Հայոց լեզու

Գործնական Աշխատանք(Տնային

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ա. Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևավորել:

Բ. Մեծանալ, բարձրանալ, կարմրանալ, տափկել, սրվել:

Գ. Ոչնչանալ, բոլորվել, նույնանալ, ամբողջանալ:

Դ.Կրկնվել, արագանալ, դանդաղել, հաճախել:

Ե. Վայել, մկկալ, տզզալ, թրխկալ:

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

——

Անդրադառնալ, վերանայել, վերակառուցել, վերագրել, վերադառնալ, արտագրել, արտահայտնել, հակագրել, հակաճառել, մակագրել, ստորագրել:

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա — խմբի բայերը մեկ արմատից են կազմված:

Բ — խմբի բայերը երկու արմատից են կազմված:

Գ — խմբի բայերը գրված են հարադիր:

Հայոց լեզու

Գործնական Աշխատանք(Դասարանական

1.Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ:

Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:

Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Դու ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:

Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:

Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Դուք շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:

Քո սիրտը քա՛ր է, քար:
Սիրտդ քա՛ր է, քար:

Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Դուք
Շուրջս ոչինչ չեմ նկատում: Ես
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Ես
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Դու
Աչքներդ լույս լինի: Ձեր

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

——

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Բոլորը չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ 
աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Արժեքը ցանկացած երևույթ է կամ որակ, որը մարդն ու հասարակությունն առանձնացնում են որպես կարևոր, հիմնարար կամ անհրաժեշտ։ Այն կարող է արտահայտվել գաղափարների, վարքագծի, նյութական կամ հոգևոր իրերի միջոցով։ Արժեքներն ուղղորդում են մեր ընտրությունները, ձևավորում մեր աշխարհընկալումը և ծառայում որպես կյանքի ուղենիշ։ Մարդկային կյանքը ինքնին բարձրագույն արժեք է, քանի որ առանց դրա ոչ մի այլ արժեք հնարավոր չէր լինի գնահատել կամ ըմբռնել։

Մարդն իր մեջ կրում է անհատական և հասարակական արժեքներ։ Անհատական արժեքները, ինչպիսիք են ազատությունը, ինքնազարգացումը և առողջությունը, նպաստում են անձի բարօրությանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Հասարակական արժեքներն, օրինակ՝ արդարությունը, հարգանքը և համագործակցությունը, ապահովում են հասարակության կայունությունն ու զարգացումը։ Այս երկուսն էլ փոխկապակցված են և չեն կարող ամբողջական լինել առանց միմյանց։

Որպեսզի մարդը կարողանա լիարժեք գնահատել արժեքները, անհրաժեշտ է ունենալ գիտելիքների որոշակի պաշար և կենսափորձ։ Գիտելիքները հնարավորություն են տալիս հասկանալու արժեքների պատմական, մշակութային կամ բարոյական հիմքերը, իսկ կենսափորձը օգնում է զգալու դրանց իրական ազդեցությունը։ Օրինակ, ազատության կամ արդարության արժեքը հաճախ լիարժեք ընկալվում է միայն այն ժամանակ, երբ մարդն անձամբ բախվում է դրանց սահմանափակմանը կամ բացակայությանը։

Կան արժեքներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց նշանակությունը, անկախ ժամանակի և պայմանների փոփոխությունից։ Սերն ու հոգատարությունը մշտապես կմնան մարդկային հարաբերությունների հիմքը։ Արդարությունն ու ճշմարտությունը անհրաժեշտ են ցանկացած հասարակության կայունության և առաջընթացի համար։ Ազատությունը՝ որպես անհատի և հասարակության զարգացման առանցք, կարևոր է բոլոր ժամանակներում։ Հոգևոր արժեքները, օրինակ՝ հավատը կամ ստեղծագործականությունը, օգնում են մարդուն հաղթահարել կյանքի դժվարությունները և պահպանել ներքին հավասարակշռությունը։ Վերջապես, ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում են առաջին արժեքները և կյանքի սկզբունքները, ուստի այն մշտապես կլինի մարդու համար առաջնային։

Այսպիսով, արժեքները ոչ միայն ուղղորդում են մեր կյանքը, այլև արտահայտում են այն, թե ովքեր ենք մենք որպես անհատներ և հասարակություն։ Մարդու՝ որպես բարձրագույն արժեքի գիտակցումը մեզ պարտավորեցնում է պահպանել, զարգացնել և հարգել ինչպես սեփական, այնպես էլ այլոց արժեքները՝ դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին։