Ես ընտրել եմ մասնակցել մեր նկարչության դասատուի՝ Թամար Հարությունյանի ճամբարին: Առաջին օրը մեծ բաներ չարեցինք, քանի որ այն պարզապես ծանոթության և կազմակերպման օր էր: Սակայն, այդ օրվանից մեզ հանձնարարեցին մտածել ու սկսել նախագիծ:
Շատ մարդիկ ընտրեցին գործելու տարբերակը, բայց ես որոշեցի աշխատել բիսեռով, քանի որ դա իմ սիրելի հոբին է: Դասատուն, տեսնելով իմ հետաքրքրությունը, առաջարկեց հետաքրքիր գաղափար. ստեղծել մի յուրահատուկ ցուցափեղկ, որտեղ ես կկարողանամ ներկայացնել իմ բիսեռային մատանիներն ու վզնոցները, որպեսզի մարդիկ տեսնեն դրանք: Այդ առաջարկը շատ ինձ ոգևորեց, և ես անմիջապես սկսեցի աշխատել դրա վրա:
Աշխատանքի համար հարկավոր գործիքներն էին՝ կլեյ, սկոչ, թափանցիկ ձեռնոց և թղթեր: Ես ջանասիրաբար աշխատեցի, որպեսզի այն լինի ոչ միայն օգտակար, այլև գեղեցիկ ու կոկիկ:
Ահա այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես եմ պատրաստում՝
Մինչև մեր նախագիծը սկսելը, մեզ հրավիրեցին ինժեներատեխնիկական լաբորատորիա: Այնտեղ մարդիկ ստեղծել էին հետաքրքիր սարքեր, որոնք նպատակ ունեին հեշտացնել մեր կյանքը (հահա):
Բայց ես ուզում եմ պատմել իմ ամենահավանած սարքի մասին:
Այդ սարքը, ճիշտ է, մեր կյանքում մեծ փոփոխություններ չի բերում, բայց շատ յուրահատուկ է: Սարքի վերևի մասում կա կրակ, և եթե հեռախոսդ դնես մեծ քարի տեսք ունեցող հատվածի վրա ու միացնես երգ, այդ կրակը սկսում է «երգել»՝ շարժվելով երաժշտության ռիթմին համապատասխան:
___
Ամսի 14-ին գնացինք Սևաբերթ: Այնտեղ շատ ձյուն կար, այնքան շատ, որ մինչև դունչս էր հասնում: Սկզբում ուղղակի քայլում էինք, բայց ես, որպես «քաջ», որոշեցի առաջինը սահել վերևից՝ օղակով: Սակայն մի զվարճալի դեպք պատահեց՝ սահելու ընթացքում կոշիկներս ոտքերիցս դուրս ընկան: Երբ դա պատմեցի մյուսներին, բոլորը ծիծաղեցին, իսկ ես մի պահ մնացի առանց կոշիկի (բարեբախտաբար, կոշիկներս գտա):

Սահելուց հետո, մենք միասին նստեցինք և կերանք մեր բերած ուտեստները: Շատ հավես անցավ:
Ամսի 16 — ին գնացինք Սահադաշտ: Ես չմուշկներ շատ եմ սիրում և իմ համար սահադաշտում սահելը շատ զվարճալի էր: Դեպք էր պատահում, որ ընկնում էինք , բայց դա խնդիր չէր: Սկզբում ներս մտնելուց ՇԱՏ ցուրտ էր, բայց հետո սովորեցինք ցրտին: Դուք կմտածեք, որ ես շատ լավ եմ սահել և մի հատ չեմ ընկել: Դեեեե, ոնց ասեմ: Ընկել եմ: Բայց ես մեղավոր չէի: Լավ!! իմ մասին շատ բան չպատմեմ:
Ամսի 21 — ին գնացինք Գ․Սունդուկյանի թատրոնը: Դիտեցինք Մոխրոտիկի բեմադրությունը։ Սկզբում այն մտքի էի, որ մանկական կլիներ, բայց նայելուց հետո, զարմացած մնացի, քանի որ շատ լավն էր: Մի պահ տխրեցի քանի որ ժամացույցի պատճառով ռոմանտիկական համբույր չեղավ:
Հունվարի 24-ին ջոկատի հետ նախատեսել ենք թափառումներ կրթական Բանգլադեշում:
Մայր դպրոցի բակից-սարալանջով-Հյուսիսային դպրոց՝կդիտենք<<Գույն և ծավալ>>ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները։
Ահա իմ ամենահավանած աշխատանքները՝
Շատ լավ ու հիշարժան անցավ ճամբարը։ Լավ ժամանակ անցկացրեցինք, ձեռք բերեցինք նոր ընկերներ ու անմոռանալի հիշողություններ։ Հուսով եմ՝ հաջորդ տարի նույնպես այսպիսի հիանալի և ուրախ փորձառություն կունենանք։















