Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․
- Լսողական վերլուծիչ, կառուցվածքը
- ֆունկցիան և հիվանդությունները։
Ներկայացնելու եմ նոր թեմա․
- Հենաշարժիչ համակարգ
- բաժինները կառուցվածքը
- ոսկրերի աճը։
~ Կարոլինա Եսայանի ուսումնական բլոգ ~
«Միջին դպրոցի» 9.8 դասարան
Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․
Ներկայացնելու եմ նոր թեմա․
Առաջադրանք 1
«Համաշխարհային պատմություն»/էջ 18-24-ը գրավոր/
ԱՄՆ պետության առաջացումը
Առաջադրանք 2
Ֆրանսիական Մեծ հեղափոխություն

2. Լուի XVI-ը 1789-ին հրավիրեց Գլխավոր շտատները տնտեսական ճգնաժամի պատճառով։
3. 1789 թ. հուլիսի 14-ին գրավվեց Բաստիլը՝ Ֆրանսիական հեղափոխության սկիզբը:
4. Ֆրանսիական հեղափոխությունը բաղկացած էր չորս փուլից՝ սահմանադրական միապետություն, հանրապետություն և արմատական հեղափոխություն, Դիրեկտորիա, և Նապոլեոնի վերելք։
5. Հեղափոխության առաջին փուլի կարևոր արդյունքներն էին ֆեոդալական կարգերի վերացումը, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի ընդունումը, սահմանադրական միապետության հաստատումը, եկեղեցու հողերի բռնագրավումը և բուրժուազիայի քաղաքական իշխանության ամրապնդումը։
6. Ֆրանսիայում հեղափոխականները մահապատժի ենթարկեցին Լուի XVI-ին, քանի որ նա փորձում էր խանգարել հեղափոխությանը և աջակցում էր թագավորական ռեժիմի վերականգնմանը։
7. Յակոբինների բռնատիրության նպատակը հանրապետությունը պահպանելն ու հակահեղափոխականներին ճնշելն էր։



1. Մարդու իրավունքների հռչակագիրն ամրագրում է բոլոր մարդկանց համար կյանքի, ազատության, խոսքի և կրթության իրավունքները, ինչպես նաև անձնական արժանապատվության պաշտպանության սկզբունքները:
2. Այն հանդիսանում է համամարդկային արժեքների և իրավունքների պաշտպանության հիմք, ապահովելով բոլոր մարդկանց համար արդարություն և հավասարություն՝ առանց տարաձայնությունների:
3. Այսօրվա աշխարհի համար կարևոր է թվային իրավունքները, անձնական տվյալների պաշտպանությունը և համաճարակների ժամանակ առողջության հասանելիությունը, որոնք պետք է ներառվեն հռչակագրում:
1.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Անկատարից-ներկա և անցյալ
Ապակատարից-ներկա և անցյալ
Վաղակատարից-ներկա և անցյալ
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Անկատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ
Անկատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ
Ապակատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ
Ապակատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ
Վաղակատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ
Վաղակատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ: Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
Դրանք կոչվում են օժանդակ, քանի որ նրանք կպած չեն դերբայի հետ: Անցյալ կատարյալ ժամանակաձևն տարբերվում է մյուսներից նրանով, որ նա չունի օժանդակ բայ:
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել-թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին։
կապել-կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին։
խաղացնել-խաղացրեցի, խաղացրեցիր, խաղացրեց, խաղացրեցինք, խաղացրեցիք, խաղացրեցին։
90-ա,գ,ե,է,թ,ժբ; 91-ա,գ,ե,է,թ,ժբ;92-ա,գ,ե,է,թ,ժբ;94-ա,գ,ե; 95-ա,գ,ե,է

ա) Այո
բ Ոչ
գ) Ոչ
դ) Այո
ե) Ոչ
զ) Ոչ
է) Այո
ը) Ոչ
թ) Այո
ժ) Այո
ժա) Ոչ
ժբ) Այո:

ա) a = 1, b = 5, c = 7
բ) a = 2, b = -3 , c = 5
գ) a = -1, b = -14, c = 3
դ) a = -4, b = 1 , c = -6
ե) a = -3, c = 1
զ) a = 9, c = -15
է) a = -1, b = 7
ը) a = 13, b = 0 , c = 6

ա) 2x2 + 7x + 1
բ) x2 — 2x — 2
գ) -x2 + 2x + 3
դ) -1/2x2 + 3x + 3/4
ե) -3x2 — 5
զ) 4x2 — 3
է) 2x2 — 5x
ը) -7x2 + 2x
թ) -x2

D = b2 — 4 x ac
ա) D = 9 — 4 x 1 = 5
բ) D = 9 — 4 x 2 = 9 — 8 = 1
1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
___
Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում։
անելիս — ես անում
Պետք է մտածել հետևանքի մասին, երբ խախտում ես բնության հավասարակշռությունը։
խախտելիս — խախտում ես
Բեռը, որը գտնվում է ազդեցուցյան տակ, կախենք թելից:
գտնվող — գտնվում է
Բնության մեջ հավասարակշության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում։
գիտակցող — են գիտակցում
Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին, որոնք խփվել էին որսի ժամանակ։
խփված — խփվել էին
Կտրուկ թեքվեց դեպի լանջը այն հետախույզը, որը դեպի մուրուտն էր ուղղություն վերցրել։
Հետախույզը, որը ուղղություն վերցրեց դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը
վերցրած — վերցրեց
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
___
Ա:
Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:
Բ:
Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվում էր:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեր նրանց կիթը:
Երկու տարբերակներն էլ գրագետ են՝ կախված նրանից, թե ինչպիսի ժամանակ եք ցանկանում արտահայտել:
——
3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
——
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել: