Շարադրություններ

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․

Երբ ես փոքրիկ աղջիկ էի, ինձ միշտ շրջապատել են բարի, ժպտերես և հոգատար մարդիկ։ Հետո ես սկսեցի հաճախել դպրոց և ավելի շատ մարդկանց հետ սկսեցի շփվել։ Արդեն քիչ էի համդիպում բարի, ժպտերես և բարեկիրթ մարդկանց։ Սկզբում մտածում էի, որ ես մեծացել եմ և մանկան աչքերով չեմ նայում մարդկանց, բայց երբեմն ինձ թվում է, որ ընդհակառակը, մարդիկ այլևս ինձ մանկան նման չեն նայում և վերաբերվում։ Ամեն դեպքում դժվար է հաճախակի հանդիպել կոպտության և վիրավորունքի, բայց պահել քո բարեկրթությունը։ Դրանում ինձ օգնում է այն միտքը, որը ես միշտ կրկնում եմ ինքս ինձ։ «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են»։

Գրականություն

,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,,

,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, 

Ստեղծագործական աշխատանք ՝ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․

Մաթեմ Ա․բ

Սոփեստների մասին

Սոփեստները հնագույն հունական փիլիսոփաներ էին, որոնք հիմնականում զբաղվում էին բանավեճով և ճշմարտության հարցերով։ Նրանք հայտնի էին իրենց փիլիսոփայական ուսմունքներով, որոնք ընդգծում էին մարդկանց հմտությունները և միտքը՝ շրջադարձող և քարոզչական լեզվաբառարաններով։

Սոփեստների ուսմունքները կենտրոնացած էին միտքը, բանավոր խոսքը և լեզվաբառարանը օգտագործելու հմտությունների վրա, որպեսզի նրանց հետևորդները կարողանան հաղթահարել ցանկացած բանավեճ կամ վիճաբանություն։ Նրանք համոզում էին, որ ճշմարտությունը հարաբերական է, և տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ նույն հարցի վերաբերյալ։

Հիմնական ներկայացուցիչները Սոփեստների շրջանում էին Գորգիասը, Պրոտագորասը և Հիպպիասը։ Օրինակ, Պրոտագորասը հայտնի էր իր բացահայտումով «Ա žmogելիք ամեն ինչ է» (մարդը չափը է բոլոր բանի)։

Սոփեստների ազդեցությունը հակադրվել է այնպիսի փիլիսոփաներիս, ինչպես Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը, որոնք քննադատել են նրանց ուսմունքները, պնդելով, որ ճշմարտությունը բացարձակ է և պետք է որոնել մտավոր խորքում, այլ ոչ թե միայն լեզվաբառարանից։

Մաթեմ Ա․բ

Մաթեմ առանց բանաձևերի( Սեպտեմբեր

Առաջադրանքներ սեպտեմբեր ամսվա համար․

Սեպտեմբերի 23-27-ը

1․ Լրացնել օրինաչափությունների վերաբերյալ թեստը։ Թեստն՝ այստե՛ղ։

Կատարեցի:

2․ Ծանոթանալ նախագծին և բլոգում տեղադրել փոքրիկ տեղեկատվություն սոփեստների մասին։

Սոփեստների մասին

Երբեմն պատահում է, որ մաթեմատիկական դատողություններ անելիս դրանց մեջ թույլ են տալիս չկանխամտածված սխալներ, որոնք նկատելն ամենևին էլ հեշտ չէ։ Այդպիսի դատողությունները,որպես կանոն, շատ ճշմարտանման են լինում, իսկ այն, որ դրանց մեջ սխալներ են թաքնված, գլխի են ընկնում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևանքով հասնում են ակնհայտ հակասության՝ անհեթեթության։

Օրինակ՝ գրենք հետևյալ ճիշտ հավասարությունը.

                                  2 ։ 2 = 3 ։ 3։

Հավասարության ձախ մասում փակագծերից դուրս բերենք 2-ը, իսկ աջ մասում՝ 3-ը։ Կստանանք՝

                            2 ⋅ (1 ։ 1) = 3 ⋅ (1 ։ 1)։

Ակնհայտ է, որ այս հավասարությունը կարելի է գրել այսպես.

                                     2 ⋅ 1 = 3 ⋅ 1,

և հետևաբար 2 = 3։

Այս բացահայտորեն անհեթեթ պնդումը ստանալիս թույլ տրված սխալն այն է, որ բաշխական օրենքը, որը թույլ է տալիս ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից, ճիշտ է միայն գումարման և հանման նկատմամբ, իսկ բաժանման նկատմամբ այն տեղի չունի։ Նշանակում է՝ մենք իրավունք չունեինք առաջին հավասարության աջ և ձախ մասերում ընդհանուր արտադրիչ դուրս բերել փակագծերից։

Առաջադրանքներ ինքնուրույն աշխատելու համար/կատարել տանը և վերլուծությւոնը տեղադրել բլոգում։

1. Ինքնուրույն վերլուծել հետևյալ սոփեստությունը.

Յոթ ընկերներ սրճարանում սեղան էին պատվիրել։ Բայց թյուրիմացություն էր տեղի ունեցել. սեղան էին պատրաստել վեց հոգու համար, իսկ սրճարանի սրահը լեփ-լեցուն էր։
Այնուամենայնիվ, մատուցողը գտավ ելքը։
Առաջին հյուրին նա նստեցրեց առաջին աթոռին, իսկ նրա կողքին՝ նույն աթոռին, խնդրեց ժամանակավորապես նստել նրա ընկերուհուն։ Երրորդին նա նստեցրեց առաջին երկուսի կողքի աթոռին, չորրորդին՝ հաջորդ աթոռին։ Հինգերորդին նա նստեցրեց առաջին երկուսի դիմաց, վեցերորդին՝ նրա կողքի աթոռին։ Եվ վերջապես, ազատ մնացած վեցերորդ տեղում նա նստեցրեց առաջին հյուրի ընկերուհուն։ Ինչպե՞ս ստացվեց, որ յոթ հոգին տեղավորվեցին վեց աթոռի վրա։

2. 2+2=5 : Արդյո՞ք ապացույցը ճիշտ է:

Սեպտեմբերի 16-20-ը

  1. Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16: 
  2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը: 
  3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Շաբաթվա  ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը: 
  4. 1, 2, 3, 4, …, 98, 99, 100 թվերից քանիսն  7-ով մեծ այդ շարքում գտնվող որևէ թվից և  11-ով փոքր այդ շարքի մեկ այլ թվից: 
  5. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպե անց: 
  6. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30, հավասար է մեկ այլ 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է․․․․ Գտի՛ր այդ թիվը։ 
  7. Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞ փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ: 
  8. Գտի՛ր օրինաչափություններն ու շարունակի՛ր․ 

Ա․ 7, 15, 31, ․․․․ 

Բ․ 4, 8, 16,  ․․․․ 

Գ․ 11, 15, 20, ․․․ 

Դ․ A + B = 60,  A – B = 40,  A / B = ? 

Ե․ 6 =30,  3 = 15, 7 = 35, 2  = ? 

Զ․ 126 = 76, 132 = 32, 208 = 58 , 261 = ? 

Է․ 4,2 = 36 

3 , 7 = 100 

5, 4 = 81 

1, 6 = ?  

Վանդակներում պակասող թվերը գտի՛ր և գրի՛ր։ 

    

Սեպտեմբերի 9-13-ը

Մաթեմատիկական կենգուրու մրցույթի խնդիրների լուծում․ խնդիրներն՝ այստե՛ղ։

Մաթեմատիկական սուդոկու(միջին բարդության)։ Խաղն` այստե’ղ։

  1. Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:
  2. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:
  3. Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:
  4. Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:
  5. Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:
  6. Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին:
  7. Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

Սեպտեմբերի 2-6-ը

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների լուծում և քննարկում։ Խնդիրներն՝ այստե՛ղ։

  1. Երկու թվերի գումարը 13248 է, իսկ քանորդը՝ 35: Նշեք այդ թվերից փոքր թիվը:
  2. Երեք արկղում միասին կա 120կգ թեյ։ Երկրորդում արկղում 3 անգամ ավելի է, քան առաջին արկղում, իսկ երրորդում՝ 2 անգամ ավելի, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ թեյ կա երրորդ արկղում։ 
  3. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
  4. Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք  այդ թվերը։
  5. Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։
  6. Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։
  7. Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրան մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։