Կենսաբանություն 8

Նոյեմբեր Ամսվա Կենսաբանության Անփոփում:

  1. Նյարդային համակարգի կառուցվածք և գործառույթ:

Նյարդային համակարգը կազմված է 1. կենտրոնական նյարդային համակարգից՝ գլխուղեղ, ողնուղեղ, 2. Նյարդային կենտրոններից՝ նեյրոներ, 3. Ծայրամասային նյարդային համակարգ՝ նյարդեր, նյարդային վերջույթներ (ընկալիչներ), նյարդային հանգույցներ:

Այն կարգավորում է բոլոր օրգան-համակարգերի համատեղ աշխատանքը և կապ է հաստատում օրգանզմի և արտաքին միջավայրի միջև: Օգնում է կատարել մարդու մտածելու աշխատանքը և կազմակերպում վարքագիծը:Օգնում է նաև օրգանիզմի հարմարվելը միջավայրի փոփոխվող պայմաններին:

  • Ողնուղեղի կառուցվածք:

Ողնուղեղը գտնվում է ողնաշարի մեջ: Նրա երկարությունը՝ 41 — 45 սմ , իսկ զանգվածը՝ 30գ: Ողնուղեղը ունի բարակ սպիտակ լարի տեսք: Ներքևի մասը սրածայր է, վերևի մասը՝ տափակած: Այն բաժանվում է աձ ու ձախ մասերի: Կենտրոնում գտնվում է հեղուկով լցված ողնուղեղային խողովակը, որը շրջապատված է գորշ նյութով:

  • Ինչ է Ռեֆլեքսը:

Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան է արտաքին և ներքին գրգիռներին, որը կատարվում է նյարդային համակարգի օգնությամբ:

  • Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիան:

Միջանկյալ ուղեղ — գտնվում է մեծ կիսագնդերի տակ և նրա բաժիններն են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ 

Տեսաթումբն իրականացնում է միասնական համակարգի կարգավորում: մասնակցում է քնի և արթունության հերթագայմանը: գիտակցուցյան պահպանմանը և նաև ցավազգաց կենտրոն է:

Ենթատեսաթումբը օգնում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, կարգավորում է նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, հետևում է քաղցի ու ծարավի հագեցմանը, վախի ու կատաղուքյան կարգավորումը:

միջին ուղեղ — գտնվում է կամրջից վերև, միացնելով գլխուղեղի բոլոր բաժինները: Կատարում է լույսի ու ձայնի նկատմամբ պատասխան շարժումներ:

ուղեղիկ — հիմնական գործառույթը օրգանների համաձայնեցված շարժումներն են:

կամուրջ — իրականացնում է հաղորդակցական գործառույթ: Ղեկավարում է գլխի դիմային մասի մկանների շարժումը և գեղձերի հյութ արտադրությունը:

երկարավուն ուղեղ — կարգավորում է շնչառությունը, մարսողությունը, և սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

մեծ կիսագնդեր — ունի զգայական և շարժողական գոտիներ: Զգայական գոտում վերլուծվում են բոլոր ազդակները և ուղղարկում պատասխաններ, իսկ շարժողական գոտին իրականացնում է պատասխան ազդակների իրականացում:

  • Վերցնել գլխուղեղի մեկ բաժին, ներկայացնել նրա կատարած ֆունկցիան, նաև ներկայացնել, ինչ կլինի մարդու հետ, եթե այդ բաժինը բացակայի:
  • Ներկայացնել Նոյեմբեր ամսվա աշխատանքը:

Նյարդային համակարգ

Ռեֆլեքս

Նոյեմբերի 11-17

Նոյեմբերի 18-24

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1

Ֆիզիկա 8

Մարմնի իմպուլս։Իմպուլսի պահպանման օրենք։Ռեակտիվ շարժում։

25․11-29․11

Թեման․Մարմնի իմպուլս։Իմպուլսի պահպանման օրենք։Ռեակտիվ շարժում։

Կրկնել Նյուտոնի օրենքները։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:

2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:

3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:

4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին:

a — մարմնի արագացում

F — մարմնի վրա ազդող ուժ

m — մարմնի զանգված

a = F/m

F = am

5.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը։

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

6․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։

Մարմնի իմպուլս՝ դա մարմնի շարժման չափն է, որը հաշվարկվում է որպես մարմնի զանգվածի և արագության արտադրանք։

7․ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի   իմպուլսը։

m = m — մարմնի զանգվածը

v = մարմնի արագությունը։

I = mv

8․ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

կգ·մ/վրկ

9․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Կոչվում է այն համակարգ, որտեղ չկա նյութի ներթափանցում կամ նյութի դուրսբերում, իսկ ընդհանուր իմպուլսը պահպանվում է։

10.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգում ընդհանուր իմպուլսը մշտապես պահպանվում է՝ նույնիսկ եթե տարբեր մարմինների միջև փոխազդեցություն կա։»

11.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:

Ռեակտիվ շարժումն կոչվում է այն շարժումը, երբ մարմնի շարժման պատճառը նրա հետ միասին արտադրված ուժի արդյունքն է։

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ23-ից մինչև 

էջ41։

Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ177-178 խնդիրներ29․30,31,32,33,37-ից մինչև 46

29.

m = 3 կգ      a = F : m = 6 : 3 = 2 մ/վ2

F = 6  ն

__

a = ?

30.

m = 60 տ = 60000 կգ     a = F : m = 90000 : 60000 = 9/6 = 1.5 մ/վ2

F = 90 կն = 90000 ն

__

a = ?

31.

F = 6 կն = 6000 ն      m = F : a = 6000 : 2 = 3000 կգ = 3 տ

a = 2 մ/վ2

__

m = ?

32.

m =  200 կգ       F = ma = 200 x 0,2 = 40 ն

a = 0,2 մ/վ2

__

F = ?

33.

a = 8 մ/վ2    m = F : a = 2 : 8 = 0,25 կգ

F = 2 ն

__

m = ?

37.

F1 = 60 ն      F1/a1 = F2/a2

a1 = 8 մ/վ2   F2 = (F1 x a2)/a1 = (60 x 2)/8 = 120/8 = 15 ն

a2 = 2 մ/վ2

__

F2 = ?

38.

m1 = 10 կգ     m1 x a1 = m2 x a2

a1 = 2 մ/վ2   a2 = (m1 x a1)/m2 = (10 x 2)/5 = 20/5 = 4 մ/վ2

m2 = 5 կգ

F1 = F2

__

a2 = ?

39.

m1 = 400 գ = 0,4 կգ      F1/m1 : F2/m2 = (F x 0,6)/0,4 x F = 0,6/0,4 = 6/4 = 3/2 = 1.5

m2 = 600 գ = 0,6 կգ

F1 = F2 = F

__

a1 : a2

40.

F1 = 40 ն             F1/a1 = F2/a2

a1 = 0,8 մ/վ2       F2 = F1 x a2/a1 = (40 x 0,15)/0,8 = 6/0,8 = 6/8 = 3/4 = 0,75 ն

a2 = 0,15 մ/վ2

__

F2 = ?

41.

m = 100 կգ F = ma + Fշփ

a = 1.2 մ/վ2 F = 120 + 50 = 170 ն

Fշփ = 50 ն

__

F = ?

42.

V = 36 կմ/ժ = 10 մ/վ F = ma

m = 2 տ = 2000 կգ a = v — vo/t = 10 — 0/40 = 1/4 = 0,25 մ/վ2

t = 40 վ

Vo = 0

__

F = ?

43.

m = 2 տ = 2000 կգ F = ma

F = 16 կն = 16000 ն a = F : m = 16000 : 2000 = 8 մ/վ2

S = 50 մ S = (Vo2 — V2)/2a

V = 0 Vo2 = 2aS = 2 x 8 x 50 = 800

__

Vo = ?

44.

F1 = 3 ն F1 = -F2

__ F2 = -3 ն

F2 = ?

45.

m1 = 40 կգ a = F : m

m2 = 50 կգ a1 = 10/40 = 1/4 = 0,25 մ/վ2

F1 = F2 = 10 ն a2 = 10/50 = 1/5 = 0,2 մ/վ2

__

a1, a2 = ?

46.

F1 = -F2 = 50 ն

F2 = -50 ն

Պատ.՝ 0:

Գրականություն

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Սուրբ Ծննդյան գիշեը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային։ 

Կարդա՛ և գրավոր վերլուծի՛ր քեզ դուր եկած մտքերը․ 

«Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում? Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա»։

Այս հատվածը ցույց է տալիս, որ կյանքում միշտ կլինեն մարդիկ, որոնք ավելի լավ կպարեն կամ կխաղան, և դա պետք է ընդունել առանց նեղացմունքի։ Չապլինը ուզում է, որ Ջերալդինայի մեջ զարգանա համեստություն ու հարգանք ուրիշների հանդեպ, հիշեցնելով, որ հաջողությունն ու գերազանցությունը ժամանակավոր են, և որ մարդը չպետք է հուսահատվի նրանց ներկայությունից, ովքեր կարող են ավելի լավ անել:

«Ես պետք է մեռնեմ, բայց դու պետք է ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը»։

Այս հատվածը ցույց է տալիս Չապլինի ծնողական սիրո խորությունը։ Նա ուզում է, որ իր դուստրը երբեք չհանդիպի աղքատությանը, որ ինքն է ապրել։ Չապլինը ցանկանում է, որ նա ապրի ավելի լավ կյանք, առանց այն դժվարությունների, որոնք ինքն է տարել։

~ Գրաֆիկ Դիզայն ~

Սեպտեմբերից — Նոյեմբեր |ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ|

Այո շատ ամիսներ են արդեն անցել և դուք կմտածեք, որ մենք արդեն մի քանի հատ նախագիծ ենք կատարել, բայց փոքր խնդիր կար: Նոր սովորողներ միացան մեր թիմին, և քանի որ նրանք նոր էին, մեր դասատուները չէին կարողանա նրանց հենց բարդ աշխատանք սովորեցնել կատարել: Դրա համար, մենք որոշեցինք նրանց սովորեցնել գրաֆիկ դիզայնի հիմքերը: Սկզբում մենք օգնեցինք նրանց համակարգիչներում տեղադրել անհրաժեշտ գործիքները, որոնցից ամենակարևորները հետևյալն էին.

Adobe Ilustrator:

վեկտորային գրաֆիկայի ծրագիր, որն օգտագործվում է մասշտաբային լոգոների, իլուստրացիաների և դիզայնների ստեղծման համար:

Adobe Photoshop:

ռաստրային գրաֆիկայի ծրագիր, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման և թվային արվեստի ստեղծման համար:

Այս ծրագրերի տեղադրումը միայն սկիզբն էր. մեր դասատուները պատրաստ էին ներգրավվել ամբողջական ուսումնական գործընթացի մեջ:

Նոր սովորողներին սովորեցնում էինք ծրագրերի բազային գործիքակազմն ու հնարավորությունները՝ հետագայում ավելի խորը հմտություններ զարգացնելու նպատակով:

Adobe Illustrator-ի գործիքակազմն:

  1. Վեկտորային գրաֆիկայի հիմունքները. ի՞նչ է վեկտորային գրաֆիկան, և ինչու՞ է այն կարևոր:
  2. Հիմնական գործիքներ՝ Pen Tool, Shape Builder Tool, Gradient Tool:
  3. Լոգոների ստեղծում. պարզից դեպի բարդ՝ մաքուր և պրոֆեսիոնալ լոգոների ձևավորում:
  4. Մասշտաբայնություն և ճշգրտություն՝ ինչպես ապահովել, որ դիզայնները հարմար լինեն ցանկացած չափի համար:

Adobe Photoshop-ի գործիքակազմն:

  1. Ռաստրային գրաֆիկայի հիմունքները. տարբերությունները վեկտորի և ռաստրի միջև:
  2. Լուսանկարների խմբագրում՝ գունային ուղղումներ, ֆիլտրեր և շերտերի օգտագործում:
  3. Դիմակներ և շերտեր. ինչպես աշխատել բազմաշերտ ֆայլերի հետ:
  4. Թվային արվեստի հիմունքներ՝ վրձինների օգտագործում, պատկերների միավորում:

——

Նոր սովորողները, թեև սկզբում մի փոքր վախենում էին ծրագրերի բարդությունից, աստիճանաբար սկսեցին վստահորեն օգտագործել գործիքները: Նրանց արագ առաջընթացը ոգեշնչեց թե՛ մեզ, թե՛ մեր դասատուներին:

——

Հետո մեր դասատունները ամեն սովորողին տվեց մի նախագիծ (այսիքն բռենդի տեսակ: Օրինակ՝ ռեստորան, կինոթատրոն և այլն)

Հին սովորողներին տվել են հատուկ նախագիծ, այսինքն խաղերի ստեղծման բռենդ: Քանի որ ես հին սովորողներից մեկն եմ ես նույնպես պետք էի դա կատարել, և ես կատարել եմ, բայց դեռ պետք է ուղղություններ կատարել: Բայց իմ Բռենդի մասին, դուք կարող եք կարդալ հետևյալ նյութերում.

JoyTun Կազմակերպության Ուսումնասիրություն

Բրենդի նախագիծ:

Իսկ ես կրկին գնամ և շարունակեմ ուղղել և զարգացնել իմ բռենդբուքը, Ցտեսություն!!!

Պատմություն 8

Պատմություն 25-29

Առաջադրանք մեկ: Անգլիական հեղափոխություն:

Հեղափոխություն — Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական
կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։


Քաղաքացիական պատերազմ — Քաղաքական ուժերի, սոցիալական խմբերի
միջև զինված պայքարը քաղաքական իշխանության հասնելու համար։


Անկախականներ — Անգլիական հեղափոխության առաջատար ուժերից։
Պրեսբիտերականներ — Բողոքական եկեղեցուց ծագած կրոնական ուղղու
թյուն։


Ռազմական դիկտատուրա — Քաղաքական ուժի կամ անձանց իշխանություն,
որը պետության կառավարումն իրականացնումէ բանակի վրա հենվելով։


Ռոյալիստներ — Թագավորի կողմնակիցներ։


Սահմանադրություն — Պետության հիմնական օրենք, որը սահմանումէ քա
ղաքացիների ազատություններն ու իրավունքները, իշխանության մարմին
ների կառուցվածքը, գործառույթները, դատական համակարգը և այլն։


Սահմանադրական միապետություն — Միապետական կառավարման հա
մակարգ, որտեղ թագավորի իշխանությունը ժառանգականէ, բայց սահմա
նափակվածէ սահմանադրությամբ:

1. 16 — 17 դարերում Անգլիան արդյունաբերական վերելք ապրեց:

2. Ավատատիրական կարգը:

3. Խորհրդարանը:

4/5. 40 — 60 ական թվական: 7 տարի:

6. 1640, հուլիսի 14 ին:

7. Շոտլանդիա:

8. Անգլիան հռչակվեց հանրապետություն: