1. Բաց թողնված տառերը լրացրու՛:
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խա.արում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Սրոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ ․լ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
——
1901 թվականից պարգևվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր թողել, որի տոկոսներն ամեն տարի բաժանվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտներում խոշոր հայտնագործությունների կատարող գիտնականներին, ամենակարևոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի միասնության, ստրկության վերացման կամ եղած բանակների կրճատման ու խաղաղությունը պահպանելու գործում:
3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:
Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:
Տղան լուռ մոտեցավ մորը:
Տղան անձայն մոտեցավ մորը:
Տղան անլսելի մոտեցավ մորը:
Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:
Նա դեռ նստած ուտում էր:
Նա դեռ նստած խժռում էր:
Նա դեռ նստած լափում էր:
Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:
Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:
Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:
Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:
Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:
Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:



