Անգլերեն

invention which is very important for me

The smartphone is one of the most important inventions for me. It has changed how I communicate, learn, and stay organized.

First, smartphones make it easy to stay in touch with friends and family. I can send messages, make video calls, and share moments instantly. This helps me feel connected, no matter the distance.

Second, smartphones provide access to a wealth of information. I can quickly look up facts, read articles, and watch educational videos. This has made studying more convenient and engaging.

Additionally, smartphones combine many tools into one device. They serve as calendars, cameras, and GPS navigators, which helps me manage my time and tasks efficiently.

In summary, the smartphone is essential in my life. Its impact on communication, learning, and organization makes it an invaluable tool for my daily activities.

Գրականություն

,,Վելվետե շալվարը,,

Վելվետե շալվարը

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքն այն է, որ չնայած հագուստը մերկությունը ծածկելու համար է, բայց երբեմն այնպիսի անախորժությունների ու տհաճ իրավիճակների մեջ կարող է գցել քեզ, որ ակամա փիլիսոփա դառնաս։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

|

Կյանքի դժվարությունները և տառապանքները մեզ չեն սպանում, այլ ավելի ուժեղ են դարձնում և երբեմն էլ փիլիսոփա, կամ գրող ինչպես Սարոյանին։

այլ միտք արտահայտող տողեր՝

 Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ։

Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ։

Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Կենսաբանություն 8

Մարդու օրգաններ

Դասագիրքը՝տես այստեղ:

Սեպտեմբերի 15-22

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ դասարանում ներկայացնելու եք․

Մարդու օրգաններ- դասագրքից էջ՝ 11-14

բջիջհյուսվածք,

օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:

Բնագիտության ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է բջիջը։

բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքների տարրական միավորն է։ Այն համարվում է կյանքի հիմնական ստորաբաժանումը, որը կատարում է տարբեր կենսական գործառույթներ։

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։

Օրգանը մարմնի այն միավորն է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և ֆունկցիա: Օրգանները կազմված են մի քանի հյուսվածքներից, որոնք համագործակցում են միասին՝ իրականացնելով տարբեր կենսական գործընթացներ:

  1. Ի՞նչ օրգան- համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։

Նյարդային համակարգ:

Կառավարում է մարմնի բոլոր գործընթացները, ընկալում է արտաքին և ներքին ազդակները, ապահովում է արագ հաղորդակցությունը օրգանիզմի տարբեր մասերի միջև։

Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն․ Վահան Թեքեան

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։ 

«Փափագ» բառը նշանակում է ուժեղ ցանկություն կամ երազանք։

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

Անշեջ —  Անմար, անմարելի

Ծավի — Կապույտ, կապտագույն

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։

Ըլլար — լինի
Ան — նա
Զայն — նրան
Հեռուեն — հեռվից
Անոր — նրա

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Այս բանաստեղծությունը արտահայտում է սիրո տրամադրություն, անրադառնալով զգացմունքներին, որոնք ծնվում են սիրային հարաբերությունների ընթացքում։

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 

անիկա — այդ

հոն — այնտեղ

ան — նա

զանի — այդպիսի

անկե — որտեղից

անոր — նրա

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

Բանաստեղծը նշում է, որ կանթեղի լույսը իր հոգում էլ հավատքի լույս է ծնում, որը մեծանալով մեծանալով կդառնա արեգակի նման շողշողուն։շ

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը պատմում է, որ երբ Հայոց երկիրը ենթարկվեց դժվարություններին, Հայոց Լուսավորչը (Գայանե) աղոթեց, որպեսզի Աստված փրկի իր ժողովրդին: Աստված նրա աղոթքին պատասխանեց և նրան տվեց մի հրաշագործ կանթեղ, որն անկեղծության ու հավատքի խորհրդանիշն է:

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Յուրաքանչյուր մարդ, իր խնդիրների, հոգսերի և տխրությունների ծանրության տակ, հոգին արտասվելու վիճակում է։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

Անձրև և արցունքները գրեթե նույն միտքն են արտահայտում։ Քանի որ երկուսն էլ ունեն մաքրելու, հանգստացնելու հատկություն։

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Բանաստեղծությունը համեմատական է տանում աշնան խոնավության և մարդկային արցունքների միջև։ Այն խորհուրդ է տալիս զավակին, ինչպես աշնանը անձրևելիս դուռը ծածկում և ներս ենք մտնում, այնպես էլ մարդը տխրության և դժվարությունների պահերին կարող է լացել ծանր արցունքներով և վերականգնել հոգեկան անդորրը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում, նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խա.արում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Սրոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ ․լ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

——

1901 թվականից պարգևվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր թողել, որի տոկոսներն ամեն տարի բաժանվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտներում խոշոր հայտնագործությունների կատարող գիտնականներին, ամենակարևոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի միասնության, ստրկության վերացման կամ եղած բանակների կրճատման ու խաղաղությունը պահպանելու գործում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Տղան լուռ մոտեցավ մորը:

Տղան անձայն մոտեցավ մորը:

Տղան անլսելի մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Նա դեռ նստած ուտում էր:

Նա դեռ նստած խժռում էր:

Նա դեռ նստած լափում էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:

Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:

Ֆիզիկա 8

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Աշխատանքի նպատակը․

հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդիյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։

Համարոտ տեսություն․

Համաձայն Արքիմեդի ՝ հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է հեղուկի կշեռին։ Արքիմեդիյան ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով։

1. Եթե չափենք որևէ մարմին կշիռը օդում ՝ P0 ջրում ՝ P1, ապա արքիմեդիյան ուժը հավասար կլինի այդ երկու կշիռների տարբերությանը՝ FԱ = P0 — P1:

Ամրակալանի կցորդիչից ամրչացրեցի ուժաչաթը , նրանից կապեցի մարմնի ծավալով բաժակը, բաժակի տակից մարմինը, օդում մարմնի կշիռը եղավ , P = 1,5 ն։ P1 = 0.5 ն։

P0 — P1 = 1.5 — 0.5 = 0.5

Հետևաբար՝ FԱ = P0-P1 = 1ն

2. Արքիմեդիյան ուժը կարելի է որոշել նաև FԱ = PհgVm որտեղ Pհ = հեղուկի խտություն, g = 9,8 ն/կգ = 10 ն/կգ հաստատուն թիվ է, Vm = 100 սմ3։

անհրաժեշտ սարքեր և նյութեր․

Ամրակալան կցորդիչով, չափագլան, ուժաչափ, պինդ մարմին իր ծավալով բաժակ, ջրթափ անոթ, վերամբարձ սեղան և ջուր։


Փորձը

2․ Vմ=100սմ3 | 1մ3=1մ*1մ*1մ=100սմ*100սմ*100սմ=1000000սմ3
ρհ=1000 կգ/մ3 | 1սմ3=0,000001մ3
g10ն/կգ | Vմ=100սմ3=100*0,000001մ3=0,0001մ3
————— | FԱ=ρհ*gVմ=1000 կգ/մ3*10 ն/կգ*0,0001մ3=1ն
FԱ-?

Եզրակացություն․ Հաշվեցի ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգեցի ստացված արդյունքը։ 2 դեպքում FԱ=1ն


Հանրահաշիվ 8

Իրական թիվ:Պարբերական տասնորդական կոտորակ:

ա) 3․111․․․ = 3.(1)

բ) 25.555… = 25.(5)

գ) -2.383838… = -2.(38)

դ) 75.777… = 75.(7)

ե) 12.6313131… = 12.6(31)

զ) -3.222… = -3.(2)

է) 24.424242… = 24.(42)

ը) 31.0231231231… = 31.0(231)

ա) 42.(22) = 42.(2)

բ) 7.55(5) = 7.(5)

գ) 4.1(888) = 4.1(8)

դ) 7.1(51) = 7.(15)

ե) -1.47(47) = -1.(47)

զ) -9.(2323) = -9.(23)

է) 7.232(32) = 7.2(32)

ը) 123.1231(231) = 123.1(231)

ա) 1.(2) = 1.2222222…

բ) 2.(314) = 2.314(314)

գ) 91.(41) = 91.414(14)