Հայոց լեզու, Նախագծեր, Շարադրություններ, Գրականություն

Անհատական նախագծերի հաշվետվություն

Այս չորս ամիսների ընթացքում ես և ընկերուհիս միասին գրել ենք խաչբառեր տարբեր թեմաներով: Այս խաչբառներով մենք փորձել ենք զարգացնել և հնարավորություն տալ աշակերտներին դրսևորելու իրենց գիտելիքները: Մեր խաչբառի հիմնական թեմարը պետք է ունենար ուղղագրական թեքում, բայց իմ համար դա մի քիչ ձանձրալի էր, և մենք ընդարձակել ենք մեր թեմաների շրջանակը:

Մեր անհատական նախագծերի աշխատանքների հղումներն են ՝ 

Անհատական նախագիծ

Խաչբառ

Խաչբառ Ծաղիկ

Անհատական նախագիծ

Հոմանիշ Խաչբառ

Հականիշ խաչբառ

Խաչբառ

Ներգոյական հոլով — ԽԱՉԲԱՌ

Բնագիտական Խաչբառ

Հայկական Խաչբառ

Խաչբառ

Խաչբառ

Խաչբառ

Հայոց լեզու, Շարադրություններ, Գրականություն

Առաջին ուսումնական շրջան

Այս ամիսները ընթացքում ես շատ լավ սկսեցի շարադրել մտքերս և ավելի արագ մտածել: Շատ դժվարություններ կային, սակայն ես կարողացա դրանք հաղթահարել ու շարժվել առաջ: Իմ կարծիքով ամենահաջողված նախագիծս Սեբաստացուն ճանաչելն էր, բայց թեև ես իր մասին շատ բաներ գիտեմ, կարողացա ուսումնասիրել իր ստեղծած Մխիթարյան Միաբանությունը, որը մեծ օգուտ է տվել մեր հայրենիքին: Նաև այս ամիսների ընթացքում գրել եմ շատ — շատ շարադրություններ, որոնցից առանձնացնում եմ Ի՞նչ կնվիրեի Ձմեռ պապին շարադրությունը: Այս շարադրությունը գրելիս հասկացա, որ շատ մարդիկ կարիք ունեն կորսված հավատի վերականգման: Ես շատ եմ հավանել «Արքայազն ու աղքատը» գիրքը, որը գրել է Մարկ Տվենը:

Սովորեցինք տարբեր գրողների կենսագրությունը և նրանց ստեղծագործությունները: Խորացրեցինք մեր հայոց լեզվի գիտելիքները և նրանց օգնությամբ ավելի գեղեցիկ կապակցված խոսք ենք գրում:

Իսկ Երրորդ ուսումնական շրջանի համար առաջարկություններ չունեմ, քանի որ վստահում եմ մեր ուսուցիչներին:

Կենսաբանություն 8

Դեկտեմբերի 16-20

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք ,, Մկանային համակարգ,,։ Դասրանում կներկայացնեք այս թեման և տեղում կամփոփենք դեկտեմբեր ամիսը․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:

Կազմված են միջաձիգ զոլավոր մանրաթելերից, միոֆիբրիլներից, և ծածկված են շարակցական հյուսվածքով:


2. Ի՞նչ դեր է կա տարում մկանային համակարգը:

Մկանային համակարգը ապահովում է շարժումը, դիրքը, օրգանների պաշտպանությունը և ջերմության արտադրությունը:


3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:

Շարժումները հոդերով կատարվում են մկանների կծկման ու թուլացման միջոցով, որոնք ազդում են ոսկրերի վրա:


4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Հարթ մկանները՝ ներքին օրգաններում, զոլավոր մկանները՝ կմախքին և սրտում:

5.Ի նչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:

Հիմնական մկանախմբերը՝ գլուխ, վիզ, կրծքավանդակ, փոր, մեջք, վերին և ստորին վերջույթներ:

Պատմություն 8

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Մենք դեկտեմբեր ամսի 16-ին հանդիպեցինք Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ նպատակ ունենալով քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, ներդրված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղիները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր խնդիրների, ներառյալ՝ սոցիալական արդարության ապահովումը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև իրավապաշտպան համակարգի թափանցիկության ու արդյունավետության բարձրացումը։ Մասնակիցները կիսվեցին գաղափարներով ու առաջարկներով՝ ուղղված իրավիճակի բարելավմանը և ավելի ինկլյուզիվ մեխանիզմների ստեղծմանը, որոնք կարող են նպաստել մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրագործմանը։