1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
——————
Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար նեղ տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի ուղղաբերձ լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի անկրկնելի ու հավիտենական հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի աշխհարակալ մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին եռալեզու ամենախոշոր ու ամենամանրամասն քանդակված են բնական հասակով մարդիկ, որոնց ինքնատիպ խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է հարթ արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Տրված ածականներով տեքստը դարձավ ավելի պատկերավոր և մանրամասն:
2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
————
Ֆլորիդայի նոր էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի դաժան «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի մեծ ռեակտորներում տարբեր տեսակի սև և կեղտոտ աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի իրատեսական և հավանական է, ուղղակի նրա անկատար սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
Երկրորդ տեքստում օգտագործված ածականները ավելի ուժեղ ու զգացմունքային են, իսկ առաջին տեքստում դրանք ավելի պարզ ու չեզոք են։






