Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
1. Բացատրի՛ր փափագ բառը։
«Փափագ» բառը նշանակում է ուժեղ ցանկություն կամ երազանք։
2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։
Անշեջ — Անմար, անմարելի
Ծավի — Կապույտ, կապտագույն
3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն, հեռուեն, անոր բառերը։
Ըլլար — լինի
Ան — նա
Զայն — նրան
Հեռուեն — հեռվից
Անոր — նրա
4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Այս բանաստեղծությունը արտահայտում է սիրո տրամադրություն, անրադառնալով զգացմունքներին, որոնք ծնվում են սիրային հարաբերությունների ընթացքում։
Լուսավորչի կանթեղը
Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…
1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։
անիկա — այդ
հոն — այնտեղ
ան — նա
զանի — այդպիսի
անկե — որտեղից
անոր — նրա
2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…
Բանաստեղծը նշում է, որ կանթեղի լույսը իր հոգում էլ հավատքի լույս է ծնում, որը մեծանալով մեծանալով կդառնա արեգակի նման շողշողուն։շ
3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։
Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը պատմում է, որ երբ Հայոց երկիրը ենթարկվեց դժվարություններին, Հայոց Լուսավորչը (Գայանե) աղոթեց, որպեսզի Աստված փրկի իր ժողովրդին: Աստված նրա աղոթքին պատասխանեց և նրան տվեց մի հրաշագործ կանթեղ, որն անկեղծության ու հավատքի խորհրդանիշն է:
Կանձրևե, տղա՛ս
Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:
1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։
Յուրաքանչյուր մարդ, իր խնդիրների, հոգսերի և տխրությունների ծանրության տակ, հոգին արտասվելու վիճակում է։
2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։
Անձրև և արցունքները գրեթե նույն միտքն են արտահայտում։ Քանի որ երկուսն էլ ունեն մաքրելու, հանգստացնելու հատկություն։
3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։
Բանաստեղծությունը համեմատական է տանում աշնան խոնավության և մարդկային արցունքների միջև։ Այն խորհուրդ է տալիս զավակին, ինչպես աշնանը անձրևելիս դուռը ծածկում և ներս ենք մտնում, այնպես էլ մարդը տխրության և դժվարությունների պահերին կարող է լացել ծանր արցունքներով և վերականգնել հոգեկան անդորրը։