Այո՛, ձմեռը եկել է, և այն իր հետ բերել է մեր սիրելի տոները, որոնք լի են ուրախությամբ և զվարճանքով: Ես էլ որոշեցի գիրք կարդալ, բայց երբ փորձեցի հետաքրքիր գիրք գտնել, դա դժվարացավ, և մի փոքր տխրեցի: Բայց մի օր իրական անակնկալ էր, երբ իմացա, որ մորաքույրս ինձ գրքեր է ուղարկել, որոնք անգլերեն էին, և դրանցից մեկն էր Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «The Catcher In The Rye» (Որսորդը տարեկանի մեջ), որը շատ հայտնի գիրք է:
Այն կարդալուց ես զարմացած մնացի, քանի որ այդ գիրքը իսկականից իմաստային գիրք է: Մարդիկ ասում են, որ այդ գիրքը շատ դժվար է կարդալ , քանի որ անհասկանալի է, բայց ես ամեն ինչ շատ լավ էի հասկանում:

Հոլդեն Քոլֆիլդը գլխավոր հերոս է, 16 տարեկան պատանի, ով պատմում է իր կյանքի դժվարությունները: Նա իր պատմություններում ցույց է տալիս, թե որքան դաժան է իր համար այդ շրջանը՝ առանց ավելորդ կեղծիքի: Նրա արտահայտությունները իրական են և անկեղծ, ինչը դարձնում է պատմությունը զարմանալիորեն հուզիչ ու հետաքրքիր:
Գրքում նշված էր, որ Հոլդենը մի քանի դպրոցներից հեռացվել էր, քանի որ նա չի կարողացել հարմարվել դրանց պայմաններին և դժգոհ էր եղել դրանից: Նա կարծում էր, որ դպրոցները ոչինչ չեն տալիս բացի անհանգստացնող կանոններից: Դա նրան տխրեցրել էր և ստիպել զգալ, որ նա տեղ չունի այդ աշխարհում: Նրա համար դպրոցները պարզապես մի միջոց էին եղել, որտեղ մարդիկ կեղծավոր էին և չհասկացող, ինչը խորացնում էր նրա՝ աշխարհին անհամաձայն լինելը։
Հոլդենը նաև շատ էր ընդգծում իր դպրոցական ընկերներին։ Նա հաճախ հիշում էր նրանց, բայց քննադատում էր նրանց վերաբերմունքը։ Նրա համար ընկերները հիմնականում մակերեսային էին և չունեին իսկական կապեր։ Նա չէր կարողանում ընկալել նրանց մոտեցումը կյանքի և մյուս մարդկանց հետ, ինչը միայն ավելացնում էր նրա միայնությունը և կարիքը մի բան գտնելու, ինչը իրական էր։
Ես նրան շատ լավ եմ հասկանում, քանի որ նաև երբեմն ինքս էլ զգում եմ նման անհանգստություն շրջապատիս հետ։ Երբեմն դժվար է գտնել մարդկանց, որոնց հետ կարող ես անկեղծ լինել, և հասկանալ, թե ինչպես են մարդիկ մոտենում կյանքին, երբ քեզ ամեն ինչ թվում է շատ մակերեսային։
հիմնական իմաստը է այն, որ Հոլդեն Քոլֆիլդը պայքարում է իր հոգեկան և սոցիալական խնդիրների հետ: Նա ուզում է հասկանալ, թե ինչ է նշանակում մեծանալ, բայց աշխարհը շատ անարդար և մակերեսային է թվում նրան։ Նա զգում է, որ մարդիկ կորցնում են իրենց անմեղությունը, երբ մեծանում են, ու այդ փոփոխությունը խանգարում է նրան։
Նա հույս է ունենում պաշտպանել երեխաներին այդ փոփոխություններից՝ իր «հնդկաձավարի մեջ կանգնած» լինելու պատկերացումով, ինչը խորհրդանշում է նրա ցանկությունը պահելու երեխաներին մաքուր ու անմեղ։ Գրքի միջոցով ներկայացվում է պատանեկության դժվարությունները, ինքնության որոնումը և մի աշխարհում, որտեղ ամեն ինչ թվում է կեղծ ու անպատասխանատու։







