Շարադրություններ

Ինչու եմ սիրում ամառը

Ամառ ասելով բոլոր մարդկանց առաջին միտքը «հանգիստ» բառն է։ Ամառվա ընթացքում մենք կարողանում ենք էներգիա հավաքել և այն օգտագործել մեր նախասիրությունները կյանքի կոչելու համար։ Ամռանն արևը մեզ տալիս է շատ ջերմություն, որը տաքացնում է մեր հոգնած ու սառած սրտերը, և մենք ինքներս էլ դառնում ենք ջերմության աղբյուր։ Օ՛ , հիշեցի, որ ես էլ պետք է արտահայտվեմ, թե ինչու եմ սիրում ամառը։ Ամառը իմ համար դրախտ է, քանի որ այդ ժամանակ գալիս են իմ ամենասիրելի բարեկամները, որոնց հետ ես անցկացնում եմ իմ հանգիստը։ Նաև մենք կարողանում ենք այդ ժամանակ գնալ շատ տեսարժան և վայելքի վայրեր։ Բայց միակ բանը, որ ես չեմ հավանում, դա շատ տաք եղանակն է։ Քանի որ այն թուլացնում է ինձ, բայց լավ ժամանակ անցկացնելը ավելի ուժեղ է գտնվում։ Նաև սիրում եմ ամառը, քանի որ ես ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում, որպեսզի զբաղվեմ իմ հոբբիով։ Իմ հոբբին նկարչությունն է, ուլունքագործույունը և գրաֆիկ դիզայնը։ Նաև սիրում եմ ամռան բնության բույրը՝ ծաղկի ու մրգի։

Իսկ դու սիրու՞մ ես ամառը։