Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում (եփվել) էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր   լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է (ընկերություն անել ) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան (միանալ), որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը: Մինչև քաղաք ընկերանամ (Ուղեկցել) քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել (զանահարել ) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում (թակել ) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել) :
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննել) , որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց (ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր (վերջը տալ) ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

2. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Նա ուզում է դառնալ ուսուցիչ։ (ուղղակի իմաստ)

Այդ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ հաջողակ։ (ուղղակի իմաստ)

Երբ նա հայտնվեց այնտեղ, մթնոլորթն սկսեց դառնալ մութ։ (փոխաբերական իմաստ)

|

նշանակում է, որ իրավիճակը կամ տրամադրությունը վատանում է:

Պատմությունը կարող է դառնալ դասեր ուսուցիչների համար։ (փոխաբերական իմաստ)

|

ցույց է տալիս, որ պատմությունից կարող են վերցվել ուսուցողական արժեքներ և դասեր:

3. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես միշտ վերադառնում եմ իմ տուն։ (ուղղակի իմաստ)

Տունը շատ հարմարավետ է։ (ուղղակի իմաստ)

Ամեն մարդ պետք է ունենա իր տունը հոգու համար։ (փոխաբերական իմաստ)

Նրանք պատրաստվում են նոր տուն կառուցել։ (ուղղակի իմաստ)

Նա հոգեկան հանգստություն է գտնում գրքերի տանը։ (փոխաբերական իմաստ)

4. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն տարում, երբ հայտնի էր դառձել տիեզերական ձգողության մասին օրենքը:

Շարադրություններ

Երաժշտություն իմ կյանքում

Ես հասկացել եմ, որ հիմնականում երաժշտությունը բուժիչ, հանգստացնող, հոգսերից ազատող ազդեցություն է ունենում։ Երբեմն, ամենախելացի բառերը անզոր են թափանցելու մեր ներաշխարհ։ Բայց հասու է երաժշտությանը։ Կարծում եմ, այդ պատճառով է, որ երբեմն հոգեբանները, օգտագործում են երաժշտություն իրենց սիանսների ժամանակ։ Ես կոնկրետ սիրելի երգ չունեմ, բայց շատ եմ սիրում երաժշտությունը և ինձ հոգեհարազատ են բոլոր մեղմ և դասականին մոտ երգերը։ Իսկ ուրախ պահերին, սիրում եմ լսել աշխույժ երաժշտություն և կարծում եմ, որ երաժշտությունը սահմաններ չունի։

Գրականություն

Հրաշալի ձայնասկավառակը

 ,,Հրաշալի ձայնասկավառակը,, 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 

Վիլլին նուրբ հոգի ունեցող, զգայուն, սիրառատ տղա էր։

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 

Վիլլին իր փողերը ծախսում էր իր ներաշխարհին համեմատական կարգով։ Նրա համար հոգևոր արժեքները ավելին էին, քան նյութականը։ Հետագայում նա նշում է, որ կարող էր բավարարվեր քիչ ուտելով և ունեցած հագուստով։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Մայրը հասկացել էր, որ իր որդին սիրում է արվեստը և գուցե իր հոգում հույսեր էր փայփայում։

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ ազդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 

Ես հասկացել եմ, որ հիմնականում երաժշտությունը բուժիչ, հանգստացնող, հոգսերից ազատող ազդեցություն է ունենում։ Երբեմն, ամենախելացի բառերը անզոր են թափանցելու մեր ներաշխարհ։ Բայց հասու է երաժշտությանը։ Կարծում եմ, այդ պատճառով է, որ երբեմն հոգեբանները, օգտագործում են երաժշտություն իրենց սիանսների ժամանակ։ Ես կոնկրետ սիրելի երգ չունեմ, բայց շատ եմ սիրում երաժշտությունը և ինձ հոգեհարազատ են բոլոր մեղմ և դասականին մոտ երգերը։ Իսկ ուրախ պահերին, սիրում եմ լսել աշխույժ երաժշտություն և կարծում եմ, որ երաժշտությունը սահմաններ չունի։

Գրականություն

Իրանական պոեզիա

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Այստեղ ներկայացված է այն գաղափարը, որ ցանկացած փորձություն կամ վնաս, որը հասցվում է արտաքին աշխարհից, չի կարող սպառել կամ կոտրել ներսի ուժը կամ բնության անխուսափելի առաջընթացը։

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Այստեղ ներկայացված է այն գաղափարը, որ միայն իսկական ազատությունը կարող է հաղթահարել մարդու մենությունը և նրա սիրտը բացել։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով  շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:


 Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն տ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընտրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, ոսկեվարս, գինեվաճառ, ոսկեվաճառ։

3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Քիմիա 8

Սեպտեմբեր 16-20

Տնային

  1. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
  2. Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:

Ուսումնական Փորձ

  1. Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա )CO2 , H2Se, NO , SiO2, 

CO2 `

H2Se`

NO `

SiO2 `

բ) BaO, N2O5, P2O5, NH3

BaO `

N2O5 `

P2O5 `

NH3 `

  1. Սովորի՛ր                                                            
  • Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:

  • Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։  Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։

  • 1.Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։

  • 2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։

  • 3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ’ H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։

  • 4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։

  • 5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։ ——————— Դասարանական
  • Էջ 67 Թթվածին
    • Որոշել CaCl2 , BaS
    • Mr -ները
  • օքսիդացման աստիճանները
  • Տարրերի զանգվածային բաժինները
  • Նշել կապի տեսակը
  • Գրել Ba տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:

CaCl2 `

Ar (Ca) = 40

Ar (Cl) = 35

Mr = Ar (Ca) + 2Ar (Cl) = 40 + 70 = 110

ω (Ca) = 40/110 = 36

ω (Cl) = 70/110 = 63

CaCl2 — Իոնային կապ

BaS`

Ar (Ba) = 137

Ar (S) = 32

Mr (BaS) = Ar (Ba) + Ar (S) = 137 + 32 = 169

ω (Ba) = 137/169 = 81

ω (S) = 32/169 = 18

BaS — Իոնային կապ

Ba `

e = 56

p = 56

N = 137 — 56 = 81