1. Տրված ժխտական նախադասությունները շարունակի՛ր՝ քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:
Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, որպեսզի արտադրանքը որակյալ լինի։
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, բազմազանությունը ապահովելու համար։
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը։
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ հարուստ բուսականություն։
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ տեսել եմ սաղարթախիտ անտառներ։
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, քանի որ ջրավազանը մինչև վերջ լցված չէր։
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ զբաղվեց լողով։
2. Տրված նախադասությունները համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):
Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
Առաջին նախադասության մեջ կարևոր է ջրային բույսերը, իսկ երկրորդում բուսական թագավորությունը ։
– – – –– – – – –
Ո՞ր բույսերն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ո՞ր թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
————
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:
Առաջին նախադասության մեջ կարևոր է երկրագունդը , իսկ երկրորդում իննսուն տոկոսը։
––––––––
Որտեղի՞ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ ո՞ր տոկոսն են կազմում ջրային բույսերը։