Թեման․Արքիմեդի օրենքը։Մարմինների լողալու պայմանները։Նավերի լողալը։Օդագնացություն։
Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>
Քննարկվող հարցեր․
1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը։
Արքիմեդյան ուժը առաջանում է խտությունից և ծավալից։
2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը։
Արքիմեդյան ուժը կախված է հեղուկի խտությունից։ Որքան մեծ է հեղուկի խտությունը, այդքան էլ մեծ կլինի արքիմեդյան ուժը։
3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը:
Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։
4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։
Եթե մարմնի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, մարմինը հեղուկում խորասուզվում է։
Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը լողում է նրա մակերևույթին։
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 151-ից մինչև էջ 163-ը:Պատրաստել նյութ Արքիմեդի կյանքից և գործունեությունից բերելով հետաքրքիր փաստեր՝օգտվել նաև էջ 150-ից,և
«Կենդանիների և մարդու լողալը»՝թեմայի վերաբերյալ՝էջ158թեմայի
Լաբորատոր աշխատանքից պատրաստել տեսանյութ տեղադրել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։
Լրացուցիչ առաջադրանք
Ծանոթանալ և սովորել՝ Է. Ղազարյանի 8-րդ դասարանի դասագրքից. էջ3-ից մինչև էջ6









