Շարադրություններ

Երաժշտություն իմ կյանքում

Ես հասկացել եմ, որ հիմնականում երաժշտությունը բուժիչ, հանգստացնող, հոգսերից ազատող ազդեցություն է ունենում։ Երբեմն, ամենախելացի բառերը անզոր են թափանցելու մեր ներաշխարհ։ Բայց հասու է երաժշտությանը։ Կարծում եմ, այդ պատճառով է, որ երբեմն հոգեբանները, օգտագործում են երաժշտություն իրենց սիանսների ժամանակ։ Ես կոնկրետ սիրելի երգ չունեմ, բայց շատ եմ սիրում երաժշտությունը և ինձ հոգեհարազատ են բոլոր մեղմ և դասականին մոտ երգերը։ Իսկ ուրախ պահերին, սիրում եմ լսել աշխույժ երաժշտություն և կարծում եմ, որ երաժշտությունը սահմաններ չունի։

Գրականություն

Հրաշալի ձայնասկավառակը

 ,,Հրաշալի ձայնասկավառակը,, 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 

Վիլլին նուրբ հոգի ունեցող, զգայուն, սիրառատ տղա էր։

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 

Վիլլին իր փողերը ծախսում էր իր ներաշխարհին համեմատական կարգով։ Նրա համար հոգևոր արժեքները ավելին էին, քան նյութականը։ Հետագայում նա նշում է, որ կարող էր բավարարվեր քիչ ուտելով և ունեցած հագուստով։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Մայրը հասկացել էր, որ իր որդին սիրում է արվեստը և գուցե իր հոգում հույսեր էր փայփայում։

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ ազդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 

Ես հասկացել եմ, որ հիմնականում երաժշտությունը բուժիչ, հանգստացնող, հոգսերից ազատող ազդեցություն է ունենում։ Երբեմն, ամենախելացի բառերը անզոր են թափանցելու մեր ներաշխարհ։ Բայց հասու է երաժշտությանը։ Կարծում եմ, այդ պատճառով է, որ երբեմն հոգեբանները, օգտագործում են երաժշտություն իրենց սիանսների ժամանակ։ Ես կոնկրետ սիրելի երգ չունեմ, բայց շատ եմ սիրում երաժշտությունը և ինձ հոգեհարազատ են բոլոր մեղմ և դասականին մոտ երգերը։ Իսկ ուրախ պահերին, սիրում եմ լսել աշխույժ երաժշտություն և կարծում եմ, որ երաժշտությունը սահմաններ չունի։

Գրականություն

Իրանական պոեզիա

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Այստեղ ներկայացված է այն գաղափարը, որ ցանկացած փորձություն կամ վնաս, որը հասցվում է արտաքին աշխարհից, չի կարող սպառել կամ կոտրել ներսի ուժը կամ բնության անխուսափելի առաջընթացը։

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Այստեղ ներկայացված է այն գաղափարը, որ միայն իսկական ազատությունը կարող է հաղթահարել մարդու մենությունը և նրա սիրտը բացել։