- Նյարդային համակարգի կառուցվածք և գործառույթ:
Նյարդային համակարգը կազմված է 1. կենտրոնական նյարդային համակարգից՝ գլխուղեղ, ողնուղեղ, 2. Նյարդային կենտրոններից՝ նեյրոներ, 3. Ծայրամասային նյարդային համակարգ՝ նյարդեր, նյարդային վերջույթներ (ընկալիչներ), նյարդային հանգույցներ:
Այն կարգավորում է բոլոր օրգան-համակարգերի համատեղ աշխատանքը և կապ է հաստատում օրգանզմի և արտաքին միջավայրի միջև: Օգնում է կատարել մարդու մտածելու աշխատանքը և կազմակերպում վարքագիծը:Օգնում է նաև օրգանիզմի հարմարվելը միջավայրի փոփոխվող պայմաններին:
- Ողնուղեղի կառուցվածք:
Ողնուղեղը գտնվում է ողնաշարի մեջ: Նրա երկարությունը՝ 41 — 45 սմ , իսկ զանգվածը՝ 30գ: Ողնուղեղը ունի բարակ սպիտակ լարի տեսք: Ներքևի մասը սրածայր է, վերևի մասը՝ տափակած: Այն բաժանվում է աձ ու ձախ մասերի: Կենտրոնում գտնվում է հեղուկով լցված ողնուղեղային խողովակը, որը շրջապատված է գորշ նյութով:
- Ինչ է Ռեֆլեքսը:
Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան է արտաքին և ներքին գրգիռներին, որը կատարվում է նյարդային համակարգի օգնությամբ:
- Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիան:
Միջանկյալ ուղեղ — գտնվում է մեծ կիսագնդերի տակ և նրա բաժիններն են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։
Տեսաթումբն իրականացնում է միասնական համակարգի կարգավորում: մասնակցում է քնի և արթունության հերթագայմանը: գիտակցուցյան պահպանմանը և նաև ցավազգաց կենտրոն է:
Ենթատեսաթումբը օգնում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, կարգավորում է նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, հետևում է քաղցի ու ծարավի հագեցմանը, վախի ու կատաղուքյան կարգավորումը:
միջին ուղեղ — գտնվում է կամրջից վերև, միացնելով գլխուղեղի բոլոր բաժինները: Կատարում է լույսի ու ձայնի նկատմամբ պատասխան շարժումներ:
ուղեղիկ — հիմնական գործառույթը օրգանների համաձայնեցված շարժումներն են:
կամուրջ — իրականացնում է հաղորդակցական գործառույթ: Ղեկավարում է գլխի դիմային մասի մկանների շարժումը և գեղձերի հյութ արտադրությունը:
երկարավուն ուղեղ — կարգավորում է շնչառությունը, մարսողությունը, և սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:
մեծ կիսագնդեր — ունի զգայական և շարժողական գոտիներ: Զգայական գոտում վերլուծվում են բոլոր ազդակները և ուղղարկում պատասխաններ, իսկ շարժողական գոտին իրականացնում է պատասխան ազդակների իրականացում:
- Վերցնել գլխուղեղի մեկ բաժին, ներկայացնել նրա կատարած ֆունկցիան, նաև ներկայացնել, ինչ կլինի մարդու հետ, եթե այդ բաժինը բացակայի:
- Ներկայացնել Նոյեմբեր ամսվա աշխատանքը:

