ աշխատաժամերի սահմանափակումից մինչև արդյունաբերության վերահսկողություն, սկսում են ազդել հասարակության կառուցվածքի վրա:

Չնայած որ զանգվածները հաճախ ավելի քիչ խորապես մտածում են, նրանք գործում են որոշակիորեն՝ հստակ ընկալելով նոր գաղափարները: Որոշ մտավորականներ, որոնք մտահոգված են այս փոփոխություններով, փորձում են վերադառնալ հին կրոնական գաղափարներին՝ կայունություն գտնելու համար, սակայն զանգվածները այլևս չեն փնտրում առաջնորդություն դրանցից:

Առաջնորդները, ովքեր հասկանում են զանգվածների հոգեբանությունը, կարող են ավելի արդյունավետ կերպով ձևավորել հասարակության կարծիքը: Օրինակ, կառավարությունը, եթե հարկեր է սահմանում, պետք է ուշադրություն դարձնի դրանց ընդունելիությանը՝ ավելի քիչ տեսանելի դարձնելու հաշվին, քան արդարացի դարձնելու: Մարդկանց վերաբերմունքը ավելի հաճախ կախված է նրանից, թե ինչպես են ընկալում այդ քայլերը, քան տրամաբանությունից:

Ամբոխի հոգեբանությունը կարևորվում է պատմական և տնտեսական մի շարք իրադարձությունների մեջ: Երբ այս գործոնը անտեսվում է, հեղափոխությունները հաճախ սխալ են մեկնաբանում: Հետաքրքիր է, որ այն տպավորում է գաղափարների ուժը և մարդկային հասարակության հոգեբանությունը։ Հիմնական ասելիքը այն է, որ մեր հասարակությունները ձևավորվում են ավելի շատ գաղափարներով ու համոզմունքներով, քան տնտեսական կամ քաղաքական գործոններով: Երբ այս գաղափարներն ու համոզմունքները փոխվում են, զանգվածները, առանց հաճախ խորապես մտածելու, սկսում են ազդել իրադարձությունների ընթացքի վրա։

Պատմություն 8

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող և վերլուծաբան էր, ով մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հասարակական ու քաղաքական դաշտի վրա։ Նա գործել է 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում՝ այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր ձեռք բերել անկախություն և անցնում էր դժվարին ճանապարհ։

Այդ տարիները լի էին քաղաքական փոփոխություններով, տնտեսական դժվարություններով և միջազգային մարտահրավերներով։ Հայաստանի ժողովուրդը նոր էր սովորում ապրել անկախ պետության պայմաններում, իսկ քաղաքական կյանքը դեռ կայացման փուլում էր։ Այս ժամանակաշրջանում կարիք կար խելացի վերլուծաբանների, ովքեր կօգնեին մարդկանց հասկանալ իրադարձությունների խորքային պատճառները։ Տիգրան Հայրապետյանը հենց այդպիսի մարդ էր՝ նա իր հոդվածներով, ելույթներով և վերլուծություններով բացատրում էր, թե ինչ է կատարվում երկրում և աշխարհում։

Նա միշտ հանդես էր գալիս անկեղծ ու անկախ կարծիքով, չէր վախենում խոսել իրական խնդիրների մասին։ Նրա աշխատանքները կարևոր դեր ունեին՝ տեղեկացնելու ու կրթելու հասարակությանը։

Այս ամենի պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը կրում է նրա անունը։ Տիգրան Հայրապետյանը խորհրդանիշ է գիտելիքի, վերլուծական մտքի և ազատ կարծիքի համար։ Նրա գաղափարները կարող են օգնել նոր սերունդներին զարգացնել քննադատական մտածողություն և ավելի լավ ճանաչել իրենց շրջապատող աշխարհը։

Նրա թողած ժառանգությունը դեռ երկար կմնա արժեքավոր և կարևոր Հայաստանի համար։