Գրականություն

,,Շատ չհամարվի,,

,,Շատ չհամարվի,,

Առաջադրանքներ՝

1. Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը։ 

կարպետ — գորգ

ձնաշունչ — ձյան շունչ

աղետ — փորձանք

բրեզենտ — վուշից կոշտ անջրանցիկ կտոր

տնապահ  — տան պահող

տարերայնորեն — անկազմակերպ

հախուռն — համարձակ

2. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործությունը ցույց է տալիս մեծ ընտանիքի գաղափարը, որը միշտ ուրախություն և ուժ է:

3. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը, ո՞ր դեպքում են այդ արտահայտությունն օգտագործում, ի՞նչ են ուզում դրանով ասել։ 

Ստեղծագործության վերնագիրը ցույց է տալիս մոր խնդրանքը առ Աստված, որ իր ունեցածը շատ չհամարվի: Այս դարձվածքը օգտագործում ենք, երբ ուզում ենք, որ մեր երջանկությունը լինի շարունակական և ոչ մեկը չար աչքով չխափանի այն: