Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն՝
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն՝
Պատմություն հոկտեմբեր հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն՝
Նոյեմբեր ամսվա ամփոփում, 8-րդ դաս.
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Իմ նախագծերը՝
Զաքարյանների իշխանապետությունը
Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Իմ թարգմանությունները՝
Самая долгая война в истории человечества, в которой не было жертв
Ինչ ենք ուսումնասիրել այս ամիսների ընթացքում
Սեպտեմբերին ուսումնասիրեցինք Բյուզանդիան, Զաքարյաններին և Մոնղոլներին: Բյուզանդիան գրավել է Հայաստանի մեծ մասը՝ փորձելով ամբողջությամբ ենթարկել հայերին՝ քաղաքական, կրոնական ու ռազմական առումներով։ Զաքարյանները, Վրաց թագավորության աջակցությամբ, ազատագրեցին Անի, Լոռի, Արցախ ու Սյունիք։ Մոնղոլները, Չինգիզ Խանի գլխավորությամբ, ներխուժեցին և ոչնչացրին քաղաքներ՝ տարածելով վախ։
Հոկտեմբերին խոսեցինք Կիլիկյան Հայաստանի մասին։ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմք դրեց Կիլիկիայի հայկական իշխանությանը, որը դարձավ կարևոր առևտրային ու մշակութային կենտրոն։ 1198-ին Լևոն Բ-ն դարձավ Կիլիկիայի թագավոր։ 13-րդ դարում մոնղոլները ստիպեցին ընդունել վասալական պարտավորություններ, իսկ 1375-ին Մամլուքները գրավեցին Սիսը և ավարտվեց Կիլիկյան Հայաստանի պատմությունը։
Նոյեմբերին ուսումնասիրեցինք Ռենեսանսը, Եվրոպական հեղափոխությունը և Լուսավորությունը։ Ռենեսանսը նշանավոր էր արվեստի ու գիտության առաջընթացով։ Անգլիական հեղափոխությունը ցույց տվեց, որ թագավորն այլևս չի կարող իշխել առանց խորհրդարանի։ Լուսավորությունը կարևորել էր գիտությունը, ազատությունը և առաջադիմությունը։ Այնպես էլ ուսումնասիրեցինք ինդուլգեցիաների պրակտիկան՝ եկեղեցու կողմից մեղքերի ներվածքը վաճառելու վերաբերյալ։
Դեկտեմբերին ուսումնասիրեցինք ԱՄՆ-ի անկախացումը և Ֆրանսիական հեղափոխությունը։ ԱՄՆ-ն անկախացավ 1776-ին՝ պատերազմի ու Փարիզի պայմանագրի միջոցով։ Ֆրանսիական հեղափոխությունը 1789-ին ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը հաստատում էր ազատություն և հավասարություն։
Իմ գնահատականը
Ես սկզբի առաջին երկու ամիսներին այնքան լավ չէի աշխատում, քանի որ ամառվանից հետո ամեն ինչ մոռանում էի, բայց նաև որովհետև ես այն ժամանակ այնքան մեծ ֆանատ չէի հայոց պատմության, բայց հիմա ես շատ լավ եմ հասկանում և սկսել եմ ուսումնասիրել թե՛ հայոց պատմություն, թե՛ համաշխարհային պատմություն: Սակայն, ես միշտ սիրել եմ և շարունակում եմ սիրել համաշխարհային պատմությունը, քանի որ այն ինձ շատ ավելի հետաքրքիր է թվում:
Իմ գնահատականը կլինի ` 10 կամ 9: