Քիմիական փորձեր

ՓՈՐՁ | Ջրածին

Ջրածին ստանալու համար կատարեցինք մի շարք գործողություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մետաղները կարող են փոխազդել թթուների հետ և առաջացնել ջրածին գազ:

Սկզբում վերցրեցինք ցինկ մետաղը, որը տեղադրեցինք փորձանոթի մեջ։ Ապա ավելացրեցինք աղաթթու (HCl), որը քիմիական ակտիվ թթու է։ Երբ ցինկը սկսեց փոխազդել աղաթթվի հետ, տեղի ունեցավ ռեակցիա, որի ընթացքում ջրածին գազի պղպջակներ սկսեցին ձևավորվել։ Սա նշանակում էր, որ առաջացել էր ջրածին։ Ռեակցիան կարող է ներկայացվել հետևյալ կերպ.

Zn + 2HCl → ZnCl₂ + H₂↑

Այս ռեակցիայի ժամանակ ցինկը միանում է աղաթթվի հետ՝ առաջացնելով ջրածին գազ և ցինկի խլորիդ (ZnCl₂) աղը։

Ապա, որ համոզվենք, թե գազը իսկապես ջրածին է, վառեցինք լուցկի և մոտեցրեցինք այն փորձանոթի վերևում գտնվող բաց արանքին։ Երբ լուցկին մոտեցավ, տեղի ունեցավ պայթյունային ձայն։ Սա նշանակում էր, որ անջատվող գազը ջրածին էր, որովհետև ջրածինն ունի մի առանձնահատկություն՝ այն դյուրավառ է և այրվում է, երբ հանդիպում է օդում գոյացող թթվածնին։

Ջրածինն այրվելիս առաջացնում է ջուր, և այս գործընթացի քիմիական հավասարումը հետևյալն է.

2H₂ + O₂ → 2H₂O

Գրականություն

Զահրատ | Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւե
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Այս տողերով, հեղինակը փորձում է ասել, որ Նոր տարին պետք է վեր սկսենք սկզբից և լինենք այնպիսին ինչպիսին կանք:

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

Նորից, չեն բավարարում, լինելու, հույսեր, հններից, գույնզգույն:

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Բանաստեղծությունը Նոր Տարվա մասին է, որ տարին պետք է սկսել նոր հույսերով, վերլուծելով հին տարում արածները և առաջ շարժվել ավելի ոգևորված եռանդով լի:

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

,,Կաղանդի գիշեր,,

Շարադրություններ

,,Կաղանդի գիշեր,,

Լուռ գիշերը իջնում է դանդաղ,
Աստղերը վառվում են՝ փայլում անդադար:
Աշխարհը պատված է ձյունե վերմակով,
Ու սրտերը լցվում են վառ լույսերով։

Նոր Տարվա շունչն երգ է երգում,
Հույսի ու սիրո քնքուշ ձայնով:
Ամենուր զարդարված տոնական ծառեր:
Ամեն տանը՝ ժպիտներ, հույսեր, խոստումներ։

Կանչում են զանգերը՝ նոր տարի բարի,
Հին ցավերը թողնենք՝ անցած տարի։
Նոր դռներ կբացվեն, երազներով լի,
Մեր սերը նոր հույսեր կբերի:

Այս գիշերը հատուկ է բոլոր դարերին,
Հավատի, հույսի՝ շողշողուն պսակ։
Իսկ ձյունի տակ՝ կսպասի գարուն,
Բայց հիմա ժպտանք՝ ողջունենք Նոր տարին։