18․11-22․11
Թեման․ներածություն։Նյուտոնի օրենքները
Դասարանում քննարկվող հարցեր
1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:
3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:
4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին:
a — մարմնի արագացում
F — մարմնի վրա ազդող ուժ
m — մարմնի զանգված
a = F/m
F = am
5․Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ
Մարմինը շարժվում է արագացմամբ, երբ նրա վրա ազդող զուտ ուժը չի հավասար զրոյի:
6․Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Բռնակը քաշելու դեպքում դուռը բացվում է:
Քամին ճոճում է ծառի ճյուղերը:
7․Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1 = -F2
F1 = Առաջին մարմնի ազդեցության ուժը երկրորդի վրա
-F2 = Երկրորդ մարմնի ազդեցության ուժը առաջինի վրա։
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ23-ից մինչև էջ33։Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ177-178 խնդիրներ29․30,31,32,33,37-ից մինչև 46-ը
29. m = 3կգ
a=Fm=6Ն/կգ=2Ն/կգ=2կգ*մ/վ2/կգ=2մ/վ2
F=6Ն Պատ՝ 2մ/վ2:
—————————-
a=?(մ/վ2)
30.m=60տ=60000կգ a=Fm=90000Ն/60000կգ=1,5Ն/կգ=15Ն/կգ*մ/վ2/կգ=1,5մ/վ2
F=90կՆ=90000Ն
Պատ՝ 1,5մ/վ2:
———
a=?(մ/վ2)
31.F=6կՆ=6000Ն m=F/a=6000Ն/2մ/վ2=3000կգ=3տ
a=2մ/վ2
Պատ՝ 3տ:
m=?
———
32.m = 200կգ F = am = 0,2մ/վ2 x 200կգ = 40Ն
a = 0,2մ/վ2
Պատ.՝ 40Ն:
——
F = ?
33.F=2Ն m=F/a=2Ն/8մ/վ2=0,25կգ
a=8մ/վ2
Պատ՝ 0,25կգ:
—
m=?
37.a1 = 8մ/վ2 m1 = F1/a1 = 60Ն/8մ/վ2 = 7,5կգ
F1 = 60Ն F2 = a2m1= 2մ/վ2 x 7,5կգ = 15Ն
a2 = 2մ/վ2
Պատ.՝ 15Ն:
——
F2 = ?
38.m1 = 10կգ F1 = a1m1 = 2մ/վ2 x 10կգ = 20Ն
a1 = 2մ/վ2 a2 = F1/m2 = 20Ն/5կգ = 4մ/վ2
m2 = 5կգ
Պատ.՝ 4մ/վ2։
——
a2 = ?
40.F1 = 40Ն m1 = F1/a1 = 40Ն/0,8մ/վ2 = 50կգ
a1 = 0,8մ/վ2 F2 = a2m1 = 0,15մ/վ2 x 50կգ = 7,5Ն
a2 = 0,15մ/վ2
Պատ.՝ 7,5Ն:
——
F2 = ?












