ԱՌԱՋԻՆ ՄԱՍ՝
Առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով:
Տղան բարի, իր առաջին վարպետին նվիրված և հարազատի նման սիրով էր վերաբերվում: Նա կարծում էր, որ այն ամենը ինչը նա սովորել է ձկնորսության, բարության, լավ վերաբերմունքի մասին սովորել է իր վարպետից: Եվ փորձում էր հնարավորինս փոխհատուցել:
Վաղուց արդեն ոչ մի ուռկան չկար. տղան հիշում էր, թե երբ ծախեցին դա։ Սակայն երկուսն էլ ամեն օր ձևացնում էին, թե իբր ծերունին ուռկան ունի։ Չկար նաև մի աման բրինձն ու ձուկը, և տղան այդ էլ գիտեր։
Տղան հավատում էր, որ ծերունին նորից հաջողակ կդառնա և ամեն ինչ լավ կլինի:
2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը:
———
Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։
Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
———
3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։
Իմ կարծիքով, այս միտքը խոսում է ծերունու անսահման սերը դեպի ծովը, որը անգամ նրա աչքերի գույնի մեջ է պահպանվել: Ամեն ինչ կյանքում փոխվում էր նրա շուրջը, բացի նրա առանց հոգնելու սերն ու նվիրումը դեպի ծովը:
4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Ծերունին հասկանում էր, որ ինքը հիմա հանգիստ է ամեն ինչի նկատմամբ և այդ հանգստությունը ամոթ չէր բերել իր հետ և ոչ էլ նա կորցրել էր իր արժանապատվությունը, քանի որ նա մինչև ծերություն ունեցել էր բուռն արժանապատիվ և բարի հոգի:
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ եթե մարդ սկսում է շատ պարտք խնդրել, նա սովորում է խնդրելուն ու ձեռք մեկնելուն, իսկ դա տանում է դեպի ողորմություն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ՝
Առաջադրանքներ
1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար:
Ծովը ծերունու համար կյանք էր՝ անսահման, անվերջ, գեղեցիկ ու կարևոր: Դա նրա գոյության ամենակարևոր բանն էր, որով նա ապրում էր:
2 . Ներկայացրո՛ւ ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ:
Ծերունին հարգում էր ձկանը, քանի որ այն ուժեղ է ու գեղեցիկ, բայց նաև հասկանում էր պետք է որսալ այն իր սննդի համար։
3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:
Նա սիրում էր կանաչ կրիաներին նրանց շքեղության ու ճարպկության, ինչպես և այն բանի համար, որ շատ թանկ էին գնահատվում, և ներողամիտ արհամարհանք էր տածում դեղին զրահով պատված անշնորհք ու տխմար բիսերի նկատմամբ, որոնք քմահաճ էին սիրային գործերում և աչքերը փակած՝ պորտուգալական ֆիզալիաներ էին լափում։
«Բայց չէ՞ որ ես էլ այնպիսի սիրտ ունեմ,— մտածում էր ծերունին,— իսկ իմ ձեռքերն ու ոտքերը այնքան նման են նրանց ձեռք ու ոտքին»։ Նա ուտում էր կրիայի սպիտակ ձվեր՝ ուժ ստանալու համար։ Ուտում էր դրանք ամբողջ մայիսի ընթացքում, որպեսզի ուժեղ լիներ սեպտեմբերին ու հոկտեմբերին, երբ իսկական խոշոր ձկներն սկսում են գալ։
— Թռչունը ձկնորսի հավատարիմ օգնականն է,— ասաց ծերունին։
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ՝
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ցռուկ – նավակի մի մաս, որ կապում է ձուկը նավակին։
Հարպուն – մեծ թուրը, որը օգտագործվում է ձուկ որսալու համար։
Մամլած — սեղմված, ճնշված վիճակում
2. Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։
Ծերունին մտածում էր, որ հոգնած է և ուժ չուներ, բայց շարունակում էր պայքարը։ Նա հասկանում էր, թե ինչքան գումար կստանա ձկանից, բայց մտահոգվում էր, թե կհասցնի արդյոք այն տուն տանել։ Նա գիտակցում էր, որ դա դժվար է:
3. Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։
Ձուկը շատ մեծ էր և արծաթագույն։ Երբ ծերունին առաջին անգամ տեսավ, այն պառկած էր՝ փորը վերև, իսկ հարպունը խրված էր նրա մեջքին։
Ձկնին աչքերն արտահայտում էին անտարբերություն, իսկ մարմինը ծածկված էր մանուշակագույն ու արծաթագույն շերտերով։
Ձուկը շատ ծանր էր, եւ ծերունին մտածում էր, որ դրա քաշը կկարողանա հասնել կես տոննայի։
Մարմինը հսկայական էր՝ պոչը լայն, իսկ աչքերը կտրուկ ու անշարժ։
Այն հանգիստ լողում էր ալիքների մեջ, և ծերունին չէր կարողանում դադարեցնել նրան նայելը։
ՉՈՐՈՐԴ ՄԱՍ՝
Ամփոփում
1. Բնութագրի՛ր ծերունուն:
Ծերունին շատ բարի, ուժեղ և խելացի ձկնորս էր, ով համարում էր բնությանը որպես իր ընտանիք:
2. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը:
Ընդհանրապես, ես հավանել եմ այս ստեղծագործությունը, որը ներկայացնում է ձկնորսի կյանքը: Ծերուկը ապացուցեց , որ ոչ բոլոր ծեր մարդիկ են թույլ և նա կարողացավ ցույց տալ ուրիշ ձկնորսներին, որ նա անբախտ չէ: Այս ստեղծագործությունը ուսուցանում է բարությունը, հոգատարությունը և սերը բնության հանդեպ:
Իսկ Հեղինակը ցույց է տալիս, որ ուժեղ մարդը միշտ կարող է գոյատևել և չդժգոհել ցանկացած բարդ իրավիճակում, որը կարող է ներկայացնել բնությունը: